Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԼԻՏՎԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ Է ԱՍԵԼ, ԻՍԿ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌԱՋ ՄՂԵԼՈՒՆ Է ԿՈՂՄ

Վ. Պ.

Սեպտեմբերի 7-ին Վիլնյուս աշխատանքային այցով ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպական միությունում նախագահող Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկեւիչուսին:

ԱԳՆ հաղորդագրության համաձայնՙ նախարարներն անդրադարձել են Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը եւ այդ համատեքստում հանգամանալից քննարկել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացումը:

Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունըՙ շարունակելու ամենատարբեր ուղղություններով Եվրոպական միության հետ հնարավորինս սերտ փոխգործակցությունը, որքանով որ ԵՄ-ի համար դա ընդունելի կլինի, եւ որը չի հակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը:

Նախարարները համակարծիք են եղել, որ hարկավոր է առաջ մղել Հայաստան – Եվրոպական միություն հարաբերություններըՙ հիմնվելով վերջին տարիներին համատեղ արձանագրած արդյունքների վրա:

Վերջին միտքը քիչ տարօրինակ է հնչում այն համատեքստում, ինչ դեռեւս նախորդ շաբաթավերջին հայտարարեց ԵՄ-ում նախագահող այս նույն երկրի` Լիտվայի նախագահը, որն իր ելույթում արդեն իսկ Հայաստանը դուրս թողեց Վիլնյուսում Ասոցիացման համաձայնագրի հետ որեւէ քայլ անողների ցուցակից:

Նկար 1. Հայաստանի եւ Լիտվայի արտգործնախարարները