Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՈՐ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՄԻՋԵՎ

11/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանի Գյանջա քաղաքում պարսիկ բանաստեղծ Նիզամիի գերեզմանի վրա պարսկերեն գրությունները ադրբեջաներենով փոխարինելու վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների որոշման հետ կապված` Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարզիյա Աֆհամը մեկնաբանել է, որ եթե խոսքը վերաբերում է Նիզամիի բանաստեղծությունների պարսկերենից թարգմանությանը, ապա իրանական կողմը նման քայլերը բարձր է գնահատում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իրանի արտաքին գերատեսչության ներկայացուցիչը հայտարարել է. «Այլ մտադրությունների դեպքում` նման թարգմանությունները սադրիչ նպատակների են ծառայում եւ անհանդուրժողականության նշան են, այսինքն` դա հակասում է Նիզամի Գյանջեւիի մշակութային ժառանգությանը»: Նա հույս է հայտնել, որ Ադրբեջանը ուշադրություն եւ հարգանք կդրսեւորի իրանական մշակույթի նկատմամբ:

Գյանջայում Նիզամիի դամբարանի վրա պարսկերենով բանաստեղծությունների հախճասալիկները ադրբեջաներեն գրությամբ նման հախճասալիկներով փոխարինելու Ադրբեջանի իշխանությունների ցանկությունը մեծ միջազգային արձագանքի է արժանացել:

Ադրբեջանը Նիզամի Գյանջեվիին համարում է ադրբեջանական բանաստեղծ, սակայն, Բաքվի այդ պնդումներին ի պատասխան, Իրանը նշում է, որ պարսկալեզու բանաստեղծ Նիզամի Գյանջեւին ծնվել է ժամանակին Իրանի մաս կազմող քաղաքում: ԻՀԻ մշակութային ժառանգության կազմակերպության նախագահ Մոհամեդ Ջավադ Ադաբին ԻՌՆԱ պաշտոնական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել էր, որ պարսկական գրականության դասական, Իրանի խոշոր բանաստեղծներից Նիզամի Գյանջեւիի հետ կապված կեղծարարությունները խոսում են Ադրբեջանի մշակույթի խղճուկության մասին:

Ավելի վաղ ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում Իրանի մշակույթի եւ իսլամական կողմնորոշման փոխնախարար Բահման Դարին հայտարարել էր, որ Ադրբեջանի հանրապետությունը յուրացնում է Իրանի մշակությաին արժեքները:

«Առկա փաստերը վկայում են, որ Նիզամի Գայնջեւին իրանական բանաստեղծ է, եւ դա ապացուցելու անհրաժեշտություն չկա: Բայց ուրիշների մշակութային արժեքներն իրեն վերագրելը արժանապատիվ արարք չէ: Մշակութային արժեքներ չունենալով` Ադրբեջանն ստիպված իրեն է վերագրում այլ երկրների արժեքները: Ադրբեջանի նման քայլը, մշակութային գողությունից բացի, այլ բան չի կարելի անվանել», – ասել էր նա: Բահման Դարին հավելել էր, որ Իրանի մշակութային ժառանգության նկատմամբ նման ոտնձգությունն անպատասխան չի մնա:

Ադրբեջանցի գիտնական, պրոֆեսոր Սիրիուս Աշեմովը թեմայի հետ կապված ասել է. «Պատմական փաստերը ներկայացնելիս մենք պետք է քաջություն ունենանք ասելու, որ Արան եւ Շիրվան տարածքները, որտեղ 1918թ.-ին ստեղծվել է Ադրբեջան անունով պետությունը, Իրանի մաս են կազմել, հետեւաբար, այն ժամանակ, երբ Նիզամի Գյանջեւին գրում էր «Համսե» պոեմը, Գյանջայի շրջանը եւ Նիզամին իրանական են եղել: Ադրբեջանն ընդամենը 20-ամյա պատմություն ունի, հետեւաբարՙ 800 տարի առաջ ստեղծագործած բանաստեղծը չի կարող ադրբեջանցի համարվել»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿԸ «ՎԵՐԱԴԱՐՁԱՎ» ՀԱՅՐԵՆԻՔ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԿՈՒ ԲԱՆԱԿԻ Է ԲԱԺԱՆՎԵԼ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԿՈՒ ԲԱՆԱԿԻ Է ԲԱԺԱՆՎԵԼ

Please login to join discussion

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական