Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԱՅՍՕՐ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՊԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՆԻԿՈԼԱՅ ԲՈՐԴՅՈՒԺԱՆ

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով հոկտեմբերի 2-4-ը Երեւան կժամանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Նիկոլայ Բորդյուժան Երեւանում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստին, որտեղ ելույթով հանդես կգա նաեւ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Նիկոլայ Բորդյուժան ու Արթուր Բաղդասարյանը կմասնակցեն Հայաստանում անցկացվող «Կանալ-Կավկազ» լոկալ հակաթմրանյութային գործողությանը, որի միջազգային համակարգող շտաբը տեղակայված է Երեւանում, ինչպես նաեւ կայցելեն ՀԱՊԿ ակադեմիային հատկացված շենք` տեղում ծանոթանալու իրականացվող աշխատանքներին եւ քննարկելու ակադեմիայի գործունեությանն առնչվող հարցեր: