Երեքշաբթի, Հուլիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲՈԼԻՎՈՒԴԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԲԵՄՈՒՄ

18/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ռաջ Կապուրի կատարումներից մինչեւ Շահրուք Խանինը

Հնդկական ֆիլմերը, երգերն ու պարերը հայերի որոշակի խավերի կողմից մշտապես սիրված ու պահանջված են եղել: Ուստի պատահական չէր, որ սեպտեմբերի 16-ին Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում հայ հանդիսականը ոգեւորությամբ ընդունեց Հնդկաստանից ժամանած «Շուգըր Ն՛Սփայս» խմբի կատարումները, որոնք հին ու նոր երգերի, հնդկական ֆոլկ երաժշության եւ Արեւմուտքի երաժշտական ռիթմերի մեկտեղմամբ փոխանցեցին բոլիվուդյան հմայքը: Բոլիվուդյան այս շոուն շատերին հիշեցրեց հանրահայտ դերասաններ Ռաջ Կապուրի, Միթհուն Չակրաբորտիի մասնակցությամբ ֆիլմերը, որոնցում հնչող երաժշտությունը, պարերն ու էպիզոդները «Շուգըր Ն՛Սփայսը» մատուցեց իր մշակմամբ ու մեկնաբանությամբ: «Ավարա Հուն», «Մերա Ջուտա Հեյ Ջապանի», «Ջիմի, Ջիմի, Աջա, Աջա», «Այ էմ ը դիսկո դանսեր» եւ էլի ուրիշ երգերի ժամանակ հանդիսատեսներից շատերը դահլիճից զուգահեռ երգում էին:

«Շուգըր Ն՛Սփայսը» ընտրել էր կատարումներ նաեւ ժամանակակից ֆիլմերից, որտեղ խաղում են բոլիվուդյան աստղեր Կարինա Կապուրը, Շահրուք Խանը եւ այլք:

Ի դեպ 2013 թիվը հնդկական կինոյի համար խորհրդանշական է, քանի որ այս տարի Հնդկաստանը տոնում է հնդկական կինոյի 100-ամյակը: Հնդկական ֆիլմարտադրությունն այժմ միլիարդավոր դոլարների եկամուտ է բերում Հնդկաստանին, եւ այս էվոլյուցիայի մեջ իր մեծ դերակատարումն ունի Բոլիվուդը:

«Շուգըր Ն՛Սփայսը», որը բոլիվուդյան երգեր ու պարեր ներկայացնող խումբ է, Հայաստան ժամանել էր համերգից մի օր առաջ: Խմբի անդամներն այստեղ շատ բան տեսնել դեռ չէին հասցրել, սակայն երգիչ եւ խմբի գլխավոր կատարող Միքի Նարուլան համերգի ընթացքում հայ հանդիսատեսից այնպես էր տպավորվել, որ հենց բեմից այսպես արտահայտվեց. «Այստեղ շատերը չգիտեն հինդի, չեն հասկանում անգլերեն, բայց ինձ զարմացնում է, որ այսպես արձագանքում են մեր երգերին: Շնորհակալ եմ հայ հանդիսատեսին, որի նմանը դեռեւս չեմ ունեցել»:

«Շուգըր Ն՛Սփայսը» ճամփորդել ու համերգներ է ունեցել տարբեր երկրներում, իսկ նախկին Խորհրդային Միության երկրներից, բացի Հայաստանից, եղել է նաեւ Ուզբեկստանում եւ Ռուսաստանում:

Միքի Նարուլան պատմում է, որ երգեր կատարել է դեռ 6 տարեկանից: Երաժշտությունն օգնում է նրան հասկանալու իր գոյության իրական իմաստը եւ ավելի մոտենալու Աստծուն: Երաժշտությունը նրա համար քիչ չէ, քան մեդիտացիան: «Իսկ իմ երաժշտության ուղերձը միայն սիրո ուղերձն է», ավելացնում է զրուցակիցս:

Հայաստանից հետո հաջորդ երկիրը Վրաստանն է: Երգիչն ուրախությամբ նշում է, որ հայ-հնդկական մշակութային հարաբերությունների մեջ այս համերգով «Շուգըր Ն՛Սփայսն» էլ իր լուման ներդրեց:

Իսկ Հայաստանում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուն հայ կատարողներին փոխադարձ այցի հրավիրեց Հնդկաստան, որպեսզի նրանք այնտեղ ներկայացնեն հայկական արվեստը: Դեսպանի փոխանցմամբ` Մշակութային կապերի հնդկական խորհուրդը եւ Հնդկաստանի մշակույթի նախարարությունը սիրով կհյուրընկալեն հայ կատարողներին:

Ի դեպ, Երեւանում բոլիվուդյան երեկոն կազմակերպվել էր շնորհիվ Հայաստանում Հնդկաստանի դեսպանության, ՀՀ մշակույթի նախարարության եւ Մշակութային կապերի հնդկական խորհրդի:

Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը նշեց` զուգահեռաբար Հնդկաստանում էլ կլինեն հայկական մշակույթին նվիրված միջոցառումներ. «Նախատեսում ենք մինչեւ տարեվերջ Կալկաթայում բացել հայ հնատիպ գրքերի ցուցահանդես, եւ ինչո՞ւ չէ, ներկայացնել նաեւ հայկական կատարողական արվեստը»:

Նախորդ գրառումը

«A Legacy of Armenian Treasures» ԿՈԹՈՂԱՅԻՆ ԱԼԲՈՄԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸՙ ՎԱՂԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

«ԵՐԿՆՔԻՑ ԵՐԵՔ ԽՆՁՈՐ ԸՆԿԱՎ…». ՀԱՅԵՐԵՆ ԲԱՐԲԱՌՆԵՐՈՎ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՏԱՐԲԵՐ ԱԶԳԵՐԻ ՀԵՔԻԱԹՆԵՐ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

«ԵՐԿՆՔԻՑ ԵՐԵՔ ԽՆՁՈՐ ԸՆԿԱՎ...». ՀԱՅԵՐԵՆ ԲԱՐԲԱՌՆԵՐՈՎ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՏԱՐԲԵՐ ԱԶԳԵՐԻ ՀԵՔԻԱԹՆԵՐ

Լրահոս

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026

«Լսել եմ պատմություն, որ մի քանդակագործի գցել էին առյուծի վանդակը, որը վախից մահացավ»․ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակին...

Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև

21/07/2026

Տրանզիտային բեռնափոխադրումները դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով լայն թափ են ստացել: Այս մասին Իլհամ Ալիևը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի...

Մամիկոն Ասլանյանին կրկին մեղադրանք է ներկայացվել

21/07/2026

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, պաշտոնեական դիրքն օգտագործել է...

ԿԸՀ նախագահը հայտնել է ՀՀ ԱԺ 9-րդ գումարման առաջին նիստի օրը

21/07/2026

2026թ. հունիսի 7-ի հերթական ընտրություններով ընտրված նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանի հրավիրման օրն է օգոստոսի 2-ը՝ ժամը 10։00-ն։ Այս մասին հայտարարեց...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Թող իրենց դաչեքը տան, որ այնտեղ զինվորի վերականգնման կենտրոն լինի. կահավորանքն էլ Ծառուկյանը բանտից կանի, չկասկածեք.Աբովյան

21/07/2026

Իմ խորին համոզմամբ՝ իշխանությունները չէին սպասում Գագիկ Ծառուկյանին այսպիսի լայնածավալ աջակցության գործընթացների, լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ԲՀԿ ներկայացուցիչ Արման...

Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

21/07/2026

Դատախազը 2026 թվականի հուլիսի 20-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, Հակակոռուպցիոն դատարան է հանձնել 2003-2009 թվականներին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական