Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՀՐԱՁԻԳՆԵՐԻ ՀԱՄԵՍՏ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները համեստ ցուցանիշներ գրանցեցին:

Տղամարդկանց փոքր տրամաչափի հրացանով 50 մետր հեռավորությամբ հրաձգությունում Հայաստանը ներկայացրած գերմանացի հրաձիգ Քրիստիան Լաուերը 614,3 միավորով զբաղեցրեց 44-րդ տեղը եւ դուրս մնաց հետագա պայքարից: Նույն վարժության երիտասարդների պայքարում Հրաչյա Բաբայանը 605,5 միավորով գրավել է 58-րդ տեղը:

Փոքր տրամաչափի հրացան 3 դիրքից վարժությունում Քրիստիան Լաուերը 1143 միավորով գրավեց 54-րդ հորիզոնականը: Նույն վարժության երիտասարդների պայքարին մասնակցած 50 հրաձիգների թվում Հրաչյա Բաբայանը 1137 միավորով զբաղեցրեց 35-րդ տեղը:

Փոքր տրամաչափի ազատ ոճի ատրճանակ 50 մետր վարժության մրցումներում Նորայր Առաքելյանը 543 միավորով 49 մասնակիցների մեջ գրավեց 30-րդ տեղը: Նույն վարժության երիտասարդների պայքարում Զավեն Իգիթյանը 529 միավորով 39 մարզիկների մեջ գրավեց 23-րդ տեղը: