Շաբաթ, Մայիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԱԿԱԳԻՆՆ ԱՌԱՅԺՄ ՄՆՈՒՄ Է ՆՈՒՅՆԸ, Ի՞ՆՉ ԿՀԱՋՈՐԴԻ

26/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մինչ ուղեվարձի թանկացման դեմ հասարակական ընդվզումը նորանոր ձեւեր էր ընդունում, ու անգամ երեկ տարբեր լուրեր կային երկկողմանի սադրանքների վերաբերյալ, նույնիսկ լուր եղավ թիվ 67 երթուղու վարորդի դանակահարման փաստի մասին, երեկոյան քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձով ամեն ինչ փոխվեց: Չնայած թվում էր, թե ցերեկվա որոշումները 150-դրամանոց սակագինը թողնելու օգտին են, քանի որ Տարոն Մարգարյանը Երեւանի ավագանու խմբակցությունների հետ հանդիպման ժամանակ խոսում էր խոցելի խմբերին հնարավորություններ տրամադրելու, եւ ոչ թե 150 դրամ սակագինը վերանայելու մասին, այնուամենայնիվ երեկոյան ուղերձով քաղաքապետը կասեցրեց իր հուլիսի 19-ի որոշումը` տրանսպորտի սակագինը 150 դրամ դարձնելու վերաբերյալ, ուղեվարձն առայժմ թողնելով նախկինը: Հետաքրքրական է բավական էմոցիոնալ այդ ուղերձը, որտեղ քաղաքապետը խոստովանում է, որ ներքաղաքային ուղեւորափոխադրումների վարձը վերանայելու որոշումը քաղաքապետի պաշտոնում կայացրած իր թերեւս ամենածանր որոշումն էր, եւ որ` խնդիրը լուծում էր պահանջում շատ վաղուց: Քաղաքապետի պաշտոնն ստանձնելու առաջին իսկ օրվանից նա առաջնահերթ խնդիրներից է համարել Երեւան քաղաքի տրանսպորտային համակարգի հետեւողական արդիականացմանը զուգահեռ ուղեվարձն անփոփոխ թողնելու ուղիների որոնումը.

«Անկեղծ ասած, ես մինչ այս ամռան սկիզբ վստահ եմ եղել, որ դեռ մի քանի տարի էլ կկարողանանք այս ռեժիմով առաջ գնալ, ու վարձավճարները չեն բարձրանա», խոստովանել է ուղերձում քաղաքապետը` միաժամանակ ընդգծելով, որ ոլորտի հետ անմիջական կապ ունեցող շուկաներում վերջին թանկացումները, ցավոք, զրկել են անգամ կոսմետիկ ուղղումներով առաջ գնալու բոլոր հնարավորություններից. «Խնդրահարույց որոշման կայացումն ու արագ քայլերով առաջ գնալն այլեւս անխուսափելի էին», բացատրել է նա: Մարդկանց անվտանգ ու արժանապատիվ փոխադրումների կազմակերպման, տրանսպորտային համալիրը կործանման եզր չհասցնելու, եւ միաժամանակ` սոցիալական ներկա իրավիճակում մեր քաղաքացիների համար ծախսեր ավելացնելու, երեւանցիների համար նոր հոգս չստեղծելու մտահոգություններով դժվարությամբ կայացված որոշում էր 150 դրամ ուղեվարձ սահմանելու որոշումը, որը սկսած մեծ գործընթացի միայն սկիզբը ու համակարգին ներկայացված խնդիրները լուծելու գինը` 150 դրամն ուղեվարձն է համարել քաղաքապետը: Տեղեկացնելով, որ արդեն հանձնարարել է ստեղծել մասնագետներից եւ շահագրգիռ անձանցից կազմված հանձնաժողով, որը մի քանի ամիսների ընթացքում կմշակի բոլոր այն մեխանիզմները, որոնք թույլ կտան ամբողջական դարձնել «Երեւան քաղաքի ներքաղաքային ուղեւորափոխադրումների վարձը վերանայելու մասին» որոշումը, Տ. Մարգարյանը հայտարարել է. «Իսկ մինչ այդ այս որոշման գործողությունը իմ կողմից կկասեցվի»:

Քաղաքապետը միաժամանակ նշել է. «Մենք ուշադիր հետեւում ենք նաեւ այս օրերին մայրաքաղաքի կանգառներում մեր երիտասարդների կողմից կազմակերպվող ակցիաներին ու հնչեցվող կոչերին: Ինձ ուրախացնում է այն ջերմությունը, որն այսօր կրկին կա երեւանցիների միջեւ միմյանց օգնելու, իրար հանդեպ ավելի հոգատար լինելու առումով: Այս ջերմությունը արժեք է, որ պետք է կարողանանք պահել մեծ ու մնայուն գործեր անելու համար: Միեւնույն ժամանակ ափսոսում եմ երբեմն-երբեմն նկատվող տգեղ վերաբերմունքից մեր վարորդների հանդեպ. իրականում ծանրագույն աշխատանք կատարող ու ոչ համապատասխան վարձատրություն ստացող այդ մարդիկ մեծագույն հարգանքի են արժանի: Չկա մենք-դուք: Կա հինավուրց մայրաքաղաքը ու կանք մենք` բոլորս: Ու միասին մենք արժանին ենք հատուցելու Երեւանին: Անպայման: Շնորհակալություն»

Դե, ինչպես ասում են` շաբաթը ուրբաթից շուտ եկավ: Ու հավանաբար այսպիսի ուղերձի համար դեր խաղացին եւ առավոտյան կառավարության նիստում վարչապետի հանձնարականները` համապատասխան կառույցների հետ քննարկելու ուղեվարձի խնդիրը, եւ սակագնի դեմ հասարակական բողոքի ալիքի երեկվա թեժացումը, եւ, ինչու չէ, միգուցե ավելի վերից, միգուցե երկրի ղեկավարից հնչած զանգերը (այդ մասին ստույգ չգիտենք): Բոլոր դեպքերում` հանրային կարծիքը կարող է ժամանակավորապես տոնել իր հաղթանակը:

Ավելացնենք, որ քաղաքապետը երեկ, այս ուղերձից առաջ հանդիպելով Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության հետ, իր տեսակետներն էր ներկայացրել, որից հետո խմբակցութունն իր հայտարարությամբ տրանսպորտի սակագնի բարձրացումը անընդունելի էր համարել, իսկ հարցի լուծման համար հանձնաժողով ստեղծելու գաղափարը` անարդյունավետ, եթե նախկին սակագնին չվերադառնանք: Ուրեմն` հիմա ԲՀԿ-ի համար էլ ընդունելի է հանձնաժողով ստեղծելու գաղափարը:

Երեկ երեկոյան, ի դեպ, տրանսպորտի թանկացման դեմ պայքարող երիտասարդությունը Երեւանի փողոցներում եւ Ազատության հրապարակում նշում էր իր հաղթանակը` համապատասխան տոնայնությամբ կարգախոսներով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊՈՒՏԻՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆ` ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ «ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ» ՄԵՀՐԻԲԱՆ ԱԼԻԵՎԱՅԻ՞Ն

Հաջորդ գրառումը

ԱՐՑԱԽԻՆ ԱՄՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՊԱՀՊԱՆՎԻ

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

ԱՐՑԱԽԻՆ ԱՄՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՊԱՀՊԱՆՎԻ

Ամենաշատ ընթերցվածը

22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026

«Ղարաբաղը մերը չէր». Փաշինյանի նոր քաղաքական ուղերձը Կովկասի հարցերով  իրանցի փորձագետ  Բորհան Հեշմաթիի ուշադրությունից չի վրիպել ՀՀ  վարչապետՆիկոլ Փաշինյանի՝ Արցախի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա անձամբ Նիկոլ Վովայի Փաշինյանն է. դրա համար էլ դադարեցրեք «Կրեմլի ձեռքի» մասին ֆեյքեր հորինելը. Զախարովա

23/05/2026

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ ԵՄ-ն, Հայաստանի վերաբերյալ ռուսական «ֆեյքերի» մասին պնդումներ անելու փոխարեն, ավելի լավ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանում ապրողներն այս մարդուն մեզահոտ փալասներով կքշեն ուղիղ Փարիզ՝ այնտեղ գտնվող իր սիրառատ ընկեր Մակրոնի մոտ. Մեդվեդև

23/05/2026

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահն ասել է, որ Հայաստանում կվռնդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, եթե այդ երկրում սկսեն գործել եվրոպական գազի գները։...

ԿարդալDetails
Նորություններ

Հետաքրքիր է, թե սրան ոնց կարձագանքի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը. Էդգար Ղազարյան

22/05/2026

Կարմիր շրջանակի մեջ Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանն է, ով Վերջին զանգի պաշտոնական միջոցառմանը մասնակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական