Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱՆԽԵԼ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

23/08/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Օգոստոս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ի. Պ.

Ինչպես որեւէ հիվանդության, այնպես էլ հոգեկան հիվանդության կանխարգելումն ավելի հեշտ է, քան բուժումը: Սակայն Հայաստանում հոգեկան եւ այլ տեսակի հիվանդությունների կանխարգելման ծրագրերին ուղղվող ֆինանսավորում գտնելը շատ դժվար է: Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Քրիստինա Հովենը նշում է, որ մարդիկ ավելի հակված են իրենց ֆինանսավորումն ուղղելու արդեն առկա կոնկրետ խնդիրների լուծմանը, քան կանխարգելման ծրագրերին, մինչդեռ կանխարգելման շնորհիվ հասարակությունը հետագայում կլինի ավելի առողջ:

Քրիստինա Հովենը կարծում է, որ հոգեկան առողջությանն ուղղված աշխատանքը պետք է սկսել դեռեւս դպրոցներից, որտեղ աշխատող մանկավարժները պետք է ունենան հոգեկան առողջության մասին գոնե նվազագույն գիտելիքներ: Ոչ միայն ծնողները, այլեւ ուսուցիչները պետք է կարողանան սովորեցնել երեխաներին, որպեսզի վերջիններս պատմեն, արտահայտեն իրենց անհանգստությունները: Մարդու հոգեկան առողջությունը կախված է մանկության ու դեռահասության տարիքում ստացած դաստիարակությունից: Նույնիսկ կան հոգեբաններ, որոնց կարծիքով հոգեկան առողջության խնդիրները թաքնված են կյանքի մինչեւ երեք տարեկանն ընկած շրջանում:

Քրիստինա Հովենը զուգահեռ է անցկացնում ծխախոտի վաճառքի քաղաքականության հետ` զարմանքով նշելով, որ Հայաստանում ծխախոտը շատ էժան է ու հասանելի, ըստ նրա` այստեղ ստեղծել են նպաստավոր բոլոր պայմանները, որպեսզի երիտասարդները ծխեն: Քրիստինա Հովենը հավելում է` այլ երկրներում ծխախոտը շատ թանկ արժե, Հայաստանում էլ կառավարությունը պետք է կանխի ծխախոտի հեշտ հասանելիությունըՙ կանխելու համար ծխախոտի պատճառած հետագա բարդությունները` ընդհուպ քաղցկեղի առաջացումը: Հոգեկան առողջության դեպքում էլ կանխարգելմամբ կխուսափեն հոգեկան հիվանդություններից:

Երեկ «Հայացք» ակումբում մյուս բանախոսը` Երեւանի բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը ընդգծեց, որ հոգեկան առողջության մասին ինֆորմացիան փոխանցելիս լրատվամիջոցները պետք է զգույշ լինեն, քանի որ սխալ կերպով փոխանցված ինֆորմացիան կարող է թեկուզ մի մարդու դեպքում հասցնել անցանկալի արդյունքի: Հատկապես ինքնասպանությունների մասին լուրերը փոխանցելիս լրատվամիջոցները չպետք է այդ մասին գրեն հենց առաջին էջերում կամ հաղորդեն որպես գլխավոր լրատվություն: Օրինակ` եթե որեւէ մեկի հոգեկան առողջությունը բարելավվում է կամ մեկն ու մեկը բուժվում է, ապա լրատվամիջոցները դրան չեն անդրադառնում, բայց ինքնասպանության մասին կգրեն: Խաչատուր Գասպարյանը հայտնում է իր անհանգստությունը, որ հեռուստատեսությամբ չափից դուրս շատ է բացասական ինֆորմացիան, որն ամենեւին հրատապ չէ մեր հասարակության համար: Վերջին տարիներին լրատվամիջոցներում ինքնասպանությունների մասին լրատվությունը ավելացել է, ու ոչ միայն տեղեկատվությունը, իրականում ինքնասպանությունները եւս ավելացել են:

Խաչատուր Գասպարյանը առանձնացնում է ինքնասպանության հանգեցնող պատճառային երեք խմբեր` կապված հոգեկան ծանր պաթոլոգիաների, իրավիճակային խնդիրների ու սոցիալ-տնտեսական պայմանների հետ: Նա ավելացնում է` հետազոտությունը ցույց է տվել, որ հայերի մեջ կպչուն ու սեւեռուն խանգարումներն ավելի տարածված են, քան ուրիշ ազգերի մեջ:

Ասուլիսի ժամանակ նաեւ տեղեկացվեց, որ առաջիկայում կայանալու է գիտաժողով հոգեկան առողջության թեմայով: Սա լինելու է Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի գիտաժողովը, որին մասնակցելու են մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից: «Հոգեկան առողջություն եւ հոգեկան խանգարում. կիզակենտրոնում Եվրասիան է» թեմայով գիտաժողովը կանցկացվի օգոստոսի 29-31-ը: Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը նշում է, որ գիտաժողովը կազմակերպվում է հայկական կողմի նախաձեռնությամբ, եւ ներկայացուցչական նման կազմ Հայաստանում առաջին անգամ է հավաքվում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ

Հաջորդ գրառումը

ՀԻՇԱՏԱԿԴ ԱՆԱՆՑ, ԿԱՐԱՊԵՏ ԳԱԼՖԱՅԱՆ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՀԻՇԱՏԱԿԴ ԱՆԱՆՑ, ԿԱՐԱՊԵՏ ԳԱԼՖԱՅԱՆ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանը հարց է տալիս չգիտեմ ում, երևի տիեզերքին ասելով ՝ «Ադրբեջանի նախագահը տարբեր ամբիոններից խոսում է Հայաստանի իբր...

ԿարդալDetails

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025

Գործ ունենք ուրացման հետ. որեւէ պաշտոնյա որեւէ սփոփանքի, հիշատակի խոսք չասաց․ Գեղամ Մանուկյան

28/09/2025

Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

28/09/2025

Կիևը սադրանքներ սարքելու ցանկացած փորձի դեպքում խորապես կզղջա. Լավրով

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական