Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ՎԵՐԱԲԱՑՎԵԼ ԵՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ 7 ՃԱՇԱՐԱՆՆԵՐ

Ի. Պ.

Երեւանում վերաբացվել են շուրջ մեկ ամիս առաջ գործունեությունը դադարեցրած բարեգործական 7 ճաշարաններ: Ժամանակավորապես չգործող ճաշարանները վերաբացվել են խաղողօրհնեքի արարողությամբ:

Երեւանի քաղաքապետարանի եւ հասարակական կազմակերպությունների սոցիալական գործընկերության սկզբունքով մայրաքաղաքում գործում են 16 բարեգործական ճաշարաններ, որոնց 2400 շահառուներ երկուշաբթիից ուրբաթ օրական մեկ անգամ ճաշում են լիարժեք սննդակարգով:

Երեւանի քաղաքապետարանի փոխանցմամբ` պետական եւ եկեղեցական տոներին բարեգործական ճաշարաններում տոնական ճաշկերույթներ են կազմակերպվում:

Բարեգործական ճաշարանների շահառուները հավաքագրվում են կառավարության հաստատած կարգով: