Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԱՐՏԱԿ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ ԶԵՆՔՈՒՄ ՓԱՄՓՈՒՇՏ ՉԻ ԵՂԵԼ

Հ. Հ.

Այս տեղեկությունը երեկ հաստատեց Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանըՙ հավելելով, որ գնդապետի զենքը միջադեպի օրն ամբողջությամբ հավաքված չի եղել, եղել է տեխնիկապես ոչ պատրաստ վիճակում, եւ նա չէր կարող կրակել: Դեպքից հետո Բուդաղյանի զենքի մեջ փամփուշտներ չեն հայտնաբերվել:

«Հետեւաբար, Արտակ Բուդաղյանը չէր կարող կրակել», ասաց Ալումյանըՙ հավելելով, որ իր նշած փաստերն արդեն առկա են քրեական գործում: