Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ ՍՏԵՂԾՎԻ ՖԻԼՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ` ՅՈՍ ՍՏԵԼԻՆԳԻ ԿՈՂՄԻՑ

12/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում նորից Հայաստան է ժամանել հոլանդացի կինոռեժիսոր Յոս Ստելինգը, որի «Աղջիկը եւ մահը» ֆիլմի Երեւանյան պրեմիերան տեղի ունեցավ երեկ:

Ինքնուս Ստելինգը զարմացրեց բոլորին, երբ նրա առաջին ֆիլմն ընգրկվեց Կաննի կինոփառատոնում: Այդ ժամանակից ի վեր Ստելինգը շատ հաջողությունների է հասել եւ արժանացել 4 «Ոսկե հորթի», 2 «Ոսկե գրիֆոնի» (Սանկտ Պետերբուրգ), 1 «Ոսկե վարդի» (Մոնտրոյ):

Ռեժիսորը Հայաստանում զգում է իրեն ինչպես իր տանը. «Երբ շրջագայում եմ եվրոպական երկրներում, այնուհետեւ գալիս եմ Հայաստան, «Զվարթնոց» օդանավակայան հասնելուն պես սիրտը սկսում է ավելի արագ տրոփել, ինչպես ճանապարհորդելուց հետո հայրենիք վերադառնալիս է լինում»:

Ի դեպ, Յոս Ստելինգը չի բացառում, որ Հայաստանի մասին եւս ապագայում ֆիլմ կնկարահանի. «Առավոտյան կնոջս ասում էի, թե վատ չէր լինի մոտ 44 րոպեանոց ֆիլմ նկարահանել Հայաստանում»:

Իսկ «Ոսկե ծիրան»-ում ներկայացված ֆիլմը ռուս երիտասարդ Նիկոլայի եւ կուրտիզանուհի Էլիզի ողբերգական սիրո պատմության մասին է, որն ընդհատվում է նյութապաշտության, հարստության եւ մահվան սպառնալիքի պատճառով:

Ֆիլմի հերոսուհին` Էլիզան, թոքախտով է տառապում, իսկ թոքախտն այնպիսի հիվանդություն է, որ երբ սկսում ես հուզվել, գլուխ է բարձրացնում, ինչի համար էլ այն հաճախ սիրահարների հիվանդություն են անվանում: Էլիզայի սերն իր մահն է, քանի որ, երբ աղջիկը սիրահարվում է, հիվանդությունը ջրի երես է դուրս գալիս:

Ինպես հավաստիացնում է ռեժիսորը, ֆիլմն ստեղծելիս ներշնչանքի աղբյուր է դարձել Գորկու համանուն ստեղծագործությունը: Ինձ ավելի շատ գրավում է ռուսական մշակույթը` Չեխովի մթնոլորտը, մահը` որպես կյանքի հանդեպ ներշնչանքի աղբյուր, ինչպես նաեւ Դոստեւսկու հումորը: Ռուսների միջավայրում միայն մեկ բան չես կարող անել` կատակել, քանի որ, ըստ ռուսների, եթե ռուս չես, իրավունք չունես նրանց մասին կատակել»:

Ինչ վերաբերում է հոլանդացիներին, ռեժիսորն ասում է. «Շատ հեգնասեր մարդիկ են, նրանց հումորը փախուստի է նման, իսկ ռեժիսորը հումորն ընդհանրապես օգտագործում է որպես դեպի հանդիսատեսի սիրտը տանող բանալի»: Ռեժիսորն ընդգծում է, որ բոլոր նրանք, ովքեր իր հետ են աշխատում, ապա պետք է իրենից լավը լինեն:

Յոս Ստելինգը կարծում է, որ ֆիլմն արվեստի այն միակ տեսակն է, որը կարող է ժամանակի հետ խաղալ, եւ երաժշտությունից հետո կինոն երկրորդն է, ինչը կապ չունի ուղեղի հետ` այն միանգամից հոգու հետ է կապ հաստատում, իսկ իր ֆիլմն սիրային դրամատիկ պատմություն է, որն ստեղծելը շատ հեշտ է:

Ստելինգը նշեց նաեւ. « Մարդիկ ձգտում են իրար եւ լավ ֆիլմ ստեղծելու համար պետք է իրար ձգտող երկու իրերի, երեւույթների, մարդկանց միջեւ խնդիրներ ստեղծել: Ռեժիսորին շատ է հետաքրքրում երկուսի միջեւ եղած տարածությունը, որն ըստ նրա, արվեստի տարածությունն է»:

Ռեժիսորն Ալեքսանդր Պուշկինին համարում է աշխարհի ամենալավ գրողը:

Նշենք, որ Յոս Ստելինգը նկարահանել է «Մարիկեն վան Նյումեգեն», «Էլքերլիկ», «Ռեմբրանդտ. դիմանկար 1669», «Ձեւացողները», «Աճպարարը», «Սլաքավարը», «Թռչող հոլանդացին», «Սպասասրահ», «Ոչ ինքնաթիռ, ոչ գնացք», «Բենզակայան», «Առեւտրի սրահը», «Դուշկա»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԷՆ ՈՒՐԻՇ ՖՐՈՒՆԶԻԿԸ». ՖԻԼՄ ԱՐՏԻՍՏԻ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

«ՓՅՈՒՆԻԿԸ» ՀԱՂԹԱՀԱՐԵՑ ՄԱԿԵԴՈՆԱԿԱՆ ԱՐԳԵԼՔԸ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

«ՓՅՈՒՆԻԿԸ» ՀԱՂԹԱՀԱՐԵՑ ՄԱԿԵԴՈՆԱԿԱՆ ԱՐԳԵԼՔԸ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական