Չորեքշաբթի, Նոյեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՁԵՌՔԲԵՐՈՎԻ ՍԵՌԸ»` ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ

21/08/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Օգոստոս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ի. Պ.

Կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին օրենքը, որն ընդունվել է Ազգային ժողովի 3-րդ ընթերցմամբ, երեկ «Հայելի» ակումբում քննարկման թեմա էր դարձել:

Ընդունումից հետո օրենքին ուղղված դեմ կարծիքները բազմաթիվ են: Հրապարակախոս Կարինե Հակոբյանը երեկվա ասուլիսի ժամանակ նշեց, որ օրենքի թիրախն ընտանիքն է, ավելի կոնկրետ` ընտանիք հասկացության վերացումը: Օրենքի շուրջը ծավալվող քննարկումների տեղիք տվել է հատկապես օրենքում ներառված «ձեռքբերովի սեռ» արտահայտությունը:

Ըստ Կարինե Հակոբյանի` օրենքը մշակելիս նաեւ անտեսել են երեխաների շահերը, այնինչ որեւէ օրինագիծ մշակելիս պետք է երեխաների շահերն էլ հաշվի առնվեն:

Իսկ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը կարծում է` օրենքը ձեւական բնույթ է կրելու, քանի որ հայերս ավանդապաշտ ենք, եւ օրենքի իրական ազդեցությունը կնկատվի միայն այն ժամանակ, երբ փոխվեն կրթական ու ավանդական համակարգերը: Սոցիոլոգը հիշեցնում է` ավանդույթներ ունենք, որոնք գալիս են անգամ նախաքրիստոնեական ժամանակաշրջանից: Հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների մասին սոցիոլոգը նշում է` կինն աստվածային էակ է եւ նույնպես ունի որոշում կայացնելու իրավունք եւ ունի մի շրջանակ, որտեղ որոշումները հենց ինքն է կայացնում, իսկ տղամարդն ունի որոշումներ կայացնելու իր շրջանակը:

Կոնկրետ քաղաքականության ու կնոջ կապի մասին «Սոցիոմետրը» հարցումներ է կատարել: Հարցին, թե ինչպե՞ս են գնահատում կանանց մուտքը քաղաքականություն` հարցված կանանցից ամեն չորրորդը բացասական պատասխան է տվել: Իսկ հարցին` եթե առաջադրվի կին թեկնածու, ապա կքվեարկե՞ք նրա օգտին` հարցված տղամարդկանց 60 տոկոսը, իսկ կանանց 75 տոկոսը դրական են պատասխանել:

Ահարոն Ադիբեկյանը վերոնշյալ օրենքն ընդհանրապես անիմաստ է համարում, մանավանդ որ հայերն օրինապաշտ ազգ չեն: Իսկ ընտանիքը, ըստ նրա, պետք է դիտել որպես կենսաբանական մի կապ տղամարդու ու կնոջ միջեւ, երբ կինն ու տղամարդը կարող են երեխաներ ունենալ:

Կարինե Հակոբյանը , սակայն, չհամաձայնելով կարծիքին, թե օրենքն անիմաստ է ու անվտանգ, ավելացրեց. «Հիմա մեր կյանքն օրենքներով է կարգավորվում, եւ այս օրենքն էլ հետզհետե կվերածվի հեռուստածրագրերի ու կունենա ազդեցություն սոցիոմշակույթի վրա»:

Իհարկե, եթե օրենքը վերածվի հեռուստատեսային հաղորդումների, սերիալների, ավելի ճիշտ` ցուցադրվի, որ ձեռքբերովի սեռն ավելի լավ բան է, քան բնությունից շնորհված սեռը, ապա վաղ թե ուշ հայկական ընտանիքի վրա օրենքն իր կործանարար դերը կունենա, մանավանդ որ սոցիոլոգը կանխատեսում է` Հայաստանում մնալու է ընդամենը 1,5 միլիոն մարդ, այն էլ նրանցից բոլորը չէ, որ հայ են լինելու: Սակայն մյուս կողմից էլ` հայկական ավանդույթներն ու մտածելակերպը, եթե չասենք կարծրացած են, ապա այնքան ամուր են իրենց արմատներով, որ միասեռականներին որպես հասարակության անդամների այստեղ հազիվ թե ընդունեն, առավել եւս` խրախուսեն միասեռականների ամուսնություններն ու «ձեռքբերովի սեռ» հասկացությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿՀՎ-Ն ԽՈՍՏՈՎԱՆԵՑ ԻՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՆԻ 1953 Թ. ՀԵՂԱՇՐՋՄԱՆԸ

Հաջորդ գրառումը

ԱՇՈՏՅԱՆԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԵԼ, ԹԵ ԻՆՉՈ՞Ւ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆԸ ՉԻ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԸ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՇՈՏՅԱՆԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԵԼ, ԹԵ ԻՆՉՈ՞Ւ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆԸ ՉԻ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական