Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ՎԱՂՎԱ «ԱԶԳ. ՄՇԱԿՈՒՅԹ-ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ»

Մ. Բ.

Գուրգեն Մահարու 110-ամյակին (1903 թ., օգոստոսի 1) նվիրված Գրիգոր Աճեմյանը ներկայացնում է «Մահարու թատրոնը» հրապարակումը:

Մոռացված դեմքեր. Բախտիար Հովակիմյանըՙ ժամանակին հայ եւ ռուս բեմերի նշանավոր դերասանուհի Իզաբելլա Քալանթարի կյանքի եւ ստեղծագործության մանրամասներ:

Անժելա Սահակյանի հանդիպումը բեմադրիչ, դերասան Ժիրայր Բաբազյանի հետ, փարիզյան իր բնակարանում:

Գոհար Աճեմյանի հարցազրույցը ֆրանսահայ պատմաբան Արմեն-Կլոդ Մութաֆյանի հետՙ «Միջերկրականյան Հայաստանը» կամ «Կիլիկյան թագավորությունըՙ Մեծ Հայքը XI-XIV դարերում» ուսումնասիրության առիթով:

«Հայերեն ձեռագրերի հետքերով». ջավախահայերի այս տարվա մայիսյան նվիրաբերումներըՙ Մաշտոցի անվան մատենադարանին:

Մեր հանդիպումը «Քովենտ Գարդեն» Լոնդոնի արքայական օպերային թատրոնից աշխատանքային հրավեր ստացած Երեւանի կոնսերվատորիայի շրջանավարտ, սոպրանո Անուշ Հովհաննիսյանի հետ: