Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅ ԳՅՈՒՂԱԲՆԱԿԸՙ ԻՐԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐՈՏ

17/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ, 2006-08 թթ. գյուղնախարարի խորհրդական

ՀՀ նախագահի գյուղատնտեսության նախարարություն կատարած այցը լրատվամիջոցներում անհրաժեշտ ու պահանջված մակարդակով չլուսաբանվեց. այսպիսին է ոլորտի գործունեությամբ մտահոգ ՀՀ քաղաքացուս մոտեցումը, որը երկրի պարենային ապահովությունում հիմնախնդիր համարվող կենդանական ծագման սննդի արտադրության ոչ բավարար վիճակի կապակցությամբ վերջին 5 տարիներին 7 ահազանգ է հղել երկրի բարձրագույն ղեկավարին: ՀՀ-ում արտադրվում է 1 բնակչի հաշվով անհրաժեշտ առաջին անհրաժեշտության այս սննդատեսակներից մսի պահանջարկի հազիվ կեսը, կենդանական ծագման յուղի մի աննշան մասը, անորոշ է կաթնամթերքների արտադրության մեջ կաթի ու ներկրված կաթի փոշու հարաբերակցությունը: Միայն պանրի արտադրության նպատակով պահանջվում է նվազագույնը 350 հազար տոննա կաթի օգտագործում, երբ ՀՀ ողջ արտադրությունը 600 հազար տոննայի սահմաններում է: Պանրի արտադրության նպատակով օգտագործված կաթին հավելեք գյուղաբնակների սեփական կարիքների համար օգտագործվողը եւ նրանց կողմից անմիջապես իրացվողը, հարց է առաջանում, թե ինչ ծագում ունի ՀՀ առեւտրային ցանցում վաճառվող ողջ կաթնամթերքը:

ՀՀ քաղաքացին ակնկալում է, որ երկրի բարձրագույն ղեկավարի կոնկրետ ճյուղային ոլորտ կատարած այցը կազմակերպողները կիրականացնեն ամենայն մանրամասնությամբ ու շահագրգռությամբ: Ասենք, տնտեսական բլոկի պատասխանատուները, նկատի ունենք խորհրդականների ինստիտուտը, հանդիպումներ ու քննարկումներ կունենան, կներկայացնեն վարվող գյուղքաղաքականության այլընտրանքային եւ համաշխարհային փորձը, որոնց էլ հետագա գործնական իրականացումները կնպաստեն ՀՀ պարենային ապահովության այսօր խիստ խնդրահարույց հարցի կարգավորմանը: Խոսքս փաստեմ կոնկրետ ասելիքով: Հեռավոր 1941 թվականին, երբ ՀՍՍՀ բնակչությունը հազիվ 1,3 մլն էր, հանրապետությունում խոշոր եղջերավորների գլխաքանակը կազմել է 600 հազար, 45 տարի անցՙ 860 հազար: Հետագա 6-7 տարիներին, երբ նախկին տնտեսական հարաբերությունները վերացան եւ ՀՀ-ն ստիպված էր սեփական կարիքները բավարարել ներքին հնարավորությունների հաշվին, խոշոր եղջերավորի գլխաքանակը իջավ մինչեւ 500 հազարի: Մեզ պարտադրված պատերազմական վիճակն ավարտվեց, երկրի տնտեսությունում սկսվեց այսպես կոչված գյուղոլորտի բարեփոխումների գործընթացը, որը շարունակվում է արդեն 20 տարի, ամիսներով կամ տարիներով պաշտոնավարած գյուղնախարարներն իրար են հաջորդում, իսկ կոնկրետ 1941 թվականի նշված ցուցանիշը դեռ որոշակի չի ապահովվել. ՀՀ-ում խոշոր եղջերավորի գլխաքանակը վերջին տարիներին, ըստ ՀՀ ԱՎԾ տեղեկատվության, 600 հազար գլխի սահմաններում է, թեեւ տարիներ շարունակ այստեղ հաշվառելու պարտավորությունը եւս չի կատարվում:

Համանման պատկեր է նաեւ անասնապահության մյուս ճյուղերում, ասենք, խոզաբուծությունում: Դարձյալ հեռավոր 1961 թվականին ՀՍՍՀ-ում խոզերի գլխաքանակը մոտ 130 հազար էր, 25 տարի անցՙ 344 հազար, 2010-ականներինՙ 100 հազար: Վերջին թվի խիստ անբավարարության հետեւանքներին հայ սպառողը մշտապես առնչվում է առեւտրային ցանցում, երբ ծանոթանում է արտերկրներից Հայաստան հասցված այս մսի եւ կրկնակի բարձր վաճառվող տեղական խոզի մսի գներին, որը պարզապես անհասանելի է երկրի բնակչության բացարձակ մեծամասնությանը: Եվ հարցըՙ թե ինչու չի բավարարվում այս մսատեսակի հանդեպ հայ սպառողի պահանջարկը, հնչում է ինքնաբերաբար: ՀՀ նախագահին ուղղված ահազանգերից մեկի առիթով ՀՀ գյուղնախարարի պատասխանից պարզվում է, որ երկրում խոզամայրերի անհրաժեշտ գլխաքանակ չկա: Արդյո՞ք այս խնդիրը բարձրացվել է այցի ընթացքում, փորձ արվե՞լ է որեւէ լուծում գտնելու: Չէ՞ որ հայտնի է, որ այս անասնատեսակը տարվա կտրվածքով մինչեւ 15 ծին է երաշխավորում, որոնց որոշակի մասը ապագա խոզամայրեր են: Մեզանում գրեթե անլուծելի համարվող այս խնդիրը կարծես դյուրությամբ լուծեց երբեմնի պարենային գերխնդիր ունեցող Չինաստանը, ուր հաճախ են լինում ՀՀ բարձրագույն այրերը: Ընդամենը 20 տարվա ընթացքում, 1980-2000 թթ., խոզերի գլխաքանակը 240 մլն գլխից հասցվեց 440 մլն-ի, մերօրյա Չինաստանն արտադրում է այս մսատեսակի համաշխարհային 100 մլն տոննա արտադրության 50 մլն տոննան, իր 1 բնակչի հաշվով տարեկան 40 կգ, երբ ՀՀ ցուցանիշը դրա 10 տոկոսն էլ չէ: Համաշխարհային փորձն իր հերթին ուսուցանում է, որ հիմնականում անասնապահական ոլորտում է հանրությունը տեսնում իր պարենապահովության բավարարումը, տարերային աղետներից առավելագույն պաշտպանվածությունը եւ գյուղաբնակի կողմից պարբերաբար նյութական ու ֆինանսական միջոցների ստացումը:

Այսօրինակ հարցերը գուցե լրագրային քննարկման ու լուսաբանման թեմա չդառնան, եթե լուծվեն համապատասխան կառույցներում: Լսելով ոլորտի պատասխանատուների բացատրություններն ու մեկնաբանություններըՙ համոզվում ես, որ հայաստանաբնակը դեռ երկար է ապրելու իր սննդակարգը ներկրվող հիմնական պարենմթերքներով բավարարելու վիճակը: Մտահոգիչն այստեղ այն է, որ դա տեղի է ունենում, ասենք, Չինաստանի եւ շատ այլ երկրների համեմատ մեր գրեթե կրկնակի-եռակի վարելահողային կարողունակության պարագայում. հիմնական գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար նպաստավոր այսօրինակ հողատարածքը 1 չինացու հաշվով կազմում է հազիվ 1000 քմ, ՀՀ-ի պայմաններումՙ մոտ 2000 քմ:

ՀՀ գյուղոլորտում այսօրինակ խնդիրները շատ են, եթե չափից շատ չասենք: Երկու տասնամյակ շարունակվող այս վիճակը գնալով խորանում է, որի ապացույցը հայ գյուղի ու գյուղացու խիստ մտահոգիչ ու ահագնացող դրությունն է, իրական աջակցության կարոտ կարգավիճակը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍՏՈՒԳՎՈՒՄ ԵՆ ՈՉ ԲՈԼՈՐ ԽԱՂԱԼԻՔՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԵՐԵՎԱՆ, ԱՐԱՐԱՏ, ԱԼԱՎԵՐԴԻ, ՀՐԱԶԴԱՆ. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԱՂՏՈՏՎԱԾ ՔԱՂԱՔՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԵՐԵՎԱՆ, ԱՐԱՐԱՏ, ԱԼԱՎԵՐԴԻ, ՀՐԱԶԴԱՆ. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԱՂՏՈՏՎԱԾ ՔԱՂԱՔՆԵՐԸ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

5 որդեգրված անչափահաս երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

16/04/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից բերման ենթարկված անձանցից մեկն էլ Հասմիկ Ամիրզադյանն է՝ հինգ որդեգրված անչափահաս երեխաների մայր։ Այս մասին այսօր լրագրողների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական