Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ՀԵՌԱՑԱՎ ՀԱՅ ԹԱՏՐՈՆԻ ՆԱՀԱՊԵՏԸ

Կյանքի 83 տարեկանում մահացավ հայ թատրոնի եւ կինոյի ականավոր դերասան, ԽՍՀՄ եւ ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Համազգային թատրոնի հիմնադիր ղեկավար, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահ Սոս Սարգսյանը:

Հայ թատրոնի ու կինոյի հպարտություններից մեկը, մեծ մարդ ու արտիստ:

Ընդամենը մի քանի շաբաթից` հոկտեմբերի 24-ին, վարպետը կդառնար 84 տարեկան:

Շատ կկարոտենք քեզ, վարպետ: