Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ` ՀԱԿԱՍԻՐԻԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՅՈՒՄ

30/08/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Օգոստոս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

«Ադրբեջանը, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, գործուն մասնակցություն կունենա Սիրիայի հարցով ԱԽ բանաձեւի քննարկումներին»,- հայտարարել է այդ երկրի ԱԳՆ մամուլի խոսնակը: «Զերկալո»-ի մեկնաբանն ասվածից եզրահանգել է, որ պաշտոնական Բաքուն «բաց տեքստով հայտարարել է, որ կքվեարկի Մեծ Բրիտանիայի ներկայացրած բանաձեւի օգտին, որը թույլ է տալիս Ասադի ռեժիմի դեմ ուժ կիրառել` հանուն խաղաղ բնակչության անվտանգության»:

Ընդսմին, ադրբեջանցի մեկնաբանը սեփական ենթադրությունն է արել նաեւ սպասվող «ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման» մասին` որպես «գրեթե հարյուրտոկոսանոց հավանականության»: Եթե Ադրբեջանն իրոք ՄԱԿ-ում պաշտպանի Սիրիայի հարցով ԱԽ բանաձեւի նախագիծը, որին դեմ են Ռուսաստանը եւ Չինաստանը, ապա Մոսկվան, անկասկած, դրանից համապատասխան եզրակացություններ կանի:

Խնդիրն այն է, թե ո՞վ է ստեղծված իրավիճակում ավելի շահագրգռված ռուս-ադրբեջանական հարաբերություններում հնարավոր լարվածությամբ: Դատելով ադրբեջանական մամուլի որոշ ընդգծված «սենսացիոն» բնույթի հրապարակումներից, Իլհամ Ալիեւի վարչակազմը հնարավոր ամեն ինչ անում է, որպեսզի իրավիճակի «սրման պատասխանատվությունը» վերագրվի ռուսաստանյան կողմին:

Այս իմաստով հատկանշական է նախագահական ընտրություններում ընդդիմության թեկնածուի շուրջը Ռուսաստանում ձեւավորվող «օժանդակության» թեման:

«Ազգ»-ի նախորդ համարում մենք գրել էինք Ռուստամ Իբրահիմբեկովի եւ Դաղստանի ղեկավար Աբդուլատիպովի միջեւ «Մախաչկալայում գաղտնի բանակցությունների» մասին ադրբեջանական մամուլի հրապարակումներից եւ ենթադրել, որ «հնարավոր է, դա մոգոնել են հատուկ ծառայությունները»:

Երեկ այդ թեման նոր դրսեւորումներ է ունեցել: Այս անգամ haqqin.az-ի «լավատեղյակ աղբյուրները» հայտնել են, որ Ռուսաստանում գործող «Թալիշական սփյուռք» կազմակերպությունը մտադիր է «գումարներ հանգանակել եւ տրամադրել նախագահի ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլիի նախընտրական քարոզչությանը»: Լրատվամիջոցը նպատակահարմար է գտել այդ «ստույգ տեղեկությունն» ուղեկցել խմբագրական մեկնաբանությամբ, ըստ որի` «Ռուսաստանում գրանցում ստացած «Թալիշական սփյուռք» կազմակերպությունը հայտնի է անջատողական ձգտումներով»:

Ակնարկը շատ թափանցիկ է: Իշխանահաճ լրատվամիջոցը փաստորեն ռուսաստանյան կողմին մեղադրում է Ադրբեջանի դեմ «անջատողական ձգտումներ ունեցող» կազմակերպությանը պետական գրանցում տալու եւ Իլհամ Ալիեւի մրցակից թեկնածուի օգտին քարոզչություն ծավալելու հնարավորություն ընձեռելու մեջ: Այս կարգի հրապարակումները եւ քաղաքագիտական վերլուծություններում ակնարկները վերջին օրերին ավելի հետեւողական եւ, ըստ ամենայնի, իշխանություններից ուղղորդված բնույթ են ստացել:

Դա կարող է լինել քարոզչական նախապատրաստություն` Ռուսաստանի հետ հետագա հարաբերությունները «վերանայելու անհրաժեշտության» համար: Արդեն կարելի է մեծ վստահությամբ խոսել Ադրբեջանի միանշանակ արեւմտամետ կողմնորոշման մասին: Իլհամ Ալիեւն այդ մասին թերեւս կխոսի նախագահական ընտրություններից հետո կամ նույնիսկ քարոզարշավի ինչ-որ փուլում, եթե Սիրիայի դեմ ձեւավորվի ռազմական կոալիցիա, եւ Բաշար Ասադը տապալվի: Ամեն ինչ տանում է դրան:

Արժե թերեւս նաեւ նկատել տալ, որ Ադրբեջանում որոշակի «նախապատրաստություններ են տեսնում» նաեւ հարավային` Իրանի ուղղությամբ: Վերջերս Լենքորանում ֆուտբոլային խաղի ժամանակ տեղի ունեցած անկարգությունները կարծես գնահատվում են որպես «իրանական հատուկ ծառայությունների ձեռքի գործ»: Ադրբեջանի հարավային շրջաններում այդ միջադեպից հետո փաստացի արտակարգ դրություն է հայտարարված, ինչը, չի բացառված, տվյալ տեղաշրջան «պատահական մարդկանց» մուտքն արգելելու նպատակ է հետապնդում: Որոշ տեղեկություններովՙ Լենքորանում եւ Իրանի հետ սահմանակից այլ շրջաններում «ձեռնարկվում են անվտանգության աննախադեպ միջոցառումներ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐՄԵՆ ՆԱԶԱՐՅԱՆՆ ԷԼ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՏՆՎԵՑ

Հաջորդ գրառումը

ՄԱԿ-Ի ՏԵՍՈՒՉՆԵՐԸ ՍԻՐԻԱՅԻՑ ԿՀԵՌԱՆԱՆ ՇԱԲԱԹ ՕՐԸ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026

Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ:Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական