Հինգշաբթի, Մայիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱՏՐԻԿ ԲԱԲԼՈՒՄՅԱՆ. ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԶՈՐԵՂ ԲՈՒՍԱԿԵՐԸ

18/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐՄԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ, «Ноев Ковчег», N 11, 2013 г., Ռուս. թարգմ. Պ. Ք.

Ծնվել է 1979 թվականին Իրանի Աբադան քաղաքում, տեղացի հայերի ընտանիքում: Շուտով Բաբլումյանի ընտանիքը տեղափոխվում է Գերմանիա, որտեղ նա սկսում է պրոֆեսիոնալ կերպով զբաղվել բոդիբիլդինգով: Արդեն 9 տարեկանից Պատրիկը որոշակի հաջողությունների է հասնում այդ մարզաձեւում եւ գերմանական հրատարակությունների պսպղուն շապիկների վրա է հայտնվում որպես երկրի ամենափոքր բոդիբիլդեր: 1999 թվականին հաղթում է պատանի բոդիբիլդերների գերմանական IFBB մրցույթում, եւ այդպեսՙ գրեթե ամեն տարի, մինչեւ 2002 թվականը: 2006-ից Պատրիկ Բաբլումյանը մրցանակային տեղեր է գրավում բոդիբիլդինգի ամենահեղինակավոր մրցույթներում, մնալով աշխարհի 10 ուժեղագույն մարդկանց ցանկում:

Հատկանշական է, որ 2005 թվականից Պատրիկը իր ապրելակերպով բուսակեր է: Այս կապակցությամբ նա ահա թե ինչ է ասում. «Մեզ մոտՙ Գերմանիայում, 2007 եւ 2009 թվականներին անցկացված հեղինակավոր մրցումներում ես զբաղեցրել էի միայն 2-րդ տեղը: 2010-ին ես բարելավեցի իմ արդյունքը եւ առաջին անգամ դարձա Գերմանիայի ամենաուժեղ մարդը: Եվ ահա հիմա էլ հաստատեցի իմ կարգավիճակը, ապացուցեցի, որ գնում եմ ճիշտ ճանապարհով, որ բուսակերությունն ինձ իրոք դարձնում է լավագույն մարզիկ, ինձ տալիս ուժի գերազանցություն»:

Պատրիկ Բաբլումյանի նվաճումների մասին գրում են աշխարհի ամենահայտնի հրատարակությունները: Աչքի են զարնում այնպիսի վերնագրեր, ինչպիսիք ենՙ «Պատրիկՙ բուսակեր դյուցազուն» կամ «Գերմանիայի ամենաուժեղ տղամարդը բուսակեր է»:

Պատրիկի հատկանշական տվյալները հետեւյալներն են. հասակըՙ 171 սմ, քաշըՙ 116 կգ, երկգլխանի մկանըՙ 50 սմ, սեղմումըՙ 215 կգ, կքանստումըՙ 310 կգ, իրանի քարշըՙ 360 կգ: 2010 թվականից Պատրիկ Բաբլումյանը նաեւ համարվում է աշխարհի ամենազորեղ բուսակերը:

Պատրիկը հաճախ այցելում է Իրան, որտեղ դեռ մնում են հայ ազգականներ: Ավելին, Թեհրանում վարպետության դասեր է անցկացնում տեղացի բոդիբիլդերների համար, որոնք, ի դեպ, իսլամական կարգերի պայմաններում հնարավորություն չունեն առաջ շարժվելու մարզական սանդուղքով: Սակայն նրա գործունեությունն այնուամենայնիվ լուսաբանվում է իրանական լրատվամիջոցներում: Ըստ որում, իրանական ԶԼՄ-ները մատնանշում են նրա հայկական ծագումը եւ այն փաստը, որ չնայած խիստ զբաղվածությանը, Պատրիկը կարողանում է ժամանակ գտնել եւ գալ Իրան:

Սպորտում բարձրագույն հաջողությունների հասած հայերի անունների կարելի է հանդիպել ամենուրեք: Պատրիկ Բաբլումյանը գերմանական սպորտի պայծառ աստղերից է: Նա ամեն տեղ խոսում է առողջ ապրելակերպի մասին եւ իր հետեւից տանում է մարզական նվաճումների ձգտող բազմաթիվ երիտասարդների:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌՈՏԵՐԴԱՄԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՈՂՋ ԳՈՂՈՆՆ ԱՅՐՎԵԼ Է

Հաջորդ գրառումը

«ՇԻՐԱԿԸ» ՁԵՌՔԻՑ ԲԱՑ ԹՈՂԵՑ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

«ՇԻՐԱԿԸ» ՁԵՌՔԻՑ ԲԱՑ ԹՈՂԵՑ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ո՞ւր են վերադառնալու ադրբեջանցիները. Ալիևը պաշտոնապես պահանջել է տրամադրել 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հստակ ժամկետ. Արթուր Խաչիկյան

13/05/2026

Հաշվի առնելով, որ հարևան հանրապետությունում շարունակվում են «Արևմտյան Ադրբեջան» (այսինքն՝ մեզ մոտ՝ Հայաստան) վերադառնալու թեմայով համաժողովները, և որ Ալիևը պաշտոնապես...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Բարբարոսական գործողություն Ախալցիխեի Սբ. Նշան խոնարհված եկեղեցում. Վիրահայոց Թեմ

13/05/2026

2026 թվականի մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը Ախալցիխեի Սուրբ Նշան լքված և չգործող եկեղեցում իրականացվել է բարբարոսական գործողություն: Անհայտ անձինք...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական