Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՊՈԼՍԱՀԱՅԵՐ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ ՄԱԼԱԹԻԱՅԻ «ՎԱՆՔ» ԵԿԵՂԵՑԻՆ

Հ. Ծ.

Պոլսահայ համայնքի շուրջ 150 անդամներ այցելել են Մալաթիայի Վանք (Վենք) գյուղի հայկական նույնանուն եկեղեցին, տեղեկացնում է Կանադայում հրատարակվող «Ապագայ» շաբաթաթերթը: Այցելությունը կազմակերպել է «Մալաթիայի հայրենասերների հայկական ընկերության» առաջնորդ Հոսրոֆ Քյոլեդավիթօղլուն: «Մենքՙ մալաթիացիներս, ցանկանում ենք ցույց տալ, թե ինչպես կարող ենք տեր կանգնել ազգությամբ հայ քաղաքացիների արժեքներին», հայտնել է նաՙ ընդգծելով եկեղեցում ընթացող վերանորոգման աշխատանքների կարեւորությունը:

Հայ համայնքի ներկայացուցիչները աղոթելուց եւ մոմ վառելուց հետո հեռացել են եկեղեցուց: