Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ԱՐՈՆՅԱՆԸ ՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ ՄԵԿՆԱՐԿԵՑ

Լեւոն Արոնյանն անհաջող մեկնարկեց ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում սկսված շախմատի մրցաշարումՙ սեւերով զիջելով ճապոնացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրային: Մրցաշարի մյուս պարտիայում Մագնուս Կառլսենը սպիտակներով հաղթեց Գատա Կամսկուն:

2-րդ տուրում ուշադրության կենտրոնում կլինի Արոնյանի եւ Կառլսենի մրցավեճը, որում հայ շախմատիստը կխաղա սպիտակներով:

Հիշեցնենք, որ 4 շախմատիստների մասնակցությամբ մրցաշարն անցկացվում է շրջանաձեւ մրցակարգով, 2 շրջանով: Հաղթողը կպարգեւատրվի 70 հազար դոլարով, 2-4-րդ տեղերը զբաղեցրածները կստանան համապատասխանաբար 50, 30 եւ 20 հազար դոլար: