Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ՀԱՅԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է «ԱՏԼԵՏԻԿՈՅԻ» ՀՐԱՎԵՐԻՆ

Երեւանի «Միկայի» 16-ամյա ֆուտբոլիստ Հայկ Գալստյանը հունիսի սկզբին հաջող փորձաշրջան էր անցել Մադրիդի «Ատլետիկոյի» պատանեկան թիմումՙ ընկերական հանդիպումներում խփելով 10 գնդակ: Ինչպես տեղեկացանք ակումբից, օգոստոսի 15-ին հայ ֆուտբոլիստը պետք է մեկներ Մադրիդՙ կրկնակի փորձաշրջան անցնելու: Սակայն մինչ օրս «Ատլետիկոն» հրավեր չի ուղարկել:

«Միկայի» մեկ այլ ֆուտբոլիստՙ Աշոտ Կարապետյանը փորձաշրջան էր անցնում լեհական «Վիձեւում», որի կազմում հանդես է գալիս ՀՀ հավաքականի պաշտպան Լեւոն Հայրապետյանը: Կարապետյանը վերադարձել է Երեւան եւ իր ելույթները կշարունակի «Միկայում»: