Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԵՍ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ԲՈԼՈՐԻՆ»

19/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Չ.

Բաքվում ասել է Թուրքիայի արտգործնախարարըՙ արձագանքելով ՀՀ գլխավոր դատախազին

«Ազգի» երեկվա համարում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հայտարարության թուրքական արձագանքներին անդրադառնալիս նշել էինք, որ հունիսի 16-ին երկօրյա պաշտոնական այցով Ադրբեջան մեկնած Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին Բաքվի օդանավակայանում դիմավորել է միայն թուրք դեսպան Ալփեր Ջոշքունը, ուղեկցելով նրան հյուրանոց: Այսինքնՙ Ադրբեջանի արտգործնախարարության որեւէ աշխատակից այդ պահին ներկա չի եղել Հեյդար Ալիեւի անվան օդանավակայանում, որ դիմավորի «ավագ եղբոր» արտգործնախարարին, էլ չենք խոսում Էլմար Մամեդյարովի մասին:

Թեեւ այս անտարբերությունը չի խանգարել Թուրքիայի արտգործնախարարին, որ Բաքվում 20 տարվա «անգործության» համար դատապարտի ԵԱՀԿ Մինսկի խմբին կամ միջազգային հանրության առջեւ վերստին բարձրացնի ադրբեջանական օկուպացված տարածքների ծամծմված հարցը, որն իբր Ադրբեջանի մակերեսի 20 տոկոսն է կազմում, այսինքնՙ անվերապահորեն սատարի հայ սպանելու համար մարդասպան ստահակին ազգային հերոս հռչակած ադրբեջանցի հրոսակին, սակայն «Ազգ»-ի վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը երեկ մանրամասն անդրադարձել էր Դավութօղլուի Բաքվում անցկացրած հանդիպումներին:

Նախորդ օրը CNN-Turk-ն էլ անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարարի Ադրբեջան այցելությանը: Այն տարբերությամբ, որ թուրքական հեռուստատեսությունը, մի կողմ թողած Դավութօղլուի հանդիպումները, կայքէջում ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազի հայտարարություններին նրա արձագանքը:

Ըստ CNN-Turk-իՙ Դավութօղլուն հայտարարությունների առնչությամբ Բաքվում ասել է. «Ես չափն իմանալու կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր փորձում են թեկուզ մեկ խճաքար պոկել Թուրքիայի տարածքից: Առաջարկելը դեռ մի կողմ, ոչ ոք այդ բանը չի կարող նույնիսկ մտքով անցկացնել»:

Այնուհետեւ Դավութօղլուն զառանցանք է համարել հողային պահանջը եւ ընդգծել է, որ բոլորը չափ ու սահման պետք է իմանան, որպեսզի հնարավոր լինի խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում: Ապա նա ավելացրել է. «Մեզանից հող պահանջելը չափը չիմանալ է: Ես բանականության կոչ եմ անում բոլորին: Մեզ համար սկզբունք է ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Ադրբեջանի տարածքայինի ամբողջականությունը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՙ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱԿԱՆԱՅԻՆ ՎՏԱՆԳ ԿԱ

Հաջորդ գրառումը

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՍՈՒՐԵԹ ՀՈՒՍԵՅՆՈՎԻՑ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՍՈՒՐԵԹ ՀՈՒՍԵՅՆՈՎԻՑ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական