Համաշխարհային 27-րդ Ունիվերսիադայում Հայաստանին 2-րդ մեդալը պարգեւեց բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանը: Մինչեւ 64 կգ քաշայինների մրցավեճում Արթուրը հասել էր եզրափակիչ, որտեղ երեկ մրցեց ռուսաստանցի Ռաջաբ Բուտաեւի հետ: Ցավոք հայ բռնցքամարտիկը պարտվեց` բավարարվելով արծաթե մեդալով:
Հիշեցնենք, որ Ունիվերսիադայում Հայաստանի մարզիկներից առաջինը մրցանակակիր էր դարձելմեկ այլ բռնցքամարտիկ` Հենրիկ Մոքոյանը (56 կգ):