Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ ՀԱՐԳԱՐԺԱՆ ՏԻԿԻՆ ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

ԱԼԻ ՋԱՆՆԱԹԻ, Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի եւ իսլամական առաջնորդման նախարար

Հայաստանի գրողների միության նախագահ եւ անվանի գրող Լեւոն Անանյանի մահվան տխուր նորությունը շատ ցավալի է ինձ համար: Չնայած, Հայաստանը հարուստ է թանկարժեք արվեստագետներովՙարվեստի եւ գրականության ոլորտում, բայց անկասկած, Լեւոն Անանյանի մահը Հայաստանի մշակույթի եւ արվեստի համայնքում վնասաբեր եւ անփոխարինելի է լինելու:

Նա արթնամիտ, մարդասեր ու արժանի գրող էր, եւ Իրան-Հայաստան մշակութային համագործության մեջ մեծ դեր էր ունեցել:

Անկասկած, Հայաստանի երիտասարդ արվեստագետները, որոնք դաստիարակվել են նրա ուսմունքների տակ, կշարունակեն այս անվանի եւ մեծարգո գրողի ճանապարհըՙ գրականության եւ մշակույթի ոլորտում:

Ես սրտանց ցավակցում եմ այս խոր վիշտը նրա ընտանիքին եւ Հայաստանի գրողների միության անդամներին, եւ համբերություն եմ ցանկանում Աստծուց Ձեզ համար: