Երեքշաբթի, Հուլիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵՐ ԴԺՎԱՐ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

21/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասարակության մեջ հակոտնյա տրամադրությունները Մաքսային միությանը Հայաստանի միացման վերաբերյալ ակնհայտ տեսանելի են: Տնտեսագիտական վերլուծություններ, այո, ի վերջո կատարվեցին, թե Մաքսային միության տարածքում Հայաստանին սպասվում է եւս չորս տոկոս հավելյալ աճ, իսկ եվրոինտեգրման դեպքում` երկուսուկես տոկոս: Սակայն բանն անգամ թվերը չեն, ի վերջո հայ հանրությունը բոլոր տեսակի թվերի հանդեպ անվստահություն ունի, բացի դրանից` ի՞նչ է մեկուկես տոկոսը, որը ցանկության դեպքում թվային աճպարարները, իսկ լավ խնդրելու կամ շահագրգռելու դեպքում` միջազգային փորձագետնոերը կարող են ստանալ արեւածաղիկ չրթելու պես: Ու չնայած` տնտեսագիտական հիմնավորումները որեւէ որոշման հիմքում ունենալու կարեւորմանը` առավել կարեւոր ենք համարում որոշման հոգեբանական անդրադարձը հայ հանրության վրա` սկսելով Անկախության օրվա մասին դիտարկումներով:

Անկախության օրը

22 տարի առաջ տեղի ունեցավ անկախության հանրաքվեն: Մի սպիտակ թերթիկ` վրան հաստ «Այո» եւ ջնջված «Ոչ», մինչ այդ բաժանվում էր որպես թռուցիկ, որպես օրինակ, թե ինչպես պետք է ջնջել Անկախության հանրաքվեի թերթիկը: Իսկ արդեն Հայաստանի քաղաքացու նշան արած թերթիկը այդ օրը պետք է վճռորոշ գործիք դառնար` Խորհրդային Միությունից դե ֆակտո պոկված-իրավաբանորեն անկախությունը չձեւակերպած, Արցախի ազատագրման համար կռիվները մասամբ հետեւում թողած Հայաստանի նոր քաղաքացին: Իհարկե, ամենայն անկեղծությամբ վստահ չեմ, որ տրցակներ չեն լցվել հանրաքվեի տուփերը, ու Արամ Մանուկյանի նման համոզված չեմ Հայաստանի բնակչության 95 տոկոս մասնակցության, իսկ 99 տոկոս` «Այո»-ի օգտին քվեին, քանի որ այն ժամանակ իշխանության մաս չեմ կազմել, որ այդպես խոսեմ, եւ աշխատելով «Լրաբեր» հեռուստածրագրում, շփվելով մարդկանց հետ` հաճախ էի լսում մեղադրանքներ, այդ թվումՙ հեռուստացույցով անկախության «Այո»-ն քարոզող տողերիս հեղինակի հասցեին, թե չի կարելի հզոր Սովետից դուրս գալ եւ մենակ մնալ աշխարհի դեմ: Սակայն նաեւ նույնքան համոզված եմ, որ երկրով մտահոգ ու գրագետ մարդիկ, մտավորականության զգալի շերտը եւ Արցախի ազատագրման ջատագով շատ մեծ թվով մարդիկ «Այոն» ասել էին հանրաքվեի տուփի մոտ գնալով, 99 տոկոս չգիտեմ, բայց որ կեսից զգալի ավելին անկախության օգտին էին քվեարկել` դա հաստատ: Այսինքն` անկախ պետություն ունենալու եւ հզոր կայսրության մեջ անվտանգության նկատառումներով ապրելու ձգտումն այդ պահին հակամարտում էին մեր ժողովրդի մեջ եւ լավ է, որ առաջինն էր ուժեղ, եւ ունեցանք անկախ Հայաստան: Սակայն հոգեբանություն կոտրելը հետագա տարիների անկախության ջատագովներիս բաժին ճակատագիրն էր, ու դա դժվար ճակատագիր էր, քանի որ խորհրդային կենսակերպը նստած էր շատերի մեջ, ու փաստը ցույց է տալիս, որ մինչեւ հիմա էլ նստած է: Դեֆակտո անկախությունը քիչը է, պետք է հոգեվիճակդ անկախի լինի, պետք է, որ ամեն մարդ հասկանա` երկիր կդառնաս, եթե ազատվես կայսրությունից մի բան թռցնելու, աչքակապությամբ ու կաշառվելով խորհրդային ղեկավարությանը խաբելու բարքերից: Այնպես որ, այո, խանգարողները, խորհրդային խտրական երանությունից օգտվող առանձնահատուկների դիմադրությունը մեծ էր: Խանգարում էր նաեւ աղքատությունը, անարդարութունը, զոռբաների ու աչքի սուրմա թռցնողների արագ հարստանալը, որն անշուշտ անկախ պետության շահերը պաշտպանելու մղումով չէր արվում, այլ ի վերջո գործի էր դրվում խորհրդային բարքերից ժառանգված կեղծ ճարպկությունը` ժողովրդի խոսքով` «շուստրիությունը»: Այդպես անկախությունը հռչակելուց հետո այն դե ֆակտո կար, պետականորեն սնվում էր, բայց հենց նույն պետությունում տիրող բարքերի պատճառով հոգեբանորեն խեղճանում-խեղճանում էր` արտագաղթով, բարքերի դեգրադացմամբ ուղեկցվելով: Հիմա 22 տարին քի՞չ էր, թե շատ` հետխորհրդային նիհիլիզմը հաղթահարելու եւ անկախ երկրի քաղաքացու հոգի պատվաստելու համար, չգիտենք, բայց նոր` 22 տարեկան սերունդը տեսել է հենց այս, ինչ կա`անկախ, բայց` ամեն տեսակ վայրիվերումներով երկիր, որի ներսում այնքան էլ հարմարավետ չէ ու համեմատելի չէ արդեն վաղուց անկախությունը կայացրած երկրների հետ: Բայց եւ երիտասարդ մարդը չի ծռում մեջքը` հոգեբանորեն անկախական սերունդն է, չնայած նրան էլ նեղում է օլիգարխա-թիկնապահա-սերիալաժամանակը, որտեղ զարգացած մարդը տառասխալներով ստատուսներ գրողն է, որտեղ ազգի հերոսը Գագիկ Շամշյանն է, որտեղ գողական հոգեբանությունը խոցի նման միահյուսվել է մեր կյանքին, որտեղ գողական գրականություն կա անգամ ու օրենքով գողերի մասին լուրերն ամենավարկանշայինն են, որտեղ լրագրողը բամբասանքներ գրողն է, իսկ նորմալ մարդն իր ամենօրյա փոքրիկ քայլերի համար պետք է պայքարի: Միաժամանակ` նոր սերունդը չգիտե` ի՞նչ է մեծ կայսրության մաս լինելը ու ամենատարբեր առիթներով համոզվում է, թե ինչ մեծ բան է անկախ Հայաստանի քաղաքացի լինելը, դժվար, երբեմն սրտնեղող երեւույթներով խեղճացնող, բայց միեւնույն է` շոյող, սիրտ խտխտացնող: Օրինակներ չենք բերի, միայն մեկը` անգամ ֆուտբոլի հանդեպ անտարբեր մարդու սիրտն է արագ բաբախում, երբ Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփում ու գերմանիաներում անընդհատ հիշատակում իր փոքրիկ, բայց անկախ հայրենիք Հայաստանի մասին:

Այս ֆոնին` Մաքսային միությանը միանալու որոշման մասին:

Մաքսային միությանը միանալու անսպասելիությունը պարզ է, որ երկրով մտահոգ մարդկանց ներսում պետք է ծներ անհանգստություններ: Երբ զավակիդ ամուսնացնում ես կամ ուղարկում ես հեռու երկիր` բնականաբար միայն լավատեսական զգացումներով չես պատվում, քեզ տիրում են նաեւ անհանգստությունները`անհաջողության, նրա կյանքի չստացվելու եւ կամ վտանգների վերաբերյալ կասկածներով: Ու դա բնական է: Ինչքան անսպասելի` այնքան անհանգստությունները շատ: Հիմա, երբ պարզվում է, որ, հա, մենք Մաքսային միությանն անդամակցելն ենք առաջնային համարում, նախ մարդկանց, հանրության լայն շերտին պատում է վիրավորանքը. իսկ ո՞վ է հարցրել իրենց այդ մասին: Ու միայն դրանից հետո միայն, երբ անցնում է առաջին վիրավորանքի պահը, մարդիկ ունակ են դառնում մտածելու երկրի փայփայված ինքնիշխանությանը գուցե հետագայում սպառնացող ինչ-որ վտանգի մասին ու հետո միայն, երրորդ անգամից գալիս են մտքերը, թե հա, միգուցե, անվտանգության խնդիր ունի երկիրը, տնտեսությունը որեւէ ձեւով կարգի բերելու: Իսկ թե ինչու անկախության 22 տարիներին մեր վերնախավերը չսովորեցին ժողովրդից հարցնել իրենց գնալիք քայլերը եւ նեղ շրջապատում են սիրում որոշումներ կայացնմել, կարծում ենքՙ նույնպես հոգեբանության խնդիր է. երեւում է` վերջնականապես չենք ազատագրվել անցյալի տխուր բարքերից, ու գուցե մեր վերնախավերն էլ մտածում են, թե հնարավոր չէ լիովին ազատ լինել ռուսական պարտադրանքից, որը գալիս է նախ ռուսական տարածաշրջանային ամբիցիաներից, ու հետո միայն տնտեսական կամ ռազմական նպատակահարմարությունից: Այլապես` որոշումը չէր պահվի այսքան (ամեն ինչից երեւում է, որ այն ավելի վաղ է կայացվել), եւ եվրոպացիներին ու սեփական ժողովրդին սա կբացատրվեր առանց բարդույթների, հենց ԵՄ տարածաշրջանային համանման ամբիցիաների մատնացույցով եւ հավասարակշռումով: Ու ոչ միայն նրանց: Հենց երեկ, բոլոր մյուսներից առաջ անցնելով ու տարածաշրջանի առումով ամերիկյան ամբիցիաները մատնելով` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին էր շնորհավորել հայ ժողովրդին անկախության տոնի առիթով` ջերմորեն ու հուզիչ ու մի շարք ակնարկներով… Հայաստանի համար մրցակցությունը, երեւում է, նոր է սկսվում, Աստված պահի Հայաստանը:

Բոլոր դեպքերում` անկախության օրն է, մենքՙ հայերս, սիրում ենք այդ օրը` անկախ ամեն տեսակ ապակողմնորոշիչներից, անկախ մեր ոխերիմ բարեկամների եւ բարեկամ հակառակորդների նավսից: Երկիր ենք, անկախ ենք, ու Մաքսային միություն, թե ԵՄ, ԱՄՆ թե Ռուսաստան, թող չերազեն, որ կսահմանափակեն մեր անկախությունը, դա մենք թույլ չենք տալու:

Նախորդ գրառումը

ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻ ՄԵԿՆԱՐԿԸ` ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ

Հաջորդ գրառումը

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԼԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՕՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՏՐԱՊԻԶՈՆԻ ԺԱՆԴԱՐՄԵՐԻԱՅԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ԱԼԻ ՕԶԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՆՑԿԱՑՎԻ ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Please login to join discussion

Լրահոս

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026

«Լսել եմ պատմություն, որ մի քանդակագործի գցել էին առյուծի վանդակը, որը վախից մահացավ»․ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակին...

Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև

21/07/2026

Տրանզիտային բեռնափոխադրումները դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով լայն թափ են ստացել: Այս մասին Իլհամ Ալիևը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի...

Մամիկոն Ասլանյանին կրկին մեղադրանք է ներկայացվել

21/07/2026

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, պաշտոնեական դիրքն օգտագործել է...

ԿԸՀ նախագահը հայտնել է ՀՀ ԱԺ 9-րդ գումարման առաջին նիստի օրը

21/07/2026

2026թ. հունիսի 7-ի հերթական ընտրություններով ընտրված նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանի հրավիրման օրն է օգոստոսի 2-ը՝ ժամը 10։00-ն։ Այս մասին հայտարարեց...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական