Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌՈՒՍՆԵՐԸ…

28/08/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Օգոստոս, 2013

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ռուսական պարբերականներից մեկը այս օրերին հրապարակում է հոդվածաշար, որը վերնագրված է` «Ռուսական հոգու գաղտնիքները»: Շարքից մեկ-երկու հոդված կարդալուց հետո, անկեղծ ասած, այդ գաղտնիքներն այդպես էլ հասանելի չդարձան ինձ, գուցե դրանք պարզ լինեին հոդվածաշարը մինչեւ վերջ կարդալուց հետո… Էական չէ, կարեւորն այն է, որ այս օրերին Հայաստանում, իսկ ոմանք էլ` Արեւմուտքում, փորձում են հասկանալ ոչ այնքան ռուսական հոգու, որքան ռուսական քաղաքականության գաղտնիքները: Արեւմուտքում` Սիրիայի ու Իրանի հարցով, Հայաստանում` ռուս-ադրբեջանական թարմացող ու նոր երանգներ ստացող հարաբերությունների մասով:

Թողնենք Արեւմուտքի հետաքրքրությունները, մանավանդ որ դրանք առանձին խոսակցության թեմա են:

Պուտինի` Բաքու կատարած այցի մասին արդեն բազմիցս է խոսվել: Հիշեցնենք, որ ՌԴ նախագահը Բաքվում էր աշխատանքային այցով, որի ֆորմատը չի պարտավորեցնում հյուրին այցելել Բաքվի Շեհիդների պուրակ, ինչն, օրինակ, պարտադիր կլիներ, եթե Պուտինը Բաքու այցելեր պաշտոնական, մանավանդ պետական այցերով: Հետեւաբար, Պուտինը չի այցելել Շեհիդների պուրակ ոչ թե որովհետեւ «չի ցանկացել շատ նեղացնել Երեւանին», ինչպես հնչեցրին Երեւանում, այլ որովհետեւ նա Բաքվում էր աշխատանքային այցով:

Հաշվի առնելով հանգամանքը, թե ինչ փաստաթղթեր ստորագրվեցին Բաքվում ռուսական ու ադրբեջանական հատկապես բիզնես ոլորտի ներկայացուցիչների միջեւ, կարելի է պնդել, որ ՌԴ նախագահի այցը Բաքու հաջողված էր, չնայած Պուտինը Ալիեւի հետ, ինչպես ավելի վաղ արդեն ասել ենք, որեւէ միջպետական փաստաթուղթ չի ստորագրել: Սակայն հաշվի առնելով Պուտինի` Բաքու այցելելու, եթե կարելի է ասել` բարոյահոգեբանական ֆոնը, մթնոլորտը, Լավրովի հետ կապված հայտնի «թյուրիմացությունը», ապա կարող ենք պնդել, որ Պուտինի այցը Բաքու ձախողված էր, քանի որ «ադրբեջանական հյուրընկալությունը», մեղմ ասած, չփայլեց:

Այս համատեքստում, դառնալով ռուսական քաղաքականության գաղտնիքներին, նշենք, որ այս օրերին այդ քաղաքականության հետ կապված շրջանառվում են բավականին իրարամերժ լուրեր: Մասնավորաբար, ըստ հայկական պարբերականներից մեկի տեղեկությունների, օգոստոսի 30-ին Երեւանում ՌԴ դեսպանի մոտ խորհրդակցության են հրավիրվելու «Հայաստանում ռուսական կապիտալով աշխատող ընկերությունների տնօրենները», ինչպես ենթադրում է պարբերականը` «Հայաստանի եվրոինտեգրմանը խոչընդոտելու նպատակով»: Մյուս կողմից, սակայն, այս օրերին Երեւան ժամանեց, իսկ այստեղից էլ Արցախի Հանրապետություն մեկնեց ռուսաստանյան բավական հանրահայտ անդամներով խումբ, որի կազմում են ռուսաստանցի նախկին հետախույզ, հանրահայտ Աննա Չապմանը, Դենիս Դվորնիկովը, մի շարք լրագրողներ եւ այլք: Հասկանալի է, որ «նախկին հետախույզ» չի լինում, անհասկանալի է, թե ի՞նչ գործ ունի ռուս հետախույզը Ղարաբաղում: Այս համապատկերում ուշագրավ է, որ Պուտինի Բաքու կատարած այցից հետո ռուսական մեդիայում նկատվում է վերլուծությունների, հրապարակախոսությունների մի հոսանք, որոնք ընդհանուր առմամբ կոչ են անում Մոսկվային` ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` «տարածաշրջանում ռուսական ներկայության հարցը հավերժ լուծելու նպատակով»: Այսինքն, ըստ կոչի հեղինակների տրամաբանության, եթե Մոսկվան ճանաչում է Ղարաբաղը, ապա վերջինս, ինչպես օրինակ, Հարավային Օսիան ու Աբխազիան, «ամբողջ կյանքում» պարտավորված կլինի ապահովել ռուսական ներկայությունը տարածաշրջանում:

Այստեղ, սակայն, ռուսաստանցի վերլուծաբանները ակնարկում են մեկ այլ, շատ կարեւոր նրբություն եւս: Եթե Մոսկվան ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը, ապա դա ոչ միայն ԼՂՀ-ն է պահում «ռուսական տիրույթում», այլեւ ինչ-որ ճակատագրական պահի կարող է դառնալ այն ծանրակշիռ պատճառը, հանուն որի Երեւանը կարող է հրաժարվել Եվրոմիությանը առավել մոտենալու իր հռչակած քաղաքականությունից ու քայլել դեպի Մաքսային (Եվրասիական) միություն:

Իհարկե, Ռուսաստանում այս նրբությունը հասկանում են, սակայն դեռեւս այդ մասին չեն խոսում, փոխարենը գոնե վերլուծական մակարդակով բարձրաձայնում են` Հայաստանի հանդեպ ռուսական քաղաքականության փոփոխման անհրաժեշտության մասին. այն է, Երեւանին այլեւս նպատակահարմար չէ ճնշելը, որովհետեւ Երեւանն այսօր հստակ այլընտրանք ունի, փոխարենը Երեւանին պետք է առաջարկել մի բան, որից, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում, Երեւանը չի կարող հրաժարվել: Այդ «մի բանը» Երեւանի համար եղել ու մնում է Ղարաբաղը:

Ի դեպ, ռուս հետախույզ Աննա Չապմանն ու նրա ընկերները արդեն իսկ Ադրբեջանի հանրահայտ «սեւ ցուցակում են», որի մեծության ու հանրահայտ անուններով լեցուն լինելու մասին օրերս համոզվեցինք: Չի բացառվում, որ Չապմանը Ղարաբաղում է հատուկ առաջադրանքով…

Ի վերջո ռուսական հոգին ու քաղաքականությունը գաղտնիքներով լի են:

Նկար 1. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունեց ռուսաստանյան պատվիրակությանը

Նախորդ գրառումը

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՀԱՎԵԼՅԱԼ ՌԱԶՄԱՕԴԱՆԱՎԵՐ ԿԻՊՐՈՍՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՀԱՄԱՏԵՂ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՄԱՏԵՂ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական