Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ԱՐՑԱԽԻՆ ԱՄՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՊԱՀՊԱՆՎԻ

Վ. Պ.

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովը չորեքշաբթի` հուլիսի 24-ին հաստատել է 2014 ֆինանսական տարվա մասին արտաքին աջակցության օրենքի աջակցությունը Լեռնային Ղարաբաղին:

«Ասպարէզ» սփյուռքյան պարբերականի տեղեկացմամբՙ չնայած 2014 ֆինանսական տարում ամերիկյան Կոնգրեսը կրճատել է գրեթե բոլոր տեսակի ծախսերը, այս մասին, այդուհանդերձ, օրինագծում որոշակի չի նշվում նաեւ Հայաստանին տրամադրվելիք օժանդակության մասին:

Ներկայացուցիչների պալատին ներկայացվելիք օրինագծում նշվում է, թե ԱՄՆ պետքարտուղարության կողմից տրամադրվելիք միջոցները, նախորդ տարիների նույն չափով, պետք է օժանդակություն լինեն ղարաբաղյան հակամարտության զոհերին եւ տրամադրվեն հակամարտությանն առնչվող առկա կարիքների համար:

Ամերիկայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքերով, Կովկասում Լեռնային Ղարաբաղին այդքան ուշադրություն դարձնելու եզակիությունը, որ ներկայացվում է որպես հանձնաժողովի առաջնահերթություն, հատկապես նշանակալի է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2014-ի ֆինանսական ծախսերը բավականին մեծ ծավալներով կրճատված են, որոշ երկրների տրամադրվող աջակցությունը պակասել է, որոշ աջակցության ծրագրեր էլ ընդհանրապես հանվել են:

Համբարյանը, միեւնույն ժամանակ, մտահոգություն է հայտնել, որ Ներկայացուցիչների պալատ ներկայացվելիք այս տարվա արտաքին աջակցության օրինագիծը Հայաստանին տրամադրվելիք աջակցության որեւէ որոշակի չափ չի նշում` Հայաստանի անկախացումից ի վեր առաջին անգամ: