Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՐՏԱԳԱՂԹՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԵԶԴԻՆԵՐԸ

Ի. Պ.

Եզդիների, ինչպես եւ հայերի, Հայաստանը լքելու պատճառներից մեկը գործազրկությունն է:

Ազիզ Թամոյանը հայաստանյան իշխանություններին հորդորում ու խնդրում է համապատասխան միջոցներ ձեռնարկել արտագաղթը կանխելու համար:

Ըստ Ազիզ Թամոյանի` եզդի երիտասարդների մեծ մասը Հայաստանից գնում է տունուտեղը վաճառելով, քանի որ երիտասարդներն այլեւս չեն վերադառնալու: Բանախոսը հավելում է, որ Հայաստանում անասնաբուծությունն արդեն սպառել է իրեն, իսկ եզդիներն այստեղ հիմնականում զբաղվում էին անասնապահությամբ:

Վերջին մի քանի տարիներին Հայաստանից արտագաղթել է շուրջ 6000 եզդի, եւ այստեղ հիմա մնացել են շուրջ 35 հազարը, մինչդեռ Հայաստանում ապրել են 50-60 հազար եզդիներ: