Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԳՐՔԱՀԱՎԱՔՙ ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնն իրականացնում է գրքահավաք: Հավաքված գրքերը կտրամադրվեն Եղեգնաձորի քաղաքային գրադարանին:

Գրադարանը կարիք ունի նոր եւ թարմ գրականության` դրանով իսկ բավարարելով ընթերցասերների պահանջները: Բոլոր երիտասարդները, ովքեր ցանկություն ունեն մասնակցել գրքահավաքին եւ նվիրաբերել գրականություն, կարող են գրքերը բերել հիմնադրամի Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոն կամ զանգահարել հետեւյալ հեռախոսահամարովՙ 0281 2 54 42:

Հեռ.ՙ 010545802 (ներքինՙ 16), 093517112

E-mail: press@heh.am

http://heh.am/