Ուրբաթ, Մայիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՇԻՐԱԿԸ» ՇԱՐՈՒՆԱԿԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԽԱՅՏԱՌԱԿ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔԸ

11/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայկական ակումբային ֆուտբոլում հերթական խայտառակությունը գրանցվեց: Բավական չէր, որ «Միկան» չկարողացավ հաղթահարել «Ռուդարի» արգելքը, Հայաստանի չեմպիոն «Շիրակն» էլ խայտառակ պարտություն կրեց Սան Մարինոն ներկայացնող սիրողական «Տրե Պենեից»: Սակայն հարցը միայն 0-1 հաշվով հյուրընկալվելիս կրած ամոթալի պարտությունը չէ, այլ այն անկազմակերպ ու անփույթ խաղը, որ ցուցադրեց Հայաստանի չեմպիոնը սիրողական թիմի դեմ: Հանդիպման ելքը վճռած միակ գոլն էլ անմեղ իրադրությունում արդեն 2-րդ րոպեին սեփական դարպասը խփեցին շիրակցիները: «Շիրակի» դարպասին ոչինչ չէր սպառնում, պաշտպան Կյերեն գնդակը փոխանցեց դարպասապահին, որն արդեն դուրս էր եկել իր տեղից ու այն հայտնվեց դարպասում: Մնացած 88 րոպեները բավական չեղան, որպեսզի շիրակցիները գոնե հավասարեցնեին հաշիվը: Երբեմն թվում էր, թե «Շիրակն» է սիրողական թիմ, որի գործողություններում մեծ տոկոս էր կազմում տեխնիկական խոտանը: Ողջ խաղի ընթացքում շիրակցիներն ընդամենը մի քանի վտանգավոր պահ ստեղծեցին մրցակցի դարպասին, սակայն չկարողացան հաջողության հասնել:

Ինչպես հայտնի է, Գյումրիում «Շիրակը» հաղթել էր 3-0 հաշվով եւ գործնականում ապահովել էր հաջորդ փուլի ուղեգիրը: Այն ժամանակ էլ «Շիրակի» խաղը չգոհացրեց թե՛ ֆուտբոլասերներին, թե՛ թիմի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանին, որը խիստ դժգոհ էր մնացել: Իսկ շիրակցիները խոստացել էին պատասխան խաղում ավելի հաջող խաղալ: Թե ինչպես նրանք կատարեցին իրենց խոստումը, բոլորիս է պարզ:

Ահա թե ինչպիսի կարծիք են հայտնել թիմերի մարզիչները խաղից հետո:

Վարդան Բիչախչյան («Շիրակ») – Խաղի մասին խոսելու շատ բան չկա: Շատ վատ է, որ պարտվեցինք, չկարողացանք ճիշտ հետեւություններ անել առաջին խաղից հետո: Խաղի ընթացքի վրա ազդեց խաղասկզբում անսպասելի գոլը, որի պատճառը ֆուտբոլիստների անհամաձայնեցված գործողություններն էին: Գոլից հետո տղաների մոտ շտապողականություն նկատվեց: Ճիշտ է, շատ գոլային պահեր ստեղծել չհաջողվեց, բայց եղածն էլ չիրացրինք: Ֆուտբոլիստները սառնասիրտ չգտնվեցին, խոտանը շատ էր: Վատ է, որ խախտվեց խաղային կարգապահությունը, ֆուտբոլիստները քարտեր ստացան, իսկ Դավիթ Մարիկյանը հեռացվեց դաշտից: Պարտավոր էինք հաղթել, բայց չկարողացանք: Մեծ ուժերով պաշտպանվող թիմի դեմ հնարավոր չէ արդյունքի հասնել, եթե սառնասիրտ չես գործում, ճշգրիտ փոխանցումներ չես կատարում:

Սերբիայի «Պարտիզանի» հետ խաղին ընդամենը մեկ շաբաթ է մնացել: Կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի լավ հանդես գանք: Եթե նման կերպ խաղանք ու տրամադրվենք, ապա հաստատ շատ ավելի ցավալի արդյունք կգրանցվի: Պետք է հնարավորինս կազմակերպված ֆուտբոլ խաղանք:

Մարկո Պրոտի («Տրե Պենե») – Սա ֆանտաստիկ արդյունք է: Սան Մարինոյի ներկայացուցիչը երբեք չէր հաղթել եվրոգավաթներում: Այնպես որ այս հաղթանակը պատմական է: Մեր թիմի խաղացողներն ահռելի աշխատանք կատարեցին: Թիմերի միջեւ խաղամակարդակների մեծ տարբերություն կար: «Շիրակն» ավելի բարձրակարգ թիմ է, ինչի մասին դեռեւս առաջին խաղից հետո էի ասել: Մեր ֆուտբոլիստներից մեծ ջանքեր պահանջվեցինՙ հաղթական հաշիվը պահելու համար: «Տրե Պենեն» ոչինչ չխնայեց իր երկրպագուներին տոն պարգեւելու համար:

Ֆուտբոլասերներին տեղեկացնենք, որ մինչեւ «Շիրակի» հետ պատասխան խաղը եվրոգավաթներում Սան Մարինոյի թիմերը 47 հանդիպումներից 43-ում պարտվել էին եւ միայն 4 խաղ էին ավարտել ոչ-ոքի, խփել էին ընդամենը 13 գնդակ, բաց թողել 155 գոլ:

Հերթական խայտառակ պարտություն խոսում է հայկական ֆուտբոլում տիրող անմխիթար վիճակի, ֆուտբոլիստների ցածր խաղամակարդակի եւ ոչ պրոֆեսիոնալ մոտեցման մասին: Դեռեւս նախորդ տարի Կապանի «Գանձասարը» Եվրոպայի լիգայի մրցաշարում 1-3 հաշվով պարտվեց Ֆարերների «Ստրեյմուրին»: Այս տարի Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքի խաղաց Լյուքսեմբուրգի ընտրանու հետ ու խայտառակ պարտություն կրեց Մալթայից: Այդ տխուր շարքը շարունակեց «Շիրակը», որին հուլիսի 16-ին հարկ կլինի չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում մրցելու «Պարտիզանի» հետ: Անկեղծ ասած, այդ մրցակցության ելքը մտահոգության տեղիք է տալիս:

Իհարկե, բոլորս ուրախացանք եւ հպարտության զգացում ապրեցինք Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի կայացման առիթով: Սակայն ինչպես ասում ենՙ մեկ ծաղկով գարուն չի գա: Հայկական ակումբային ֆուտբոլը տարեցտարի զիջում է իր դիրքերը: Արդեն հայտնվել ենք ՈՒԵՖԱ-ի գործակիցների աղյուսակի վերջին հորիզոնականներում: Թիմերի մի մասը հայտնվել է ֆինանսական ծանր կացության մեջ, նույն պատճառով վերջերս լուծարվեց Դիլիջանի «Իմպուլսը»: Հայաստանում ընդամենը 8 թիմ կա, որոնցից ոմանց ճակատագիրը նոր մեկնարկող առաջնությունում մշուշոտ է: Սա է այսօր հայկական ֆուտբոլի տխուր իրականությունը, որի դառը պտուղները «վայելում» ենք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄԵՆԻՑ ԳԵՐ ՄԱՐԴԻԿ ՄԵՔՍԻԿԱՑԻՆԵՐՆ ԵՆ

Հաջորդ գրառումը

ԱՐԹՈՒՐ ՔԻՐԱՋՅԱՆՆ ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

ԱՐԹՈՒՐ ՔԻՐԱՋՅԱՆՆ ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ

Ամենաշատ ընթերցվածը

22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026

«Ղարաբաղը մերը չէր». Փաշինյանի նոր քաղաքական ուղերձը Կովկասի հարցերով  իրանցի փորձագետ  Բորհան Հեշմաթիի ուշադրությունից չի վրիպել ՀՀ  վարչապետՆիկոլ Փաշինյանի՝ Արցախի...

ԿարդալDetails
22 Մայիսի, 2026

Իսրայելական կայքն ընդդեմ հակահայ արարքների

22/05/2026

«Դավար (Իսրայելի երկրի աշխատավորների խոսքը)» առցանց թերթում մայիսի 18-ին լույս է տեսել Յարոն Վեյսի «Երուսաղեմի օրը ես դարձյալ կանգնում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ռուբինյան, դու ստախոս ես. եթե չհերքես, 10 միլիոն դոլարի փոխհատուցում եմ պահանջելու». Ռոբերտ Ամստերդամ

22/05/2026

Միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը դատական հայց կներկայացնի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի դեմ, եթե նա չհերքի իր ասածը։ «Ռուբեն Ռուբինյան, դու...

ԿարդալDetails
22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026

8 տարի առաջ ցանված ատելության սերմերը օրեցօր ծիլ ու բողբոջ տալով՝ այժմ արմատ են գցել եւ առատ, շա՜տ առատ բերք...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական