Երկուշաբթի, Հուլիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԱՐՏԱԳԱՂԹԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ»ՙ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

01/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013

«Հասարակական առաջընթաց» քաղաքացիական նախաձեռնությունը հոկտեմբերի 2-ին, ժամը 10-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» դահլիճում կազմակերպում է «Արտագաղթի հոգեբանությունը. գաղթականի կյանքը իջեցված սոցիալական կարգավիճակի պայմաններում» գիտաժողովը: Գիտաժողովը կոչված է վեր հանելու միգրացիոն հոսանքների առաջացման դրդապատճառները, ինչպես նաեւ առկա միտումների պահպանման հնարավոր հետեւանքները: Նախատեսվում է կատարել հասարակության հատվածների իրավիճակային վերլուծություն եւ հստակեցնել արտագաղթի պատճառներն ու իշխող կարծրատիպերը, ինչպես նաեւ արտագաղթից ունեցած ուռճացված սպասումների եւ անհատական հոգեբանության կապը:

Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույց գիտաժողովի կազմակերպման խմբի անդամ Հայկ Մամիջանյանի հետ:


– Ի՞նչ է «Հասարակական առաջընթաց» նախաձեռնությունը եւ ովքե՞ր են «Արտագաղթի հոգեբանությունը» գիտաժողովի կազմակերպիչները

– Ժողովրդագրական արդի պատկերը եւ մասնավորապես արտագաղթը մեր երկրում վաղուց արդեն դարձել են ազգային անվտանգության խնդիրներ: Իսկ ինչ է նշանակում «ազգային անվտանգության խնդիր»: Ասել է թե դրա լուծման վրա հասարակությունը եւ պետությունը պետք է աշխատեն ձեռք ձեռքի տված: Այս նախաձեռնությունը հիմնելուց մենք ուզում էինք մեկտեղել այն երիտասարդներին, ովքեր հանգամանքերից բողոքելու եւ որեւէ մեկին մեղադրելու փոխարեն աշխատում են խնդրի լուծման վրա: Այլ կերպ ասած, ովքեր Քենեդու խորհրդով մտածում են, թե ինչ կարող են իրենք անել պետության համար: Մեր նախաձեռնության հետագա աշխատաոճը պարզ է արդեն իսկ մեր առաջին միջոցառման ընտրությունից: Մեր կազմակերպած «Արտագաղթի հոգեբանությունը» խորագրով գիտաժողովը ուսումնասիրելու է արտագաղթը հասարակական բոլոր գիտությունների պրիզմայի միջով: Այլ կերպ ասած, մեր ռազմավարությունը մշակելիս մենք հիմնվելու ենք գիտական եզրահանգումների, այլ ոչ թե սեփական կամ հարեւանի կարծիքի վրա, որոնք հաճախ ծնված են ոչ թե սթափ տրամաբանության, այլ չհիմնավորված ամբիցիաների արդյունքում:

– Ո՞րն է գիտաժողովում ներկայացվող գիտական աշխատանքների ուսումնասիրության առարկան:

– Նախնական հետազոտություններով պարզեցինք, որ արտագաղթի որոշում կայացնելիս մեր հայրենակիցներից շատերը կայացնում են իռացիոնալ որոշում, ասել է թե մի որոշում, որը հիմնված չէ փաստարկված տրամաբանության վրա: Հենց այդ պատճառով մենք այս գիտաժողովի շրջանակներում ակնկալում ենք գիտնականների օգնությամբ պարզել, թե որոնք են այդ իռացիոնալ պահվածքի հոգեբանական դրդապատճառները:

– Որո՞նք են, ըստ Ձեզ, արտագաղթի հիմնախնդրի լուծման ուղիները:

– Մեր նախաձեռնության հիմնական գործիքակազմը մասնավոր սեկտորի լծակներն են: Մենք խորապես համոզված ենք, որ պետական քաղաքականությունից բացի, բայց եւ դրան զուգահեռ, բիզնեսմենները պետք է ունենան արտագաղթի խնդրի լուծման սեփական օրակարգ. եթե ոչ հայրենասիրական մղումներից, ապա գոնե սեփական շահից դրդված` սպառման շուկաների փոքրացում գրեթե բոլոր ոլորտներում, որակյալ աշխատուժի պակաս եւ այլն:

Այսպիսով, մենք ակնկալում ենք համընկեցնելով մասնավոր, հասարակական եւ պետական սեկտորների շահերը` իրականացնել ծրագրված համակարգային գործողությունները, որոնք կբերեն ժողովրդագրական պատկերի բարելավմանը:

– Արտագաղթի խնդիրը ենթարկվում է ակտիվ շահարկումների հատկապես քաղաքական պայքարի շրջանակներում: Ինչպե՞ս է առնչվում «Հասարակական առաջընթաց» նախաձեռնությունը քաղաքական դաշտին:

– Լինում են իրավիճակներ, որոնք պահանջում են ազգի բոլոր կարող ուժերի համախմբում` բնական աղետներ, պատերազմներ, երկրին նետված միջազգային մարտահրավերներ, ազգային անվտանգության սպառնալիքներ եւ այլն:

Այժմ մենք ականատես ենք դառնում, թե ինչպես է մեր էթնոսը առանց ուղղորդման ստեղծում արտագաղթի դեմ պայքարի օջախներ: Մենք համարում ենք, որ այս խնդիրը վեր է ամեն տեսակի քաղաքական շահարկումներից: Մեր նախաձեռնությունը ապաքաղաքական է, եւ մեր շարքերում կան ամենատարբեր քաղաքական հայացքների տեր երիտասարդներ: Անձամբ ես Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ եմ, սակայն այս նախաձեռնության գործողությունները չեն առնչվում քաղաքական դաշտի որեւէ դերակատարի հետ: Այլ կերպ ասած` հավատարիմ մնալով մեր քաղաքական հայացքներինՙ մենք պայքարում ենք արտագաղթի դեմ: Չէ, թերեւս մեր հասարակության մեջ «դեմ»-երը շատ են: Մենք աշխատում ենք ժողովրդագրական պատկերի բարելավման համար:

– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում ՀՅԴ ներկայացրածՙ արտագաղթի դեմ պայքարի ծրագրին:

– Ի հաստատումն իմ խոսքերի նշեմ, որ վերջերս հանդիպել ենք ՀՅԴ «Մենք ապրելու ենք մեր երկրում» անվանմամբ գործողությունների ծրագրի հեղինակների հետ: Շատ կառուցողական քննարկում էր, եւ թե՛ մենք, թե՛ մեր դաշնակցական գործընկերները լիահույս ենք, որ շուտով կվերաճի համատեղ կամ գոնե փոխկոորդինացված գործունեության: Որքան բազմակողմանի ուսումնասիրվի խնդիրը եւ որքան բազմազան լուծումներ առաջրկվեն ` այնքան ավելի շուտ մենք կկարողանանք լուծել այս հիմնախնդիրը:

Ինչպես նշեցի` մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր կարող ուժերի հետ` անկախ իրենց քաղաքական հայացքներից: Մոտ ապագայում մենք ակնկալում ենք սկսել հանդիպումների շարքը դաշտի բոլոր շահառու կողմերի հետ:

– Որքանո՞վ են այս կամ այն ոլորտների ներկայացուցիչները հետաքրքրված այս նախաձեռնությամբ:

– Փորձեմ այս հարցին պատասխանել հակիրճ: Մինչ օրս աշխատանքների ընթացքում մենք չենք լսել ոչինչ, բացի խրախուսանքի խոսքերից եւ օժանդակություն տրամադրելու պատրաստակամությունից թե՛ մասնավոր, թե՛ հասարակական, թե՛ քաղաքական եւ թե՛ պետական սեկտորի ներկայացուցիչներից: Ինչ վերաբերում է մասնավորապես մասնավոր սեկտորին, ապա նշեմ, որ այս պահին ընթանում են բանակցություններ մի շարք տնտեսվարող սուբյեկտների հետ, եւ մոտ ապագայում մենք հանդես կգանք համատեղ հայտարարություններվ: Այս պահին նախաձեռնությանը օժանդակում են «Հայէկոնոմբանկը» եւ InLobby ընկերությունը:

Նախորդ գրառումը

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. պատմական արդարությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք

03/07/2026
Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ

Լրահոս

Տեսանյութ. ԱԱԾ դիմակավորված անձինք նույնիսկ փաստաբաններին թույլ չեն տալիս մտնել Գագիկ Ծառուկյանի տուն

06/07/2026

«Լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։ Այս մասին...

Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացվում

06/07/2026

Հուլիսի 6–ի վաղ առավոտյան խուզարկություն է սկսվել Գագիկ Ծառուկյանի տանը։ ԲՀԿ անդամ Արման Աբովյանը հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանի տունը...

Մանիլայի միայնակ հայը եւ իր հայախօս թութակը. ամէն տեղ հայ փնտռող Վահրամ Մաւեանի յիշատակին

05/07/2026

Հանդիպումներ 1983-ի Սեպտեմբերն էր: Կը վերադառնայի Սիտնիէն, ուր գացեր էի մեր աննման ղեկավարներ Փրոֆ. Բարունակ Թովմասեանի հրահանգով եւ Հայկաշէն Ուզունեանի...

Թող Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահի ուղերձը

05/07/2026

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ,...

Մինչև 100 մլն դրամ վարկ՝ յուրաքանչյուր 1 հա ջերմատան համար

05/07/2026

Պետությունը կսուբսիդավորի վարկերի տոկոսադրույքը՝ աջակցելով բանջարեղենի, հատապտուղների և ծաղիկների արտադրության շարունակականությանը։ Հիմնական պայմաններն են. Մինչև 100 մլն դրամ վարկ՝ յուրաքանչյուր...

Ճիշտը մեր կողմից մանդատները վերցնելն է. Նարեկ Կարապետյան

05/07/2026

Ճիշտը մեր կողմից մանդատները վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին։ Այս մասին հայտնել է «Ուժեղ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական