Չորեքշաբթի, Նոյեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԻՐԻԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊՆԴՈՒՄ Է, ԹԵ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻՑ ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ ԵՆ ԶՈՀՎԵԼ

22/08/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Օգոստոս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Իշխանությունները հերքում են այդ պնդումները

«Ալ Արաբիա» հեռուստաալիքը համացանցում հաղորդում է, թե Դամասկոսից արեւելքՙ Գուտայի գյուղատնտեսական շրջանում օգոստոսի 20-ին քիմիական զենք է գործածվել, որի հետեւանքով առնվազն 600 մարդ է զոհվել: Հեռուստաալիքը հայտնում է, որ քիմիական գրոհին վերաբերող տեղեկությունները ստացվել են սիրիացի ընդդիմադիրների «Հեղափոխական հրամանատարության խորհուրդ»-ից:

Syrian Observatory for Human Rights ընդդիմադիր կազմակերպությունը իր հերթին հաղորդում է Դամասկոսի արվարձանների «ռմբակոծությունների բազմաթիվ զոհերի» մասին:

Ապստամբների «Սիրիական ազատ բանակի» մամլո քարտուղար Լուայ Միքդադը պնդում է, թե քիմիական գրոհի զոհերի թիվն անցնում է 1000-ից: Նրա խոսքերովՙ կառավարական զորքերը թունավոր արկերով հարվածել են 10 թիրախների, եւ դրանցից յուրաքանչյուրում իբր հարյուրից ավելի մարդ է զոհվել:

Ուրիշ աղբյուրներ այս տեղեկությունը չեն մեկնաբանում: SANA պետական լրատվական գործակալությունը հաղորդում է Դամասկոսի շրջակայքում ծավալված մարտերի մասին, որտեղ, ըստ պաշտոնական տեղեկատվության, կառավարական զորքերը ջախջախել են ընդդիմության մի քանի ջոկատ:

«Ազգը» արդեն գրել է, որ օգոստոսի 18-ից Սիրիայում են ՄԱԿ-ի մի խումբ տեսուչներ, որոնց խնդիրն է քննել քիմիական զենքի կիրառման փաստերը Հալեպին մերձակա Խան ալ Ասալ բնակավայրում, ինչպես նաեւ Աթայբայում (Դամասկոսի մոտ) եւ Հոմսում:

Սիրիայի կառավարությունը եւ ընդդիմությունը միմյանց պարբերաբար մեղադրում են քաղաքացիական պատերազմում թունանյութերի օգտագործման մեջ:

Ֆրանսպրես գործակալությունը նշում է, որ ներկա պահին անհնար է ստուգելՙ Գուտայում քիմիական զենք իրոք օգտագործվե՞լ է: Դամասկոսը պաշտոնապես հերքում է այդ զենքի կիրառման հետ կապված լուրերը: Կառավարական աղբյուրներից մեկը օգոստոսի 21-ին Սիրիայի պետական հեռուստատեսության եթերում հայտարարեց, որ քիմիական զենքի կիրառմանն առնչվող վերջին պնդումները «ոչ մի կերպով» ճիշտ չեն եւ նպատակ ունեն շեղելու Սիրիայում գտնվող ՄԱԿ-ի տեսուչների ուշադրությունը: Անկախ դիտորդներից ոմանք դիտել են տալիս, որ հենց այս օրերին, երբ գտնվում են Սիրիայում, իշխանությունը չեր կարող նման քայլերի դիմել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԵՐԱԲԱՑՎԵԼ ԵՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ 7 ՃԱՇԱՐԱՆՆԵՐ

Հաջորդ գրառումը

ԵԳԻՊՏՈՍԸ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺԻ «ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԳՈՐԾԱԿԱԼ» ԷՐԴՈՂԱՆԻ ԽՐԱՏՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԵԳԻՊՏՈՍԸ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺԻ «ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԳՈՐԾԱԿԱԼ» ԷՐԴՈՂԱՆԻ ԽՐԱՏՆԵՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական