Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ

28/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգթ, ՌԱԿ ատենադպիր

Հեռուստատեսության, մամուլի ու ԶԼՄ-ների մյուս տեսակների ներկայացման ոճերից հաճախ այն տպավորությունն է ստեղծվում, որ հայրենիքը, ժողովրդին սիրում, նրա համար պայքարել ու պայքարում են միայն նրանք, ովքեր զենքը ձեռքին մարտադաշտում են կռվել: Իհարկե, նրանց կատարած գործն ամեն ինչից առավել է, մարտիկները` արժանի ամեն տեսակ մեծարման, սակայն հարկավոր է, որ բոլորս տեղին ու ժամանակին գնահատենք, արժանին մատուցենք նաեւ նրանց, ովքեր թեեւ զենք չեն բռնել ու չեն ապրել մահվան սարսափները, բայց ավելի նվազ չափով չեն ծառայել ու զորակցել մայր հայրենիքին: Հակառակ դեպքում, բոլոր նրանք, ովքեր այլ միջոցներով են սատարել հայրենիքին, կհայտնվեն չգնահատվածի կարգավիճակում:

Այդ կարեւոր հարցին ճիշտ լուծում տալու ուղին որդեգրած հայրենի իշխանությունները Հայաստանի անկախության 22-ամյա հոբելյանի առթիվ սեպտեմբերի 21-ին ՀՀ նախագահի հրամանով «բարերար Բաբկեն Մկրյանին (ԱՄՆ) պարգեւատրեցին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով»: Այդ հաճելի առիթով իրենց հյուրընկալ ու արեւշատ երեւանյան հարկի տակ հանդիպեցի ընկեր Մկրյանին ու նրա կյանքի անբաժան ընկեր տիկին Անահիտին: Շնորհավորեցի: Հուզված էր: Անկեղծ, պարզ ու մաքուր տարիքն առած երեխայի էր նման: Շոյված էր իր հանդեպ ցուցաբերած ուշադրությունից: Ակամա մտածեցի, որ հաստատ ճիշտ մարդու են պարգեւատրել, որովհետեւ նա գնահատում է, շատ ուրախ է ու հպարտ: Թե չէ ոմանք համարում են, որ այդպես էլ պետք է լիներ, եւ ինչ-որ մեդալ ոչինչ է իրենց նման «մեծության» համար: Հարցրեցի` երկա՞ր ճանապահ էր, դժվարություններ շա՞տ էին մինչ այս հանգրվանը:

Մի պահ մտածեց: Մանկան նման արագ-արագ թարթում էր աչքերը, ինչ-որ կարեւոր բան էր ուզում հիշել հավանաբար, կամ երեւի ինչ-որ բան ուզում էր ավելի կարեւորել:

– Հալեպում եմ ծնվել, 1939 թ. ապրիլ 15-ին: 1968-ին գաղթել եմ (մի պահ կանգ առավ ու հարցրեց ինձ` գաղթե՞լ եմ, թե՞ արտագաղթել, ու պատասխանի չսպասելովՙ շարունակեց) ԱՄՆ: Գնացինք Անահիտի ու 4-ամյա Կարո անդրանիկ զավակիս հետ: Գիտեմ, կմտածեք լավ կյանքի համար եմ գնացել, սակայն այդպես չէ: Բոլոր հարազատներս այնտեղ էին, գնացի, որ միանամ նրանց: Սկզբում աշխատեցի բանկում, հետո սեփական գործս ձեռնարկեցի: ԱՄՆ-ում ծնվեցին Արամս ու Թանիաս:

Որտեղ էլ ապրեցի, որքան էլ վաստակեցի, երբեք միայն անձնականիս համար չծախսեցի: Շարունակաբար օգնել եմ մարդկանց, մասնակցել ազգային ու եկեղեցական տարբեր ձեռնարկների:

1970 թ. ընկ. Երվանդ Ազատյանի կնքահայրությամբ անդամագրվեցի ՌԱԿ-ին եւ մինչ օրս հավատարմորեն ծառայում եմ այդ կուսակցությանն ու նրա բոլոր հայրենանպաստ ձեռնարկներին:

Երբեմն դժվարանում էր խոսել, մի քիչ վատառողջ էր, մի քիչ էլ հայերեն բառերն էին փախչում: Չէր ուզում այդ թեմայով խոսել, խնդրեցի, պնդեցի:

– Որքան էլ հարստացանք, երբեք չմոռացանք մի մասը ազգին, եկեղեցուն ու կուսակցությանը բաժին հանել: Բազմաթիվ ձեռնարկներով եւ անձնական նվիրատվություններով օգնել ենք Թեքեյանի դպրոցներին, Երուսաղեմի պատրիարքությանը, Արցախին, Ջավախքին, ՀՀ դեսպանատներին, սատարել Մայր աթոռ Ս. Էջմիածնի շատ ձեռնարկների: Վերջերս, օրինակ, Օշականում հողեր գնեցինք ու նվիրեցինք եկեղեցուն, որտեղ գեղեցիկ ու ազգային մասունքները ներկայացնող պուրակ պիտի լինի: Երկար տարիներ Հայոց եկեղեցու արեւելյան թեմական խորհրդի անդամ եմ: Եկեղեցու կողմից պարգեւատրված եմ «Ներսես Շնորհալի» եւ «Գրիգոր Լուսավորիչ» շքանշաններով եւ բազմաթիվ շնորհակալագրերով:

Իմ այն հարցին, թե ի՞նչ են նշանակում այդ բոլոր պարգեւները Ձեզ համար, իրեն հատուկ պարզությամբ, մի քիչ զարմացավ, ապա շարունակեց.

– Հպարտություն են, հզորություն, գնահատված լինելու լավագույն ապրումներ, ոչ միայն իմ, այլեւ ընտանիքիս, զավակներիս, ութ հրաշք թոռնիկներիս համար, բայց…:

Բավական երկար ընդմիջեց խոսքը, ապա շարունակեց.

– Դրանք ավելի շատ պարտավորեցնող են, ավելին անելու կոչ-հորդորներ, ուրիշներին գործի մեջ ներգրավելու առաջադրանք են, գալիքին ավելի վստահ ու համարձակ նայելու հնարավորություն:

Իր յուրահատուկ ու համեղ սուրճով մեր զրույցին միացավ տիկին Անահիտը: Գորովալից հայացքով հաճախ էր նայում ամուսնուն, լրացնում, հուշում: Չգիտեմ ինչու, բայց մորս էր հիշեցնում, նրա ամեն ինչում մայրություն կար:

– Առանց Անահիտի բարեհաճության ու անմիջական մասնակցության ոչինչ չէր ստացվի: Ինչ արել եմ, ինչի հասել եմ, կեսից ավելինՙ նրա շնորհիվ: Մեր տան դռները միշտ բաց են եղել, բազմաթիվ մարդիկ են այնտեղ բնակվել, հատկապես եկեղեցու շատ սպասավորներ բուժվելու եւ այլ առիթներով ամեն անգամ Ամերիկա գալուց իրենց են հյուրընկալվել: Պատահական չէ, որ Գարեգին Վեհափառը Անահիտին «Վարդապետներուն մայր» է կոչում:

– Մի անգամ,- արձագանքելով իմ այն դիտարկմանը, թե կանայք ավելի նյութասեր են եւ ավելի շատ են ձգտում բարեկեցիկ կյանքի, իսկ դուք ոչ միայն դեմ չեք լինում, այլեւ ինքներդ եք քաջալերում ու նպաստում բարեգործություններ անելու, ասաց տիկին Անահիտը,- մի լավ մուշտակ հավնեցանք, ինձ ալ շատ կսազեր, բայց երբ առաջին անգամ Ջավախք գացինք ու շատ տխուր տպավորություններ ստացանք, որովհետեւ հոն լույս չկար, հացը սուղ էր եւ այլն, ես խնդրեցի մուշտակի գումարով Ջավախքի որբերուն օգնել: Այդ արարքս մինչ օրս ինձ ավելի կջերմացնե, քան ամենատաք ու հաստ շատ մուշտակները միասին:

– Ամեն անգամ, երբ Հայաստան ենք գալիս, լավ փոփոխություններն, անշուշտ, աչքի են զարնում: Ամերիկայում հպարտորեն պատմում ենք այդ մասին, սակայն կան նաեւ մտահոգիչ երեւույթներ, որոնցից ամենացավոտը, թերեւս, շարունակվող արտագաղթն է, որը նման է շարունակվող արյունահոսության: Դրանից մարմինն ամեն օր թուլանում է, չի դիմանա, բոլորս պիտի դարմանենք:

– Գիտեմ որ շատ ձեռնարկների եք մասնակցում, կթվարկե՞ք մի քանիսը:

– Դրանք մեր ժողովրդի համար են: Ասեմ, որ ազգային շատ ձեռնարկների եմ մասնակցում, օգնել եմ ու օգնում եմ մեր եկեղեցուն: Օրինակՙ Վեհափառի միջոցով որպես օգնություն տարեկան միայն 50.000 ԱՄՆ դոլար Ջավախքի առաջնորդարանին ենք փոխանցում, օգնում ենք ՌԱԿ մամուլին, մասնավորաբարՙ «Միրոր-սփեքթեյթր»-ին: Վերջերս ֆիզիկական արատներով ծնված հիվանդ երեխաների սատար եղանք: Նպաստեցինք նաեւ ՌԱԿ-ի մի շարք ձեռնարկներին, հովանավորեցինք միջոցառումներ եւ այլն:

Ինչ վերաբերում է կուսակցությանը, ապա համամիտ եմ Ձեր այն տեսակետին, որ Հայաստանում համագումար պիտի հրավիրվի, կուսակցությունը դառնա հայաստանակենտրոն, համագումարըՙ շրջադարձային: Համոզված եմ, կխթանի նաեւ կենտրոնատեղի ունենալու փաստը:

Շատ բան կար զրուցելու, սակայն որոշեցի չչարաշահել այդ հյուրընկալ ընտանիքի համբերությունը: Մեկ անգամ էլ շնորհավորեցի պետական բարձր պարգեւի եւ հաճելի տպավորությունների համար: Հրաժեշտ տվեցի տարիների հարստությունից հզորացած, ամերիկաբնակ, սակայն իր ողջ էությամբ հայեցի, մարդամոտ, ավանդապաշտ եւ, ամենակարեւորը, հոգեւոր արժեքները նյութական հարստությունից գերադասող մեր օրերում քիչ հանդիպող ընտանիքին կրկին հանդիպելու ցանկությամբ:

Նկար 2. Երկու տարի առաջ, իրենց ամուսնության 50-ամյակի առթիվ, տեր եւ տիկին Բաբկեն եւ Անահիտ Մկրյանները ստանում են Վեհափառ հայրապետի օրհնությունը:

Նախորդ գրառումը

ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ՍԿՍՎՈՒՄ Է ՏՈՄՍԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ

Հաջորդ գրառումը

ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ` ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ՍԻՐՈՎ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՎԻԼՆՅՈՒՍՈՒՄ ԹԱՆԱՔ ՀԱՐԿԱՎՈՐ ՉԻ ԼԻՆԻ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական