Երեքշաբթի, Հուլիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԼԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՕՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

21/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Օրվա միջոցառումներին ներկա էր նախագահ Սարգսյանը

Երեկ Գյումրիում հանդիսավորապես բացվեց 88-ի դեկտեմբերյան երկրաշարժից ի վեր տնակային պայմաններում գործողՙ Ազատ Շիշյանի անվան համար 6 («Օկտետ») երաժշտական դպրոցի նոր շենքը, որը կառուցվել է «Մեդիամաքս» գործակալության, Հայ օգնության ֆոնդի եւ ավստրալական Do Something ոչ կառավարական կազմակերպության համատեղ նախագծի շրջանակներում: Նախագծին աջակցել են մի շարք արտասահմանյան ու հայաստանյան կառույցներ եւ կազմակերպություններ:

Բացմանը ներկա էր աշխատանքային այցով Շիրակի մարզ ժամանած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այստեղ էին «Դիփ փարփլ» հայտնի ռոք խմբի վոկալիստ, այս նախաձեռնության ակտիվ մասնակից Իեն Գիլանը, Do Something կազմակերպության գործադիր տնօրեն Ջոն Դին, դպրոցի կառուցմանն ու երաժշտական գործիքներով համալրմանը մասնակցություն ունեցած բարերարներ, պատասխանատուներ, մեծ թվով հյուրեր, պաշտոնական եւ այլ անձինք: Հանրապետության նախագահը եւ հյուրերը շրջեցին նորաբաց դպրոցի շենքում, ծանոթացան կատարված աշխատանքներին ու այստեղ ստեղծված պայմաններին, ներկա եղան երաժշտական կրթօջախի սաների կատարմամբ համերգին, որից հետո մասնակցեցին խորհրդանշական ծառատունկի: Բացման արարողության ժամանակ ելույթ ունեցան Ջոն Դին, Իեն Գիլանը, «Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանը, բարերար Էդվարդ Մարտիկյանը, ուրիշներ:

Այնուհետեւ հանրապետության նախագահն ու օրվա միջոցառումների մասնակիցներն այցելեցին Գյումրու կենտրոնական հրապարակին հարող «Արագած» ճեմափողոց, ծանոթացան այստեղ վերջերս ավարտված հիմնանորոգման եւ ասֆալտապատման աշխատանքներին:

Նախագահ Սարգսյանը, քաղաքի հյուրերն ու գյումրեցիներն այնուհետեւ ներկա եղան «Գյումրին 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում երկու նոր մշակութային ձեռնարկների: Դրանցից մեկը քաղաքի «Խաչքարերի պուրակում» բացված «Արհեստների եւ արվեստների փառատոնն» էր: Ընդարձակ տարածքում տեղադրված մոտ երկու եւ կես տասնյակ տաղավարներում ցուցադրված էին տեղացի արհեստավորների եւ արվեստագետներիՙ դարբինների, ոսկերիչների, թիթեղագործների, գորգագործների, նկարիչների ու քանդակագործների, ոսկեձեռիկ վարպետների գործերը: Գյումրեցի խոհարարները ներկայացնում էին իրենց պատրաստած ավանդական կերակրատեսակները, Գյումրվա «քյալլեն» ու թփով տոլման, ելույթ էին ունենում երաժիշտ-կատարողներ, ներկա էր քաղաքի տիկնիկային թատրոնը… «Արենի փառատոն» հիմնադրամի կողմից այս փառատոնի կազմակերպմանը, որի նպատակը Գյումրու պատմամշակութային արժեքներն ու ավանդույթները ներկայացնելը, զբոսաշրջային ներուժի զարգացմանը նպաստելն էր, աջակցել էին ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագրի» աշխատակազմը, ՀՀ նախարարություններ, Հայաստանի համայնքների միությունը:

Իսկ քիչ այն կողմՙ Վարդանանց հրապարակում ԱՊՀ երկրների «Արտ էքսպո» բացօթյա միջազգային 1-ին ցուցահանդեսն էր, որն, ըստ նախատեսվածի, գործելու է երեք օր: Ցուցահանդեսն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ եւ նպատակ ունի նպաստել ԱՊՀ մասնակից երկրների միջեւ մշակութային երկխոսության միասնական հարթակի ձեւավորմանն ու համագործակցությանը, խրախուսել տարածաշրջանային մշակութային բազմազանությունը: Իրենց տաղավարներով ներկայացված էին Հայաստանն իր մարզերով ու մշակութային կազմակերպություններով, շուրջ մեկ տասնյակ տաղավարներովՙ ԱՊՀ երկրները: Բալթյան երկրներից մեզ հանդիպեց Լիտվայի տաղավարը: Ենթադրվում է, որ այս նախագիծը կլինի ամենամյա եւ յուրաքանչյուր տարի կանցկացվի ԱՊՀ անդամ պետություններից որեւէ մեկում:

Նախագահ Սերժ Սարգսյանը Շիրակի մարզ այցի ավարտին խորհրդակցություն անցկացրեց Գյումրու քաղաքապետարանում, քաղաքի զարգացման ծրագրերի վերաբերյալ:

Նախորդ գրառումը

ՄԵՐ ԴԺՎԱՐ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՏՐԱՊԻԶՈՆԻ ԺԱՆԴԱՐՄԵՐԻԱՅԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ԱԼԻ ՕԶԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՆՑԿԱՑՎԻ ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՏՐԱՊԻԶՈՆԻ ԺԱՆԴԱՐՄԵՐԻԱՅԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ԱԼԻ ՕԶԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՆՑԿԱՑՎԻ ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Please login to join discussion

Լրահոս

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026

«Լսել եմ պատմություն, որ մի քանդակագործի գցել էին առյուծի վանդակը, որը վախից մահացավ»․ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակին...

Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև

21/07/2026

Տրանզիտային բեռնափոխադրումները դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով լայն թափ են ստացել: Այս մասին Իլհամ Ալիևը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի...

Մամիկոն Ասլանյանին կրկին մեղադրանք է ներկայացվել

21/07/2026

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, պաշտոնեական դիրքն օգտագործել է...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական