Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴԺՎԱՐԻՆ ՌԵՎԱՆՇՙ ԼԱՐՎԱԾ ՈՒ ԴՐԱՄԱՏԻԿ ՊԱՅՔԱՐՈՒՄ

07/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երեկ Պրահայի «Էդեն Արենա» մարզադաշտում կարողացավ չափազանց լարված ու դրամատիկ պայքարում ռեւանշի հասնել Չեխիայի հավաքականից Երեւանում մարտին 0-3 հաշվով կրած պարտության դիմաց: Հանդիպումն իրոք չափազանց բարդ ստացվեց մեր ֆուտբոլիստների համարՙ հատկապես առաջին խաղակեսի առաջին 30 րոպեները: Այդ ընթացքում չեխերը մեծ ճնշում էին գործադրում Հայաստանի հավաքականի դարպասին: Դաշտի տերերը հատկապես ակտիվ էին գրոհում եզրերով, որտեղ մեր պաշտպանները ոչ միշտ էին հասցնում վնասազերծել մրցակցին: Ճնշումն այնքան մեծ էր, որ մեր ֆուտբոլիստներին ոչ մի կերպ չէր հաջողվում դուրս գալ սեփական կիսադաշտից ու քիչ թե շատ մտածված հակագրոհներ կազմակերպել: Իսկ չեխերն այդ ընթացքում վտանգավոր մի քանի պահ ստեղծեցին մեր դարպասին: Կարող էին աչքի ընկնել Պետեր Յիրաչեկն ու Միքայել Ռաբուշիչը, մի դրվագում էլ Բերեզովսկին փրկեց վերահաս գոլից:

Խաղի ընթացքն այնպիսին էր, որ կարծես թե մեր դարպասին գոլը հասունանում էր: Սակայն տեղի ունեցավ անսպասելին: Հայաստանի հավաքականի հազվադեպ հակագրոհներից մեկի ժամանակ Կառլեն Մկրտչյանը հիանալի հարվածով գնդակն ուղարկեց Պետեր Չեխի պաշտպանած դարպասի վերին անկյունը: 31-րդ րոպեին գրանցված այդ գոլը շրջադարձային եղավ հանդիպման հետագա ընթացքի համար: Մեր ֆուտբոլիստները ոգեւորված հաջողությունից, սկսեցին ավելի մտածված ու վճռական գործել, զգալիորեն կարգավորեցին խաղն ու ավելի համարձակորեն էին գրոհներ կազմակերպում: Կարելի է ասել, որ առաջին խաղակեսի վերջին 15 րոպեներն անցան արդեն մեր ֆուտբոլիստների որոշ առավելությամբ:

Սպասվում էր, որ ընդմիջումից հետո չեխերն ավելի մեծ ուժերով են նետվելու առաջՙ փորձելով վերականգնել հավասարակշռությունը: Իսկ դա առջեւի գծի մեր խաղացողներին ավելի ազատ գործելու ու վտանգավոր հակագրոհներ կազմակերպելու հնարավորություն կընձեռեր: Այդպես էլ եղավ: 49-րդ րոպեին աջ եզրով Մխիթարյանի սլացիկ անցումից ու փոխանցումից հետո Մովսիսյանը կարող էր վճռել հանդիպման ելքը, սակայն նրա հարվածը չստացվեց: Իսկ ահա չեխերն ավելի հաջողակ գտնվեցին: 70-րդ րոպեին նպատակին հասավ Թոմաշ Ռոսիցկու հարվածը:

Խփած գոլից հետո արդեն չեխերն սկսեցին կրկին մեծ ճնշում գործադրել մեր դարպասին: Նրանք գոլային մի քանի պահեր ստեղծեցին Բերեզովսկուն փոխարինած Գեւորգ Կասպարովի պաշտպանած դարպասին: Բարեբախտաբար, այդ դրվագներում մարզական բախտը Հայաստանի հավաքականի կողմն էր: Բախտը մեզ ժպտաց նաեւ ավելացված ժամանակում, երբ Յուրա Մովսիսյանի գերազանց փոխանցումից հետո Գեւորգ Ղազարյանը հաղթական վերջակետ դրեց այս չափազանց լարված ու դրամատիկ հանդիպմանը:

Հաղթանակն, իհարկե, ուրախալի է: Սակայն եթե քննադատաբար մոտենանք Հայաստանի հավաքականի ելույթին, ապա առաջին հերթին պետք է փաստել մեր պաշտպանական գծի կրկին ոչ այնքան վստահ խաղը, որի հետեւանքով չեխերը բազում անգամ սպառնացին մեր դարպասին: Ինչ վերաբերում է առջեւի գծին, ապա այստեղ էլ մեծ հաշվով մեր հավաքականի խաղն այնքան էլ չստացվեց: Սովորականից ավելի պասիվ էր Յուրա Մովսիսյանը, որը գոլային երկու հիանալի պահ չօգտագործեց: Ճիշտ է, խաղավերջում Յուրան քավեց իր մեղքըՙ դառնալով հաղթական գոլի փոխանցման հեղինակ:

Ամեն դեպքում, հաղթանակը հաճելի էՙ հաշվի առնելով նաեւ B խմբում ստեղծված մրցաշարային իրավիճակը: Դա մեզ հնարավորություն ընձեռեց շարունակելու պայքարը խմբում երկրորդ տեղը գրավելու համար: Իսկ առջեւում Դանիայի հավաքականի հետ Երեւանում կայանալիք ոչ պակաս ծանր մրցախաղն էՙ հաշվի առնելով Ռոման Բերեզովսկու եւ Արաս Օզբիլիսի վնասվածքներն ու չեխերի հետ ստացած դեղին քարտերը: Հուսանք, որ Դանիայի հավաքականի հետ մրցախաղում էլ մեր ֆուտբոլիստները հաղթանակած կհեռանան խաղադաշտիցՙ ավելի իրական դարձնելով խմբում երկրորդ տեղ գրավելը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՐԹԱՔԱՆԴԱԿՆԵՐՈՒՄՙ ՆՈՐ ԱՇԽԱՐՀ

Հաջորդ գրառումը

ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ՀԱՐՈՒՍՏ ԱՎԱՐԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ՀԱՐՈՒՍՏ ԱՎԱՐԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025

Նիկոլ Փաշինյանի կողմից արտադրած տեսանյութը (AI-ով թե առանց AI-ի, որեևէ բան չի փոխում), որը հրապարակվել է Հայ Առաքելական Եկեղեցու քայքայման...

ԿարդալDetails

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական