Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Ժողովը կկայանա զույգ կաթողիկոսների մասնակցությամբ

Օգոստոսի 28-29-ին Մայր աթոռ Ս. Էջմիածնում գումարվեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Արամ Ա Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսի կողմից նշանակված Հայ եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի նախապատրաստական հանձնախմբի ժողովը:

Ժողովին մասնակցեցին նախապատրաստական հանձնախմբի անդամներ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը, Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանը եւ սրբադասման ու ծիսական բարեկարգության հանձնախմբերի անդամներ Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանը, Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը եւ Բաբգեն եպիսկոպոս Չարյանը:

Օգոստոսի 28-ին` չորեքշաբթի, Գարեգին Բ Վեհափառն ընդունեց ժողովական հայրերին եւ նրանց փոխանցեց եպիսկոպոսաց ժողովի գումարման մասին իր պատկերացումներն ու արդյունալից աշխատանքի օրհնությունները:

Երկու օրերի ընթացքում ժողովական սրբազան հայրերը քննարկեցին Հայ եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի գումարման թվականի, օրակարգի եւ ժամանակացույցի հետ կապված հարցեր:

Հայ եկեղեցու եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա 2013 թ.-ի սեպտեմբեր 24-27-ը Ս. Էջմիածնում, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Արամ Ա Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսի օրհնությամբ եւ ներկայությամբ: