Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՙ «ՄԱԹԵՄԱՏԻԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ»

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստանում անցկացվեց «Մաթեմատիկան Հայաստանում. Ձեռքբերումներն ու հեռանկարները» միջազգային գիտաժողով` նվիրված ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակին:

Գիտաժողովի աշխատանքներին մասնակցեցին առաջատար մաթեմատիկոսներ Հայաստանից, Ռուսաստանից, Կանադայից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Պարսկաստանից, Թուրքիայից, Վրաստանից, Լեհաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Շվեդիայից, Արգենտինայից, Ավստրիայից, Չինաստանից, Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից: Գիտաժողովին ներկայացվել են ավելի քան 130 գիտական աշխատություններ:

Գիտաժողովը կազմակերպված էր ՀՀ ԳԱԱ նախագահության, ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի, Երեւանի պետական համալսարանի, Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի կողմից: Գիտաժողովի աշխատանքներին աջակցել են Մաթեմատիկական հետազոտությունների հիմնադրամը (The Research Mathematics Fund), «Պրոմեթեյ» գիտական հիմնադրամը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանն առընթեր Գիտության պետական կոմիտեն եւ «Հյուր սերվիս» ՍՊԸ-ն: