Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ԴԱՍԸՆԹԱՑ ՄԱՆԿԱՏԱՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ի. Պ.

Սեպտեմբերի 9-10 «Աղվերան» հյուրանոցում «Հետադարձ հայացք դեպի մանկատուն» ծրագրով կանցկացվի դասընթաց մանկատան շրջանավարտների համար: Դասընթացը կազմակերպում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը եւ «ՍՕՍ մանկական գյուղեր» կազմակերպությունը: Դասընթացի նպատակն է մանկատան շրջանավարտներին փոխանցել խնամքի հաստատություններում մոնիտորինգ իրականացնելու համար անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները:

Վերապատրաստումից հետո մանկատան շրջանավարտները կընդգրկվեն խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդում, որը գործում է օմբուդսմենին առընթեր: