Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ ԽՑԿՈՒՄ ԵՄ-Ի ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐԱՆՔԸ

18/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013

ՎԱՐՈՒԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Մի քանի դատողություն, թե որը որն է, եւ արդյոք իմաստ կա՞ հակադրելու Մաքսային միությունը Ասոցացման համաձայնագրին

Երջանիկ են այն թագավորությունները, որտեղ փիլիսոփաները արքաներ են, արքաները` փիլիսոփաներ: Այս խոսքերի հեղինակ Պլատոնը փիլիսոփա ասելով, բնականաբար, նկատի չուներ ժամանակի անվի տակ հայտնված մի հասկացություն, որով ավելի շուտ ծաղրում են մարդուն, քան պատվում, մինչեւ նրա ժամանակներում փիլիսոփան մտածող ու դատող մարդն էր, իմաստունն ու գիտակը:

Շատ դեպքերում այնպես է ստացվում, որ արքա թե փիլիսոփա` բոլորը փիլիսոփայում են, եւ ավելի հաճախ այնպիսի երեւույթների մասին, որոնց չեն տիրապետում ոչ գիտելիքի, ոչ էլ մտքի թռիչքի առումով: Որպես հետեւանք առանց այն էլ դժվար կողմնորոշվող հասարակությունը հայտնվում է ալիքների կատարին ու չի հասկանում, թե ուր են իրեն տանում:

Եվրոպակա՞ն միություն, թե՞ Եվրասիական… Այս հարցադրումը շատերն են անում, սեփական պատասխանները վերջին ճշմարտություն ներկայացնելով ու, կախված գլխին կամ գրպանին փչած քամուց, պնդում ու փաստարկում սրան կամ նրան միանալու կարեւորությունը: Որ այս հարցի լուսաբանում-մեկնաբանումն առանց հյուսիսային քամիների չէ, դժվար է վիճարկել, սակայն ակնհայտ է, որ մենք էլ մեր հյուսիսայնությունն ենք երբեմն դատողությւոններում ցուցադրում:

Պլատոնի որոշ հետեւորդներ մեր հասարակության մեջ էլ արդեն քանիցս կրկնել են, որ, ամենից առաջ, Եվրասիական միություն ասվածը դեռ այնքան անորոշ է, որ դրա մասին քննարկումներն ուղղակի հիմնազուրկ են: Բացի դրանիցՙ կրկին խելացի մարդկանց դատողությունների համաձայն, մեզ, նկատի ունեմ Հայաստանին, Եվրասիական միություն, կամ, ավելի ճիշտ Մաքսային միություն դեռ ոչ մեկը չի հրավիրել ու նման ցանկության մասին էլ պաշտոնապես չի հայտարարել: Ասել է թեՙ բոբիկացել, արդեն խեղդվելուց ենք խոսում, երբ ունեցած ծովում ջրի կաթիլ չկա:

Առավել հաճախ նաեւ լավ չի ընկալվում Ասոցացման համաձայնագրի եւ Մաքսային միությանը, շատ աբստրահված հեռանկարում, միանալու պարագայում հնարավոր իրավիճակը: Խնդիրն այն է, որ Ասոցացման համաձայնագիրը երկու ինքնուրույն, կարելի է ասել, ինքնիշխան միավորների` Հայաստանի եւ Եվրոմիության միջեւ է, որը չի սահմանափակում այլ կազմակերպությունների ու երկրների հետ Հայաստանի հարաբերությունները մի վերապահումով, որ Հայաստանն իր, ասենք, մաքսային քաղաքականության որոշման լիազորությունները չպատվիրակի, չտա որեւէ կազմակերպության: Այստեղ է թվացյալ հակասությունը, որը մատուցվում է կամ-կամ տարբերակով, թեեւ իրականում Հայաստանը տեսականորեն կարող է համագործակցել նաեւ Մաքսային միության հետ, քանի դեռ ինքն էլ որոշում է իր մաքսային քաղաքականությունը:

Մյուս կողմում, եթե նկատի ունենանք Եվրոպական միությունն ու այդ ուղղությանն առնչվող Ասոցացման համաձայնագրի հնարավոր նախաստորագրումը Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովի շրջանակներում արդեն նոյեմբերի վերջին, ունենք մի իրավիճակ, երբ բանակցություններն այդ նույն համաձայնագրի դրույթների համաձայնեցման առնչությամբ գրեթե ավարտվել են, ու Վիլնյուսը կարող է որակապես նոր աստիճանի բարձրացնել Հայաստան-ԵՄ համագործակցությունը կրկին այն դեպքում, երբ Մաքսային միություն ասվածը, որ առաջ է տարվում Ռուսաստանի կողմից, դեռեւս շոշափելի ոչ մի դրսեւորում Հայաստանի համար չունի:

Ի դեպ, Վիլնյուսում սպասվում է նաեւ, որ Ուկրաինան արդեն իսկ կստորագրի Ասոցացման համաձայնագիրը, կնախաստորագրեն նաեւ Մոլդովան եւ Վրաստանը: Ադրբեջանի պարագայում թեեւ Ասոցացման համաձայնագրի բանակցություններ սկսվել են, բայց առանձնակի առաջընթաց չկա, ինչն ընդունում է նաեւ եվրոպական կողմը, ընդ որում, Ադրբեջանի հետ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի մասին խոսք անգամ չկա, քանի որ դրա համար նախապայման է Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցությունը, ինչն Ադրբեջանը չունի:

Երբ Մաքսային միությունը Հայաստանի առնչությամբ դեռեւս որեւէ ուղղակի առնչություն չունեցող երեւույթ է, Ասոցացման համաձայնագիրը ԵՄ-ի հետ արդեն իսկ մի այնպիսի իրավիճակ է, երբ հանրությունը, մեծ մասամբ ի դեմս հասարակական կազմակերպությունների, բարձրաձայնում է համաձայնագրի տեքստին անծանոթ լինելու մասին, այն դեպքում, երբ միջազգային որեւէ փաստաթուղթ ոչ թե բաց քննարկվում է, այլ նախաստորագրվում, եւ միայն խորհրդարանի մակարդակով վավերացման ժամանակ հայտնվում բաց քննարկվող թեմայի դերում:

Այստեղ մեկ վերապահում էլ պետք է անել այն մոտեցմամբ, որ այդ համաձայնագրի տարբեր դրույթներ քանիցս քննարկվել են այն կազմակերպությունների ու հաստատությունների հետ, որոնք զբաղվում են տվյալ դրույթով ներկայացված հարցերով:

Ասոցացման համաձայնագրի մեծ մասն էլ այնպիսի դրույթներ է ներառում, որոնք վերաբերում են ԵՄ-ում կիրառվող օրենսդրական կարգավորումներին, որոնք բաց փաստաթղթեր են եւ ԵՄ պաշտոնական լեզուներից որեւէ մեկին տիրապետելու դեպքում դրանց կարելի է ծանոթանալ ԵՄ հաստատությունների պաշտոնական կայքերում: Ու փաստաթղթի` ամբողջապես հանրությանը չներկայացնելն էլ առաջին անգամ չէ, եւ համապատասխանում է միջազգային պրակտիկային:

Ասոցացման համաձայնագրին առնչվող իրավիճակի համեմատությունները հայ-թուրքական արձանագրությւոնների հետ բացարձակապես տեղին չեն, քանի որ առնվազն սրանք տարբեր հարթությունների ու իրողությունների փաստաթղթեր են, չնայած թուրքական գործոնը կարող է նշանակություն ունենալ Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման համատեքստում, ինչին ուշադրություն է հրավիրվել Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակով:

Եվրոպական բաց սահմանների կողքին հայ-թուրքական փակ վիճակը պետք է մտահոգի Եվրոմիությանն ու ԵՄ-ի անդամ երկրներին: Հայաստանի համար առաջնային է հասկանալ, թե կարող է արդյոք եւ ինչ կարող է անել Եվրոմիությունը Թուրքիայի հետ փակ սահմանի պարագայում, քանի որ, ամենից առաջ եւ հետո, Եվրոմիության հետ հարաբերությունների մեծագույն մասը վերաբերում է տնտեսական հարցերին:

Պատահական չէ, որ Ասոցացման համաձայնագրի մեծագույն մասը Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտուն վերաբերող համաձայնագիրն է, որը ոչ այլ ինչ է, քան տնտեսական հարցերին առնչվող հսկայածավալ մի փաստաթուղթ: Այսինքն` տնտեսական ոլորտում փակ սահմանը մեծապես կխանգարի հարաբերությունների զարգացմանը, ուստի ինչպես Եվրոմիությունում, այնպես էլ Հայաստանում այս ուղղությամբ մտածելու բան կա:

Նախորդ գրառումը

ԼՌԵԼ

Հաջորդ գրառումը

SOS, SOS, SOS

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

SOS, SOS, SOS

Լրահոս

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի կալանքը

24/07/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը վերացվեց: Դատարանը չկիրառեց որևէ այլընտրանքային խափանման միջոց։ Դատարանը՝ նկատի ունենալով...

Ձերբակալվել է Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենը

24/07/2026

Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրեն Արման Դավթյանը։ Այս մասին հայտնում է Armenia...

Variety of dairy products on the table outdoors

Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին

24/07/2026

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում, ինչպես նաև սպառողներից ստացված բողոքների հիման վրա մշտապես վերահսկողական միջոցառումներ...

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական