Ուրբաթ, Մայիսի 16, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԱՐՑԱԽԻ ՈՒ ՆՐԱ ԺՈՂՈՎՐԴԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՆԹԱԿԱ ՉԵՆ»

01/08/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Օգոստոս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Զրուցեց ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, Ստեփանակերտ, ԼՂՀ

ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի բացառիկ հարցազրույցը «Ազգ»-ին

– Նախՙ շնորհավորում ենք ԼՂՀ ԱԳՆ-ի 20-ամյակի կապակցությամբ: ԼՂՀ դիվանագիտությունն այս քսան տարիների ընթացքում ի՞նչ ձեռքբերումներ ու բացթողումներ է ունեցել:

– Ինչպես յուրաքանչյուր հոբելյան, ԼՂՀ արտաքին գործերի նախարարության քսանամյակը լավ առիթ է հետադարձ հայացք ձգելու անցած ուղուն, գնահատելու ձեռքբերումները: Միաժամանակ, դա լավ առիթ էՙ հասկանալու, թե անցած ճանապարհի ընթացքում ի՞նչ բացթողումներ ենք ունեցել, համապատասխան դասեր քաղել եւ դրանցով առաջնորդվելով առաջ գնալ: Մեր նախարարությունը ստեղծվել է ծանրագույն պայմաններում, երբ պատերազմ էր ընթանում եւ Ղարաբաղի ժողովրդի առջեւ դրված էր գոյատեւման խնդիր: Սակայն այդ պայմաններում արդեն ակնհայտ էր, որ եթե ԼՂՀ ժողովուրդը որոշել է ստեղծել իր անկախ պետականությունը, ապա պետականության կարեւորագույն հատկանիշներից մեկն էլ ակտիվ եւ գործուն արտաքին քաղաքականություն վարելու ունակությունն է: Ստեղծման առաջին իսկ օրվանից դրվեց կարեւորագույն մի խնդիրՙ նպաստել հակամարտությունը ռազմականից դիվանագիտական դաշտ տեղափոխելուն եւ ապահովել ԼՂՀ անմիջական մասնակցությունը բանակցային գործընթացին: Դա հաջողվեց, եւ ԼՂՀ ԱԳՆ-ն իր գործուն մասնակցությունն ունեցավ մասնավորապես 1994-ի զինադադարի հաստատմանը: Հետպատերազմյան շրջանում մեր առջեւ դրված խնդիրները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին: Այսօր ԼՂՀ ԱԳՆ-ն կայացած պետական հաստատություն է, որն ունի իր առջեւ դրված հստակ խնդիրներՙ ապահովել ԼՂՀ եւ նրա ազգաբնակչության շահերի պաշտպանությունն արտաքին աշխարհում: Մեր առջեւ դրված կարեւորագույն հարցերն են. Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ հակամարտության խաղաղ կարգավորումը, ԼՂՀ միջազգային ճանաչումը, լիարժեք կապերի հաստատումն ու շփումների ապահովումն արտաքին աշխարհի հետ եւ ԼՂՀ-ի մասին օբյեկտիվ եւ լիարժեք տեղեկատվության տարածումը:

– Ձեր խոսքում ասացիք, որ այս ընթացքում եղել են նաեւ բացթողումներ: Կթվե՞ք առավել ակնառու սխալները:

– Միշտ էլ կարելի է գտնել բացթողում. երբ հետ ես նայում անցած ուղուն, հասկանում ես, որ այդ պահին միգուցե կարելի էր գնալ այլ ուղղությամբ: Բայց պետք է ասեմ, որ սկսած ԼՂՀ արտաքին գործերի առաջին նախարարից մինչ օրս, նրա բոլոր ղեկավարներն ու աշխատակիցներն աշխատել են մեկ ուղղությամբՙ առաջ տանել եւ պաշտպանել ԼՂՀ շահերը: Հետադարձ հայացք գցելով, այո, պետք է խոստովանենք, որ որոշակի թերացումներ եղել են, դրանք գուցե նաեւ նրանով էին պայմանավորված, որ ԱԳՆ-ն նոր հաստատություն էր Արցախի համար, բացակայում էին համապատասխան կադրերը, զգացվում էր աշխատանքային փորձի պակաս, բայց ընդհանուր առմամբ, պետք է արժանին մատուցենք այն մարդկանց, որ տարիներ շարունակ աշխատել եւ աշխատում են ԼՂՀ ԱԳՆ համակարգում:

– Պարոն նախարար, խոսեցիք որակյալ կադրերի մասին: Այսօր ԱԳՆ-ն ունի կադրեր, եւ որտե՞ղ են նրանք վերապատրաստվում:

– Շատ կարեւոր է ապահովել համակարգը կադրերով, նաեւ իրականացնել սերնդափոխություն: Այդ ուղղությամբ մենք տանում ենք որոշակի աշխատանք, դիվանագիտական ծառայության մասին օրենքի պահանջներին համապատասխանՙ պարբերաբար անցկացվում են արտաքին մրցույթներ, ինչը մեզ թույլ է տալիս դիվանագիտական ծառայության ընդունել Արցախի շնորհալի երիտասարդների, ովքեր, ընդունվելով դիվանագիտական ծառայության, համալրում են մեր շարքերը: Մենք օգտագործում ենք բոլոր հնարավորություններըՙ ապահովելու մեր դիվանագետների վերապատրաստումն արտասահմանյան տարբեր ուսումնական հաստատություններում: Պարբերաբար կազմակերպում ենք նաեւ զանազան դասընթացներՙ դրսից հրավիրված մասնագետների մասնակցությամբ:

– Ղարաբաղն առայժմ չճանաչված հանրապետություն է, սակայն ունի ներկայացուցչություններ մի շարք երկրներում: Այդ երկրների հետ ընթացակարգն ինչպիսի՞ն է:

– Այո, մենք ունենք դիվանագիտական ներկայացուցչություններ Հայաստանում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող եւ մի շարք այլ երկրներում: Հաշվի առնելով ԼՂՀ կարգավիճակը, որպես չճանաչված պետություն, առայժմ մեր ներկայացուցչությունները զրկված են որպես լիարժեք դիվանագիտական հաստատություն գործելու հնարավորությունից, սակայն իրենց կարողությունների սահմաններում իրականացնում են հետեւողական աշխատանք, որն ուղղված է ոչ միայն տվյալ երկրում Արցախի պետության շահերի ներկայացմանն ու հետապնդմանը, այլեւ աշխատանք են տանում Արցախի տնտեսության մեջ որոշակի ներդրումներ ապահովելու, նաեւՙ Արցախի մասին ճշմարիտ տեղեկատվություն տարածելու նպատակով:

– ԼՂՀ-ն համագործակցո՞ւմ է նաեւ այլ չճանաչված հանրապետությունների հետ:

– Այո, մենք ունենք որոշակի հարաբերություններ Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի հետ, պարբերաբար տեղի են ունենում շփումներ տարբեր մակարդակներով: Վերջին նման շփումն այս տարի էրՙ Աբխազիայի ԱԳՆ 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների ժամանակ, որի շրջանակներում տեղի ունեցավ նաեւ չորս հանրապետությունների ԱԳ նախարարների հանդիպումը: Այդ ձեւաչափը հետաքրքրական է եւ ոչ միայն յուրատեսակ հնարավորություն է «ստուգելու ժամացույցները», այլեւ առիթ է մտքեր փոխանակելու համագործակցության որոշակի եղանակների եւ ձեւերի շուրջը:

– Արցախի միջազգային ճանաչումն ի՞նչ փուլում է գտնվում եւ որքանով է հարցն արդիական այսօր:

– ԼՂՀ միջազգային ճանաչումը մեր քաղաքական օրակարգում է, այն ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանձնարարականն է եւ այդ ուղղությամբ հետեւողական աշխատանք ենք տանում: Այդ առումով, վերջին շրջանում կա որոշակի առաջխաղացում: Դրան նպաստում է այն հանգամանքը, որ օրեցօր համաշխարհային հանրության մեջ առավել գերակայող է դառնում այն միտումը, որ առկա հակամարտությունների կարգավորման ամենաօպտիմալ տարբերակը ժողովուրդների ինքնորոշման իրավունքն է, եւ դա շատ հզոր լծակ է, որ ամրապնդում է մեր դիրքորոշումն ու թույլ տալիս ձեռք բերել բազմաթիվ համախոհներ եւ բարեկամներ: Շատ կարեւոր են առկա այն ձեռքբերումները, որ ունենք Արցախում: Նախ այն, որ Արցախի պետությունը կայացել է եւ ապացուցել իր կենսունակությունը, ուժն ու կարողությունըՙ պաշտպանելու ոչ միայն իր շահերը, այլեւ ապահովելու բնակչությանը անհրաժեշտ սոցիալական պայմաններով եւ ազատություններով: Շատ կարեւոր հանգամանք է նաեւ, որ այսօր Արցախում տիրում է ազատության մթնոլորտ, որը, հատկապես որոշ հարեւանների հետ համեմատության մեջ, շատ ակնհայտ է: Այդ ամենն ամրապնդում է մեր դիրքորոշումը: Այս առումով, Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը եւ ԼՂՀ միջազգային ճանաչումն անխուսափելի են: Իհարկե, դա մեկ օրվա խնդիր չէ, մենք դա գիտակցում ենք եւ շարունակում ենք աշխատել:

– Պարոն նախարար, խոսենք ԼՂ խնդրի կարգավորման բանակցություններից: Այսօր ի՞նչ փուլում են եւ որքանո՞վ են գոհացնում Ղարաբաղին եւ ԼՂՀ ժողովրդին:

– Ինչպես գիտեք, խնդրի կարգավորումը իրականացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Ժամանակ առ ժամանակ հնչում են քննադատություններ եռանախագահների հասցեին: Որոշակի առումով կարող ենք համաձայնել այդ քննադատությանը. իհարկեՙ որպես հակամարտության անմիջական կողմ, մենք շահագրգիռ ենք, որ հակամարտության վերջնական խաղաղ կարգավորման ելքը գտնվի, բայց նաեւ պետք է օբյեկտիվության համար ճիշտ գնահատական տանք ՄԽ համանախագահության գործունեությանը: Այսօրվա դրությամբ, դա միակ ձեւաչափն է, որը թույլ է տալիս պահպանել առկա փխրուն խաղաղությունը: Դա նաեւ այն ձեւաչափն է, որ որոշակի առումով թույլ է տալիս ԼՂՀ-ին ներգրավված լինել բանակցային գործընթացում, ներկայացնել իր տեսակետներն ու մոտեցումները: Բանակցությունների հիմնական խոչընդոտողը Ադրբեջանն է, որ մի քանի ուղղություններով միտումնավոր եւ հետեւողականորեն քայլեր է ձեռնարկում ոչ միայն դանդաղեցնելու բանակցային գործընթացը, այլեւ ուղղակի մտցնելու փակուղի. ապատեղեկատվության տարածումը հակամարտության մասին, բանակցությունների էությունը աղավաղելու փորձերը, նաեւ քարոզչական քայլերը, որ Ադրբեջանը ձեռնարկում է իր երկրում ներքին լսարանի համար, թեպետ համանախագահող երկրներն անընդհատ հորդորում են հրաժարվել ուժի կիրառման սպառնալիքից եւ պատրաստել ազգաբնակչությունը խաղաղության: Այս ամենը շատ ակնհայտ կերպով ցուցադրում է, որ բանակցային գործընթացում լուրջ առաջընթացի բացակայության հիմնական պատասխանատուն ադրբեջանական կողմն է:

– Շատերն են քննադատում Մադրիդյան սկզբունքներըՙ հայտարարելով, որ փաստաթղթում կան կետեր, որոնք որեւէ կերպ չեն արտահայտում Հայաստանի եւ ԼՂՀ-ի շահերը: Դուք համամի՞տ եք այդ ձեւակերպմանը:

– Մեր արտաքին քաղաքականության մեջ մենք առաջնորդվում ենք մեր շահերով: Մեր մոտեցումը միանշանակ է, հստակ ու պարզ: Վերադարձ դեպի անցյալ անհնար է, Արցախի ու նրա ժողովրդի ձեռքբերումները, այն պետությունը, որ մենք այսօր ունենք, որեւէ սակարկության, առեւտրի ենթակա չեն: Եթե հարցը դիտարկում ենք այդ համատեքստում, ես կարծում եմ, որ պատասխանն ակնհայտ է:

– Բազմիցս խոսվել է, որ ԼՂՀ-ն պետք է վերադառնա բանակցությունների սեղանին: Հայաստանը կարծես թե այդ առնչությամբ համաձայն է, ճի՞շտ է մեր տպավորությունը:

– Այո, այսօր շատ անբնական իրավիճակ է ստեղծվել, երբ հակամարտության հիմնական կողմերից մեկն ուղղակիորեն ներգրավված չէ բանակցային գործընթացում: Ներգրավվածության այն մակարդակը, որն այսօր առկա է, չի բավարարում ղարաբաղյան կողմին, եւ, համոզված եմ, ոչ էլ ՄԽ համանախագահությանը: Դա կրկին Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման հետեւանքն է: Ինչպես գիտեք, բանակցային գործընթացի սկզբնական փուլում, երբ շատ կարեւոր որոշումներ էին ընդունվում, խոսք էր գնում պատերազմը դադարեցնելու եւ խնդիրը դեպի քաղաքական դաշտ տանելու մասին, Ղարաբաղը բանակցությունների անմիջական մասնակից է եղել եւ շատ առումներովՙ շնորհիվ Ղարաբաղի ակտիվ մասնակցության, հաջողվեց հասնել որոշակի ձեռքբերումների: Ցավոք, այսօր Ղարաբաղն այդքան էլ ակտիվ ներգրավված չէ բանակցային գործընթացում: Մեր տեսակետը պարբերաբար հասցնում ենք թե՛ համանախագահներին, թե՛ միջազգային այլ ատյաններին, որտեղ հնարավորություն է լինում այդ հարցը քննարկելու: Վերջերս կայացավ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարայի հետ, որի ընթացքում այդ հարցը նույնպես բարձրացվել է, եւ մեր կողմից եւս մեկ անգամ շեշտվել դրա անհրաժեշտությունը: Հայաստանը ընդունում է մեր այդ դիրքորոշումը, դրա վկայությունն են այն բազմաթիվ հայտարարությունները, որոնք արվել են տարբեր, անգամ ամենաբարձր մակարդակով, թե ժամանակն է, որ ԼՂՀ-ն վերադառնա բանակացությունների սեղանին լիարժեք ձեւաչափով: Գնալով այդ կարծիքը դառնում է գերակայողՙ խնդրին առնչվող բոլոր կողմերի մեջ:

– Կարո՞ղ ենք ասել, որ երբ 1997-ին Ղարաբաղը դուրս եկավ բանակցությունների սեղանից, դա ԼՂՀ ԱԳՆ-ի դիվանագիտական թերացումն էր, թե՞ դա ընդամենը ՀՀ այդ ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի ցանկությունն էր, որին ղարաբաղյան կողմը դեմ չգնաց:

– Չէի օգտագործի այդ ձեւակերպումը, որ Ղարաբաղը դուրս եկավ բանակցությունների սեղանից:

– Պաշտոնապես դուրս եկավ բանակցություններից, Հայաստանը հայտարարեց, որ կներկայացնի նաեւ Ղարաբաղի շահերը:

– Բանակցային գործընթացներն ունենում են իրենց տրամաբանությունըՙ կախված, թե ինչ խնդիր է քննարկվում եւ ինչ հարցեր են բարձրացվում: Բայց հիմնական խոչընդոտը, սկսյալ 1997-ից, Ադրբեջանի դիրքորոշումն է, որն ի շարունակություն բանակցությունների էությունն աղավաղելու իր քաղաքականության, փորձում է խոչընդոտներ հարուցել Արցախի լիարժեք մասնակցությանը, քաջ գիտակցելով, որ Արցախի մասնակցությունը բանակցություններին անխուսափելիորեն կբերի խնդրի տրամաբանական հանգուցալուծմանը, որն էՙ տարածաշրջանում երկու անկախ պետությունների միջեւ խաղաղ գոյակցության մեխանիզմների մշակումը:

– Վերջին հարցը. ինչպե՞ս եք տեսնում խնդրի հանգուցալուծումը: Ի վերջո, եթե բանակցում ենք, ապա բանակցությունների այնպիսի վերջաբան պետք է լինի, որ ձեռնտու լինի կողմերին: Մեր շահերից ելնելով, ըստ Ձեզ, ո՞րն է վերջին «կարմիր թելը»:

– Ես դեմ եմ, երբ բանակցություններում հանդես են գալիսՙ նախապես հայտնելով զիջումների սահմանը եւ այլն: Բանակցություններին ղարաբաղյան կողմը գնում է իր ձեռքբերումներն ամրագրելու, իր ազգային ազատագրական պայքարը, որի 25-ամյակը նշում ենք այս տարի, ավարտելու նպատակով: Դա ոչ թե ինքնանպատակ է, այլ ԼՂՀ ժողովրդի կամաարտահայտության արդյունք: Ի վերջո ԼՂՀ իշխանությունները գործում ենՙ հիմք ընդունելով արցախահայության իղձերն ու կամքը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՐԿՈՍՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ԽԱՂԱԴԱՇՏ ՉՄՏԱՎ

Հաջորդ գրառումը

ԵՐԿՈՒ ԶՈՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ

Համանման Հոդվածներ

16 մայիսի, 2025

PSYCHO

16/05/2025
16 մայիսի, 2025

«Հայոց ցեղասպանությունից Արցախյան պատերազմ՝ պատմական շարունակականությունը ցնցող է»

16/05/2025
16 մայիսի, 2025

Նոր ռազմավարությո՞ւն, նոր հեռանկարնե՞ր, նոր մարտնչող մտորումնե՞ր, թե՞ պատերազմների վերջ

16/05/2025
16 մայիսի, 2025

«Եթե Գոլանին շարունակի այս ճանապարհով, Սիրիայում փոքրամասնությունների ապագան մռայլ է լինելու»

16/05/2025
Հաջորդ գրառումը

ԵՐԿՈՒ ԶՈՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Իմ մասին խոսելիս ասում է՝ էդ «փնթի էգը», մյուս տխմարը՝ էդ «տգետ հարճը». Աննա Հակոբյանի «տխմարների» շարքը

16/05/2025

Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան էջում հերթական գրառումն է արել՝ իրեն դուր չեկած գրառումների հեղինակներին անվանելով «տխմար»։ Մասնագիտական որևէ քննություն...

ԿարդալDetails

Գոհ ենք արդյունքներից… շուտով կիրականացվի գերիների լայնածավալ փոխանակում. Մեդինսկի

16/05/2025

Ստամբուլում Թուրքիա-Ռուսաստան-Ուկրաինա հանդիպումն ավարտվել է

16/05/2025

Տեսանյութ. Մակրոնի ու Ալիևի ջերմագին ողջույնները

16/05/2025

Եթե Պուտինը չվախենար Թուրքիա գալ, մենք իրական հնարավորություն կունենայինք դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի

16/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական