Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԿՈՒ ՀԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

10/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013

Անդրադարձ մեր տպագրածին

Հունիսի 22-ին «Ազգում» տպագրված «Դատական խարդախությունների կծիկում» վերնագրով հոդվածն օրերս ստացավ արձագանք, որը հերքում է ամերիկահայ Քարոլին Բաղումյանի տեղեկատվությունը Նունուֆար Հովհաննիսյանի ու վերջինիս կատարած աշխատանքների մասին: Նունուֆար Հովհաննիսյանը, գալով մեր խմբագրություն, ինքը նույնպես հարցազրույց տվեց մեզ:

Նունուֆար Հովհաննիսյանը նախ ժխտում է տեղեկատվությունը, թե ինքը շինարար է: Ասում էՙ աշխատել է նախագծային ինստիտուտում, իսկ 1993-ից Մոսկվայում աշխատել է շինարարության մեջ: Քարոլին Բաղումյանին ճանաչում է Ֆրեզնոյում բնակվող մեկ այլ ամերիկահայի միջոցով: Ֆրեզնոյի բնակիչը տիկին Նունուֆարին խնդրել է օգնել Քարոլինին Հայաստանում տուն ու հողատարածք գնելու գործում: Նունուֆարը հերքում է Քարոլին Բաղումյանի ասածը, թե միմյանց ճանաչում են համացանցի միջոցով:

Իրենց ծանոթությունից որոշ ժամանակ անց, ըստ Նունուֆարի, ինքը հողատարածք է գտնում Նորք-Մարաշում, եւ Քարոլինը տեսնելուց հետո հավանում է ու համաձայնում գնել: Հողամասն արժեր 40 հազար դոլար: «Պայմանավորվեցինք, որ Միացյալ Նահանգներից Քարոլինը գումարը մաս-մաս կուղարկի, ու ես էլ մաս-մաս կվճարեմ, իսկ առք ու վաճառքը կձեւակերպենք գումարի առաջին մասը ստանալուց հետո», ասում է Նունուֆար Հովհաննիսյանը:

Սկզբում Նունուֆարն ու Քարոլինը իրար հետ աշխատում են հաշտ ու միասին որոշում, թե ինչպիսի տուն կառուցեն արդեն գնված հողամասում: Նունուֆարը եւս մի անգամ շեշտում է, որ հողամասն արժեր 40 հազար դոլար, ու այս թիվը նշված է նաեւ առք ու վաճառքի պայմանագրի մեջ: Իսկ այն, թե հողամասի իրական գինը եղել է 38 հազար դոլար, Նունուֆար Հովհաննիսյանը համարում է թյուր:

«Մի խոսքով` նախագիծը պատվիրեցի, հանեցի շինթույլտվությունը: Ի դեպ, այդ ամենն առանց լիազորագրի անել չէի կարող, հետեւաբար Քարոլինն ինձ տվել էր լիազորագիր, ու անընդհատ ժամկետներն անցնելուց հետո լիազորագիրը թարմացնում էր», պատմում է Նունուֆարը:

Տան շինարարությունը սկսում են 2005 թվից, եւ 2008-ին տունն արդեն կառուցված էր, ըստ Նունուֆարի, ներսում ջուրը, ջեռուցումն ու էլեկտրականությունը քաշած էին, սալիկներն ու մանրահատակը` կպցրած: «Դրսի ցանկապատերի մեծ մասն էլ արդեն պատրաստ էր, սենյակների դռներն ու պատուհանները դրված էին», ասում է Նունուֆարը, որը 2009-ից, սակայն, չի զբաղվել Քարոլինի տան աշխատանքներով. «Նա արդեն ուրիշ բրիգադ բերեց իր տանը աշխատելու համար, սակայն նրանց հետ կռվելուց հետո նրանց էլ տնից դուրս հանեց»:

Ինչ վերաբերում է տանն առկա նախագծային շեղումներին, որոնց մասին նշել էր Քարոլինը, Նունուֆար Հովհաննիսյանն ասում է` ինքն անձամբ որեւէ լուրջ շեղում թույլ չի տվել, շեղումները հետո Քարոլինն է առաջացրել:

Նունուֆար Հովհաննիսյանը նշում է, որ իրականությանը չի համապատասխանում նաեւ այն, որ Քարոլինի տան վրա ներդրված գումարը շուրջ 200 հազար դոլարով պակաս է, քան նա հատկացրել է իրեն. «Քարոլինն ինձ ուղարկած գումարով 4 հազար քմ հողակտորներ է ձեռք բերել նաեւ Ձորաղբյուրում ու 82 հազար դոլարով էլ մի ուրիշ հողամաս է գնել Նորք-Մարաշում` հենց իր առանձնատանը կից: Իսկ 82 հազար դոլարն ինձ ուղարկել է մաս-մաս, ու ես այստեղ մաս-մաս վճարել եմ հողամասի տիրոջը»:

Նունուֆար Հովհաննիսյանը փաստում է, որ Քարոլինն իրեն ուղարկել է 419 հազար դոլար, ինչը բանկային հաշիվներով նույնպես նշված է: Իսկ Նունուֆարի աշխատավարձի մասին պայմանավորվածություն չի եղել: «Մենք այնքան մտերիմ էինք, որ ասաց, թե ինձ վերջում մի գումար կտա: Սակայն չեմ իմացել, որ ուզում էր ինձ խաբել: Իսկ դատարան ես դիմել եմ ոչ թե իմ աշխատավարձը պահանջելու, այլ վճարելու համար պարտքերս, որոնք գոյացել են նրա տան շինարարության համար, քանի որ վերջում Քարոլինն ինձ փող չէր ուղարկում, ու քանի որ բանվորներն աշխատում էին, ես ստիպված ուրիշից էի փող վերցնում ու վճարում նրանց», ասում է Նունուֆար Հովհաննիսյանը` եւս մի անգամ շեշտելով, որ 40 հազար դոլարով վճարելու է իր պարտքերը:

Իսկ լիցենզիայի վերաբերյալ Նունուֆարն ասում է, որ ըստ օրենքի` դրա կարիքն ինքը չի ունեցել. ինքը եղել է Քարոլինի լիազորված անձը, ինչը միանգամայն բավարար էր:

Նունուֆար Հովհաննիսյանը հավելում է` պարտատերը, ումից ինքը գումար է վերցրել ու ծախսել Քարոլինի տան վրա, եկել էր Մոսկվայից եւ ուզում էր տուն գնել Հայաստանում. «Սակայն վերցրեցի նրա գումարն ու ծախսեցի Քարոլինի տան վրա: Իմ տունն էլ գրանցել եմ պարտատիրոջ անունով` ձեւակերպելով առք ու վաճառք: Ըստ էության` իմ տունը հիմա ինձ չի պատկանում: Երբ գումարը վերադարձնեմ, նորից առք ու վաճառքով իմ տունը հետ կվերցնեմ»: Նունուֆարն ասում է. «Քարոլինը նույնիսկ «աչք էր դրել» իմ տան վրա, ու հայտարարել, որ խլելու է իմ տունը»:

Գործը դատարան հասնելուց հետո դատավորը Քարոլինին ասել է, որ հաշտության պայմանագիր կնքեն Նունուֆարի հետ: Երկու կողմն էլ համաձայնել են ու 2010-ի հունվարի 29-ին ստորագրել հաշտության համաձայնագիր, որի համաձայն` պատասխանող Քարոլին Բաղումյանը պարտավորվել է մինչեւ 2010-ի օգոստոսի 1-ը հայցվոր Նունուֆար Հովհաննիսյանին վճարել 40 հազար դոլարին համարժեք դրամ, եւ կողմերը հաստատում են, որ Քարոլին Բաղումյանի կողմից սույն հաշտության համաձայնության վերոնշյալ պարտավորության պատշաճ կատարման դեպքում միմյանց հանդեպ որեւէ այլ պահանջ չունեն: Երկու կողմերն էլ ստորագրել են համաձայնությունը, սակայն ինչ-որ ժամանակ անց Քարոլինը Նունուֆարի դեմ հայց է ներկայացրել դատարան:

Իսկ իր բարեկամուհու` դատավոր Գայանե Կարախանյանի անվան հիշատակումը նախորդ հոդվածում տիկին Նունուֆարը համարում է անհիմն` ասելով, թե ինքն իրոք Գայանե Կարախանյանի հորաքրոջ աղջիկն է. «Սակայն ես նրան չեմ դիմել, ու նա չի էլ իմանում, որ ես նման պատմության մեջ եմ ընկել»:

Նունուֆարը անհեթեթություն է համարում նաեւ իրեն ուղղված մեղադրանքը, իբր թե ինքը 150 հազար դոլարով կաշառել է Վճռաբեկ դատարանի դատավորներին (150 հազար դոլարի մասին գրված է Քարոլին Բաղումյանի` ՀՀ նախագահին ուղղված երկրորդ նամակում` տպագրված «Ազգի» նույն համարում):

Վճռաբեկ դատարանի որոշումը հօգուտ Նունուֆար Հովհաննիսյանի արդեն ուժի մեջ է, սակայն Քարոլինը ձգձգում է իր պարտավորության կատարումն ու չի վճարում այն 40 հազար դոլարը, որը Նունուֆար Հովհաննիսյանը ծախսել է նրա առանձնատան կառուցման վրա: Նունուֆարը եւս մի անգամ ընդգծում է, որ Քարոլինին հանձնել է ոչ թե կիսակառույց, այլ պատրաստի մի առանձնատուն: Եվ բացի առանձնատան հողամասը գնելուց ու տունը կառուցելուց` Նունուֆարը Քարոլինի գումարով նաեւ այլ հողամասեր է գնել հենց Քարոլինի համար: Հետեւաբար դատարանի որոշումը հօգուտ իրեն Նունուֆարը միանգամայն արդար ու տրամաբանական է համարում. «Փաստերն ու ապացույցներն էլ դա են ցույց տալիս»:

Հարցին` իսկ ինչպե՞ս է եղել, որ հավատացել է Քարոլինին ու վստահության ի՞նչ հիմքով է 40 հազար դոլար պարտք վերցրել նրա տան վրա ծախսելու համար, Նունուֆարը պատասխանում է. «Ես անշահախնդիր կերպով շատերին եմ օգնել, ու կան մարդիկ, որ իմ ասածը կարող են հաստատել: Իսկ Քարոլինն իր սփյուռքահայ լինելը «դրոշ» է սարքել, սակայն նման սփյուռքահայեր, ինձ թվում է, մեզ պետք չեն»:

Այսօր Նունուֆար Հովհաննիսյանի հանգիստ կյանքը խանգարվել է. ըստ նրա` Քարոլինը շարունակ հետեւում է նրան, չարախոսում նրա հասցեին ու անհեթեթ մեղադրանքներով դիմում աջ ու ձախ. «Նույնիկ մի անգամ փողոցում ավտոմեքենան քշել է վրաս»:

Նկար 1. Ամերիկահայ Քարոլին Բաղումյանը

Նախորդ գրառումը

ԳՈՆԵ ԱՅՍ ԱՆԳԱՄ

Հաջորդ գրառումը

ԻՆՉՊԵՍ ԶԻՆՎՈՐԸ ՌԱԶՄԻ ԴԱՇՏՈՒՄ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԻՆՉՊԵՍ ԶԻՆՎՈՐԸ ՌԱԶՄԻ ԴԱՇՏՈՒՄ

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական