Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՈՒՇԵՆԻՆԱՆ ԵՎ ՅԻՖԱՆԸ ԿՎԻՃԱՐԿԵՆ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԹԱԳԸ

Սեպտեմբերի 11-ին Չինաստանի Թայչժոու քաղաքում կմեկնարկի շախմատի աշխարհի չեմպիոնուհու տիտղոսի համար մրցախաղը: Շախմատային թագի ներկայիս տեր, ուկրաինուհի Աննա Ուշենինան 10 պարտիայից բաղկացած մրցախաղում կմրցի չինացի շախմատիստուհի Հոու Յիֆանի հետ: Հավասար արդյունքի դեպքում հաղթողը կորոշվի լրացուցիչ մրցախաղում: