Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ԲՈՐԻՍ ԲՐՈՎՑԻՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԻԶԱԲԵԼ ՖԱՈՒՍՏ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀՈՒՄ

Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված Երեւանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 11-ին հանդես կգա Իզաբել Ֆաուստի հետ համատեղ համերգով, որի ընացքում կհնչեն Մոցարտի Ջութակի թիվ 1 եւ 4 կոնցերտները:

Իսկ ահա սեպտեմբերի 14-ին Նարեկ Հախնազարյանի եւ Բորիս Բրովցինի հետ համատեղ տեղի կունենա խաչատրյանական երաժշտության երեկո` կհնչեն Խաչատրյանի Կոնցերտ-ռապսոդիանՙ թավջութակի եւ նվագախմբի համար: