Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՓՅՈՒՆԻԿԸ» ՀԱՂԹԱՀԱՐԵՑ ՄԱԿԵԴՈՆԱԿԱՆ ԱՐԳԵԼՔԸ

12/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի գավաթակիր «Փյունիկը» հաջողությամբ հաղթահարեց Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի արգելքըՙ պատասխան խաղում չափազանց ծանր մրցակցությունում հաղթելով մակեդոնական «Տետեքսին»: Մրցակիցների առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքիՙ 1-1, ընդ որում «Փյունիկը» խաղի վերջին րոպեին ձեռքից բաց էր թողել հաղթանակը: Այնպես որ պատասխան խաղում փյունիկցիներին հաջորդ փուլ դուրս գալու համար բավարարում էր նույնիսկ 0-0 հաշիվը: Իսկ ահա հյուրերին անհրաժեշտ էր գոլ խփել: Եվ դա էր պատճառը, որ «Տետեքսը» առաջին իսկ րոպեներից դիմեց ակտիվ գործողությունների:

Առաջին խաղակեսում հյուրերը վտանգավոր մի քանի պահ ստեղծեցին փյունիկցիների դարպասին, սակայն հաջող խաղաց դարպասապահ Գոռ Մանուկյանը: «Փյունիկն» էլ իր հերթին կարող էր բացել հաշիվը, բայց գոլային պահերը չիրացրին Աղվան Պապիկյանն ու Գագիկ Պողոսյանը: Ընդմիջումից հետո խաղի տեմպն ավելի բարձրացավ, մրցակցությունն էլ թեժ բնույթ կրեց: Կարող էր աչքի ընկնել Սարգիս Բալոյանը, բայց հիանալի խաղաց հյուրերի դարպասապահը: Նա հետ մղեց նաեւ Աղվան Պապիկյանի վտանգավոր հարվածը: «Տետեքսի» ֆուտբոլիստներն էլ անընդհատ գրոհում էին եւ փորձում խփել իրենց այնքան անհրաժեշտ գոլը: Հատկապես հիշարժան էր 87-րդ րոպեին Ֆիլիպ Դեսպոտովսկու հուժկու հարվածը, որից հետո դարպասապահ Գոռ Մանուկյանը ակրոբատիկ ցատկով փրկեց դրությունը:

Խաղավերջում հյուրերն ամբողջ կազմով նետվեցին գրոհիՙ փորձելով կորզել հաղթանակը: Օտվելով դրանից, փյունիկցիները կտրուկ հակագրոհներ էին կազմակերպում, որոնցից մեկի ժամանակ էլ Վիուլեն Այվազյանը փորձեց գրավել դարպասը, սակայն դարպասի գծի վրա դարպասապահը որսաց գնդակը: Քիչ անց Այվազյանն ուղղեց իր սխալը եւ մեն մենակ դուրս գալով դարպասապահի դիմացՙ հաղթական վերջակետ դրեց լարված հանդիպմանը:

«Շիրակից» հետո «Փյունիկը» դարձավ հայկական երկրորդ ակումբը, որն իրավունք ստացավ շարունակելու պայքարը: Հաջորդ փուլում «Փյունիկի» մրցակիցը կլինի իռլանդական «Սենտ Պատրիկի» եւ Վիլնյուսի «Ժալգիրիսի» մրցախաղի հաղթողը:

Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում թիմերի մարզիչները հետեւյալ կարծիքներն արտահայտեցին:

Ռաֆայել Նազարյան («Փյունիկ») – Շատ ուրախ եմ հաջողության համար, շնորհավորում եմ մեր թիմին: Շատ լարված հանդիպում ստացվեց: Այսօր մեզ ավելի շատ հետաքրքրում էր ընդհանուր արդյունքը: Եթե հաշվի առնենք մեր խաղացողների տարիքը, ապա նրանք ավելի կազմակերպված էին գործում խաղադաշտում: Ամեն դեպքում գոլային պահերով մենք գերազանցեցինք հակառակորդին: Այս հաջողությունում իրենց ներդրումն ունեցան թիմի բոլոր ֆուտբոլիստները: Երկարատեւ ընդմիջումից հետո կարողացանք հաղթահարել առաջին փուլի արգելքը: Կամո Հովհաննիսյանի վնասվածքը շատ լուրջ է, բայց հուսով եմ, որ բժիշկները կհասցնեն ապաքինել նրան: Կամոն մեր առանցքային ֆուտբոլիստներից է, սակայն նրան փոխարինած խաղացողը լավ խաղաց:

Գորազդ Միխայլով («Տետեքս») – Նախ շնորհակալություն «Փյունիկին»ՙ լավ ընդունելության համար: Շնորհավորում եմ մրցակցին երկրորդ փուլ դուրս գալու համար, միգուցե կարողանան դուրս գալ նաեւ երրորդ փուլ: Շատ հետաքրքրական եւ լարված խաղ ստացվեց: Մենք ավելի շատ էինք տիրում գնդակին, բայց պարտվեցինք: Վերջին րոպեներին մենք մեծ ուժերով էինք գրոհում, իսկ «Փյունիկն» օգտագործեց իր հնարավորությունը: «Փյունիկը» շատ երիտասարդ թիմ է, ինչը կարեւոր է հայկական ֆուտբոլի ապագայի համար: Թիմը համալրված է տեղացի հեռանկարային ֆուտբոլիստներով: Ինձ համար անակնկալ էր, թե նման երիտասարդ տարիքում ինչպես էին նրանք խաղում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ ՍՏԵՂԾՎԻ ՖԻԼՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ` ՅՈՍ ՍՏԵԼԻՆԳԻ ԿՈՂՄԻՑ

Հաջորդ գրառումը

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՆՈՐԱՄՈՒՏԸ ՆՇԵՑ ԳՈԼՈՎ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՆՈՐԱՄՈՒՏԸ ՆՇԵՑ ԳՈԼՈՎ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական