Երեքշաբթի, Մայիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՇՈՏՅԱՆԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԵԼ, ԹԵ ԻՆՉՈ՞Ւ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆԸ ՉԻ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԸ

21/08/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Օգոստոս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Ուսումնական հաստատություններում վարձավճարների թանկացման որոշումն, ինչպես բազմիցս տեղեկացրել ենք, հասարակական տարբեր շերտերի կողմից դժգոհությունների ալիք բարձրացրեց: Կազմակեպվեցին մի շարք բողոքի ցույցեր, որոնք կարծես թե արդյունք են տալիս:

Երեկ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպեց «Ներազգային ազատագրական շարժում» երիտասարդական նախաձեռնության ներկայացուցիչների հետ, որոնցից Վահան Մարտիրոսյանը նախարարին դիմում-նամակ հանձնեց` ակնկալելով գրավոր պատասխան: Մեջբերում եմ. «Դիմում ենք ԿԳ նախարարությանը եւ անձամբ նախարար Արմեն Աշոտյանին, պահանջելով կասեցնել սույն թվականի մայիսին ռեկտորների խորհուրդների կայացրած վարձավճարները թանկացնելու որոշումը 80000-ից 200 000 դրամով: Մենք, ուսումնասիրելով խնդիրը, եկել ենք այն եզրակացության, որ հիմնավորված չէ որոշումը եւ սպառնում է ազգային շահերին, քանզի այդ որոշմամբ շատ շնորհալի երեխաներ կզրկվեն ուսանելու հնարավորությունից. դա կնպաստի նաեւ ազգի դեգրադացմանը: Մեր առանց այն էլ արտագաղթի պայմաններում դա ոչ այլ ինչ է, քան միտումնավոր ազգաթափություն»:

Նախարարն ընդգծեց, որ ոչ մի միտումնավոր ազգաոչնչացման քաղաքականություն չկա. «Ուսման վարձավճարների թանկացումը երկար տարիներ զսպել ենք, սակայն շուտով բուհերի ֆինանսական վիճակը կվատթարանա: Ես ըմբռնումով եմ մոտենում վարձերի թանկացմանը, սակայն իմ պարտքն եմ համարում ստեղծել այն բոլոր պայմաննրը, որ խելացի ուսանողը չզրկվի ուսում ստանալուց»:

Ըստ Աշոտյանի հաշվարկներիՙ մասնագիտական կրթության միջինացված գինը կազմում է 1200 ԱՄՆ դոլար: «Փարոսում» ընդգրկվածների համար սեպտեմբերի մեկից կգործի 50-100 %-ով ուսման վարձերի զեղչ, նաեւ 400-800-ով բուհերում կավելանա անվճար տեղերի թիվը:

Երիտասարդական նախաձեռնության ներկայացուցիչներից Վահան Մարտիրոսյանը նշեց նաեւ խոցելի մի կետ, եթե այս տարվանից բարձրանում են ուսման վարձերը, եւ առաջին կուրսեցին վճարում է արդեն բարձրացված ուսման վարձ, սակայն վճարի արդյունքը չի ստանում` այսինքն վերազինված լսարաններ, վերապատրաստված դասախոսներ, ապա այդ դեպքում ի՞նչ է դուրս գալիս, անիմաստ գումարի կորուստ: Ահա այս խնդրի շուրջը Աշոտյանը խուսափողական պատասխան տվեց:

«Ներազգային ազատագրական շարժում» երիտասարդական նախաձեռնության ներկայացուցիչն անդրադարձավ նաեւ Խաչատուր Աբովյանի անվն. հայկական պետական մանկավարժական համալսարանին, որը չի պատրաստվում բարձրացնել ուսման վարձերըՙ ի տարբերություն մի շարք բուհերի: Հատկանշական է, որ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի օրոք լսարանները վերազինվեցին, կահավորվեցին, ինչպես նաեւ բարձացվեցին դասախոսական կազմի աշխատավարձը: Իսկ դա ինչպե՞ս ստացվեց ընդամենը ռեկտորի փոփոխմամբ: Ահա այս հարցին եւս կրության եւ գիտության նախարարը չցանկացավ որեւէ մեկնաբանություն տալ, բոլորիս հայտնի Արմեն Աշոտյան- Արտուշ Ղուկասյան (ԲՈՀ-ի նախկին ղեկավար) հարաբերությունների պատճառով: Սակայն, իհարկե, եթե նախարարն ունենար հարցի պատասխանը, ապա այս ամենը կդիտարկեր ոչ թե անձնավորված, այլ որպես երեւույթ:

Օրերս «Հրապարակը» զրուցել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի հետ, իմանալու, թե ինչպես ստացվեց, որ Մանկավարժական համալսարանը զերծ մնաց ուսման վճարների թանկացումից: Մանավանդ երբ բարձրացվել էր աշխատավարձը: Ինչ լրացուցիչ ֆինանսավորման աղբյուրներ է ձեռք բերել բուհը, որ կարողացավ առանց ուսանողների գրպանը մտնելու լրացնել ֆինանսական բացերը, արդյոք վարչապետի՞ աջակցությամբ է դա պայմանավորված: Բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն այս հանգամանքը բացատրում է միայն ճիշտ հաշվարկներով: «Ես ուղղակի այսպես կպատասխանեմ, որ ոչ մի լրացուցիչ պետական սուբսիդիա Մանկավարժական համալսարանը ոչ հիմա, ոչ երբեք չի ստացել: Լրացուցիչ միջոցներ պետբյուջեի հաշվին երբեք չեն եղել, չկա նման բան: Ինչպես նաեւ ոչ մի նյութական աջակցություն պայմանավորված բուհի կառավարման խորհրդի նախագահով, երբեւիցե չի եղել: Ցանկացած խնդիր` լինի մեր բուհում, ընտանիքում, մեկ այլ բուհում, որն առնչվում է ֆինանսներին, պայմանավորված է հաշվապահությամբ, ցանկացած հարցը, որն առնչվում է ֆինանսներին, դրա հաջողությունն ու անհաջողությունը, կապված է ճիշտ հաշվարկի հետ»:

Հարցին, թե հնարավո՞ր էր չբարձրացնել վարձն ու արդյունավետ ծախսերով, եկամտի ու ծախսի ճիշտ հաշվարկով պակասը լրացնել, Ռ. Միրզախանյանը պատասխանել է. «Ես նման տեսակի հետեւություններ չեմ կարող անել, բայց հարցը նրանում է, որ որոշ ծախսերի հոդվածներ փոխելով, եկամտի ու ծախսերի բալանսը ճիշտ հաշվարկելով, կարող է ավելի արդյունավետ լինել, ոչ մի նորություն չկա: Մեզ մոտ եկամուտները չեն ավելացել, ինչպես նաեւ հայաստանյան բոլոր բուհերում, քանի որ ուսանողների քանակը չի ավելացել, հասկանալի պատճառներով: Այս տարի ընդունելությունն ավելի փոքր էր, քան նախորդ տարի, եկամուտների աճ չկա, պարզապես ճիշտ հաշվարկներ են արվում»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՁԵՌՔԲԵՐՈՎԻ ՍԵՌԸ»` ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ

Հաջորդ գրառումը

100 ԴՐԱՄ ՍԱԿԱԳՆՈՎ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻ ՇԱՀԱԳՈՐԾԵԼՈՒ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐ ՉԵՂԱՆ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026
Հաջորդ գրառումը

100 ԴՐԱՄ ՍԱԿԱԳՆՈՎ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻ ՇԱՀԱԳՈՐԾԵԼՈՒ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐ ՉԵՂԱՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
Նորություններ

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

10/05/2026

Մայիսի 8-ին Երևանում կայացավ հայկական տեխնոլոգիական ոլորտի կարևոր իրադարձություններից մեկը՝ «Zeyro»-ի պաշտոնական շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա էին ոլորտի ներկայացուցիչներ, արհեստական բանականությամբ...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են. Զախարովա

18/05/2026

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են։ Կամ առնվազն՝ նրանց դեմքին. գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը հիմա է փնտրում ԵԼՔ. Հակոբ Բադալյան

19/05/2026

Մի բան էլ այս առնչությամբ: Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի անուղղակի դժգոհում է, որ հեղափոխությունը չի եղել ավելի շուտ....

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական