Հինգշաբթի, Մայիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼՌԵԼ

18/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ամերիկյան ֆիլմերում, երբ հանցագործությունից հետո գալիս է ոստիկանությունը եւ հանցագործը անկասկած ու պարտադիր ձերբակալվում է, ոստիկանը հագցնում է ձեռնաշղթաներ եւ ասում. «Դուք իրավունք ունեք լռելու. այն, ինչ կասեք այժմ, կարող է օգտագործվել Ձեր իսկ դեմ դատարանում»:

Հետեւաբարՙ լռել է պետք, քանի որ ողբերգական միջադեպը հենց մեր լուռ գործն է պահանջում: Հայաստանի քաղաքացի Հրաչ Հարությունյանի հետ մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքում տեղի ունեցած ողբերգական միջադեպը մեկտեղեց մեր քաղաքացիական հասարակություն կոչվածի բոլոր հիվանդությունները:

Նախՙ ինչ-որ մեկը այդ հասարակության մեջ, կամ այդ հասարակությունը սնող, ամեն կերպ եւ ամեն ինչից փորձում է հիմնավորել Հայաստանում արդեն իսկ մեկնարկած հակառուսական տրամադրությունները: Երեւակայությունը այնտեղ է հասել, որ ՀՀ քաղաքացու հետ տեղի ունեցած միջադեպը փորձում են դիտարկել հայ-ռուսական միջպետական հարաբերությունների վերջին ժամանակների իրադրությամբ: Այսինքնՙ Հրաչ Հարությունյանը նման աղմկահարույց պատմության մեջ ընկավ այն բանից հետո, երբ «հայերը շարժվեցին դեպի Եվրոպա` նախաստորագրելու Ասոցացման համաձայնագիր, ռուսները բարձրացրին Հայաստան եկող գազի գինը, զենք վաճառեցին Ադրբեջանին…», հետեւաբարՙ ՀՀ քաղաքացուն ռուսական դատարանում նվաստացնելը «եւս ճնշում է ՀՀ իշխանություններին»: Ի դեպ, երեկ ՌԴ երեւանյան դեսպանատան առջեւ բողոքի ցույցի ելած ցուցարարների թվում Հրաչ Հարությունյանի քույրը հայտարարեց. «Իմ եղբորը չեն խալաթ հագցրել, Հայաստանի իշխանություններին են խալաթ հագցրել»: Ֆեյսբուքի օգտատերերից մեկն էլ հիշյալ թեմայով քննարկման ժամանակ ընդգծեց. «Ախր վերջապես ե՞րբ պետք է հասկանանք, որ ռուսները մեր թշնամիներն են»:

Երեւանից դուրս եկող եւ դեպի երկրի հյուսիսային` հայ-վրացական սահմանը հասնող ճանապարհին մեծ ավտոբուսը լեփլեցուն էր: Տրամաբանական էՙ ՀՀ քաղաքացիներով: Ավտոբուսի վրա գրված էր` «Երեւան-Մոսկվա»: Հետեւաբարՙ եթե «այսքանից հետո» Հայաստանից ՀՀ քաղաքացիներով լեցուն ավտոբուսը գնում է Ռուսաստան, ուրեմն այդ երկիրը մեզ համար թշնամի չէ: Բայց սա անգամ կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ Հայաստանի այսպես կոչված քաղաքացիական հասարակության` կայծակնային արագությամբ մտածած ու իրագործած ակցիայից կարող է տուժել ավելի շատ մարդ, քան ապրում է Հայաստանում: Ռուսաստանում, հիշեցնենք, ապրում է 2 մլն հայ, նրանց մի զգալի մասը ՀՀ քաղաքացի է, նրանք, փաստորեն, այսօր ապրում են մի երկրում, որը «մեզ հետ թշնամաբար է վարվում», եւ որտեղ մեկ այլ ՀՀ քաղաքացի անզգուշաբար պատճառ է դարձել 18 հոգու մահվան. տասնյակ միլիոն մարդ սպանած Ստալինն ասում էր. «Մի ժողովրդից 15 հոգի սպանելը կոչվում է ցեղասպանություն»: Հասկանալի է, որ Հարությունյանը դա կատարել է չուզենալով, դժբախտաբար, ակամա, բայց նա դա արել է… Եվ ռուս ժողովուրդը իրավունք ունի ատելու նրան, հասկանալու նրան` որպես մարդու, ով եկել է Ռուսաստան աշխատելու, բայց ատելու նրան. զոհվել է 18 հոգի, ՌԴ 18 քաղաքացի էլ չկա, իսկ մենք խոսում ենք մեկ ՀՀ քաղաքացու մասին, եւ եթե մենք դրա իրավունքն ունենք եւ ունենք, ապա ռուսները եւս ունեն իրավունք խոսելու իրենց քաղաքացիներից:

Հետեւաբարՙ որքան շարունակվեն այս աղմուկն ու ակցիաները ՌԴ դեսպանատան առջեւ (ի գիտություն այնտեղ հավաքվող ցուցարարների, ՌԴ դեսպանը Երեւանում վաղուց արդեն պարոն Կովալենկոն չէ, հետեւաբար պետք չէ նրա անունով հասցեագրել իրենց «պաշտոնական նամակը»), այնքան վտանգ կա, որ մոսկովյան Մանեժնայա հրապարակում, օրինակ, որտեղ վերջերս ռուս ազգայնականների ու կովկասցիների հերթական բախումներն էին` կապված Մոսկվայի «Սպարտակ» ակումբի երկրպագուի սպանության հետ, կհավաքվեն ռուս ազգայնականները. «մահացել են ռուսներ, նրանց սպանել է «ինչ-որ հայ», հայերը Հայաստանում մեր դեսպանին են խալաթ տարել, բայց հայերը` անօգնական, առանց փաստաթղթերի, առանց բնակության մշտական վայրի հայերը նաեւ այստեղ են, հետեւաբար… Ռուսաստանը ռուսների համար է»:

Մոսկվայում եւս կան ու շատ կան մարդիկ, ովքեր, մեղմ ասած, չեն ողջունում ազգայնամոլությունը, ծայրահեղությունը եւ ՀՀ քաղաքացու հետ տեղի ունեցածը դատարանում… Եվ եթե անգամ, ինքնին ոչ նվաստացուցիչ, բայց կովկասցի տղամարդու հագին` նվաստացուցիչ կանացի ծաղկավոր խալաթը հագցնելով ՀՀ քաղաքացուն, ռուսները հենց միտում են ունեցել նվաստացնելու նրան, անհրաժեշտ է այս հարցում լուռ գործել: Աղմուկը բարեկամներին դարձնում է թշնամի, իսկ թշնամիներին հեռացնում է բարեկամ դառնալու հույսից անգամ:

Հայաստանն այսօր, ազգամիջյան հնարավոր լարվածություն-բախումները կանխելու ու կասեցնելու նպատակով, կարող է խնդրել Ռուսաստանին, հաշվի առնելով երկկողմ ու միջազգային պայմանավորվածությունները, արտահանձնել Հրաչ Հարությունյանին, որպեսզի վերջինս իր պատիժը կրի հայրենիքում, իր արժանի՛ պատիժը, թույլ տվեք ընդգծել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԻ «ԵՐԿՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ»

Հաջորդ գրառումը

ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ ԽՑԿՈՒՄ ԵՄ-Ի ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐԱՆՔԸ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ ԽՑԿՈՒՄ ԵՄ-Ի ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐԱՆՔԸ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ո՞ւր են վերադառնալու ադրբեջանցիները. Ալիևը պաշտոնապես պահանջել է տրամադրել 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հստակ ժամկետ. Արթուր Խաչիկյան

13/05/2026

Հաշվի առնելով, որ հարևան հանրապետությունում շարունակվում են «Արևմտյան Ադրբեջան» (այսինքն՝ մեզ մոտ՝ Հայաստան) վերադառնալու թեմայով համաժողովները, և որ Ալիևը պաշտոնապես...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական