Երեկ ռուսաստանյան «Russia Today» հեռուստատեսությունը տեղեկացրեց, որ Սիրիայի ընդդիմադիր գրոհայինները գրավել են աշխարհի հնագույն զուտ քրիստոնեական բնակավայրերից մեկըՙ Մաալուլան եւ կից գյուղերը, որտեղ իսկական ջարդ են կազմակերպել տեղի բնակչության դեմ: Նրանք ահավոր խժդժություններ են գործել գրեթե տուն առ տուն եւ երեկ բնակավայրի վրա իշխող բարձունքներից սնայպերական կրակ են տեղացել բնակիչների վրա:
Հիշեցնենք, որ Մաալուլան աշխարհի միակ բնակավայրն է, որտեղ դեռեւս օգտագործում են Քրիստոսի լեզունՙ արամեերենը: