Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՉԵՆ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ ԿՐՔԵՐԸ

10/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Տարօրինակ է արաբական երկրների լուռ վերաբերմունքը սպանություններին

Ինչպես նշել էինք նախորդ համարում, հուլիսի 8-ի վաղ առավոտյան եգիպտական բանակի զինվորները կրակել էին ազգային գվարդիայի կենտրոնակայանին հարող հրապարակում նստացույց անող պաշտոնանկ նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցների վրա: Կրակոցներից, ինչպես «Մուսուլման եղբայրներն» են հայտարարել, սպանվել է 55 մարդ եւ շուրջ 1000-ը վիրավորվել:

Մուրսիի կողմնակիցները կարծում էին, որ պաշտոնանկ նախագահը հենց գվարդիայի կենտրոնակայանում է կալանված, այդ իսկ պատճառով էլ նստացույցը այնտեղ էին կազմակերպել, իսկ կրակոցի պահին նրանք կանգնած էին առավոտյան նամազի, որը իսլամի գլխավոր 5 պայմաններից կարեւորությամբ 2-րդն է:

ԱՄՆ-ը, եվրոպական տերությունները, Եվրոմիությունը, նույնիսկ Եվրոխորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն այս անգամ դատապարտեցին եգիպտական սպայակույտի պետ, Եգիպտոսի պաշտպանության նախարար Աբդուլ Ֆաթթահ ալ Սիսիին: Բայց դա արվեց ոչ թե երկրում իշխանությունը զավթելու, այլ Մուրսիի կողմնակիցների դեմ «անհամաչափ ուժ», այսինքնՙ զենք գործադրելու համար:

Եգիպտոսի զինվորական հեղաշրջումը խստագույնս դատապարտող Թուրքիան, ի դեմս վարչապետ Էրդողանի կառավարության, նույն խստությամբ դատապարտեց նաեւ նստացույցի մասնակիցների գնդակահարությունը: Դրա համար թուրքական կառավարությունը թերեւս պատճառ էլ ուներ, քանի որ գեներալ ալ Սիսիի գլխավորած զինվորականները զգուշացրել էին նրան. «Թող Թուրքիան չխառնվի Եգիպտոսի ներքին գործերին»:

Ի դեպ, համանման նախազգուշացում Թուրքիային մինչ այդ բազմիցս արել է Իրաքի վարչապետ Մալիք ալ Նուրին, էլ չենք խոսում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի, ինչու չէ, նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարների մասին: Այս նախազգուշացումները Էրդողանի իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության դրսեւորած «նոր օսմանիզմի» արձագանքներն են:

Այդ արձագանքներով Իրանը, Իրաքը, Սիրիան եւ Եգիպտոսը կարծես փաստում են «հարեւան երկրների հետ առկա խնդիրները զրոյականացնելու» Էրդողանի կառավարության դիրքորոշման, ինչպես նաեւ արտգործնախարար Դավութօղլուի «ռազմավարական խորություն» տեսությանՙ ի վերջո «նոր օսմանիզմի» հանգումը: Ըստ երեւույթին «Մոսուլի թուրքական պատկանելության» կամ «երկու շաբաթում թուրքական զորքերի Դամասկոս մտնելու» մասին Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության պատասխանատու գործիչների հայտարարություններն էլ փաստում են «նոր օսմանիզմի» նկրտումների առկայությունը Թուրքիայում:

Խնդիրն, իհարկե, Թուրքիան չէ, այլ Եգիպտոսում ցուցարարների գնդակահարությունը հանդուրժելու արաբական երկրների վարքագիծը: Մինչդեռ այս երկրները ոչ միայն չէին հանդուրժել Մուհամմեդ մարգարեի երգիծանկարի տպագրումը դանիական թերթում, կամ մարգարեին վերաբերող ֆիմլի նկարահանումը ԱՄՆ-ում, այլեւ աշխարհը իրար էին խառնել եւ սպառնացել էին երգիծանկարի եւ ֆիլմի հեղինակներինՙ թե կսպանեն: Ավելին, նրանք «խաչակրաց նոր արշավանքի» միտումներ փնտրելով այս ամենում, իսլամի նկատմամբ թշնամանքի մեջ էին մեղադրել քրիստոնեական աշխարհին:

Պատճառաբանությունը ենթադրելի էր. իսլամը խաղաղության կրոն է, իսկ քրիստոնյաները դա նույնացնում են ահաբեկչության հետ: Հիրավի «իսլամը» առաջացել է «սալամ» բառից, որը խաղաղություն է նշանակում: Նույնիսկ «սալամ» բառով է խորհրդանշվում դրախտը, ինչպես «դար ուս սալամ» արտահայտության մեջ, որն ունի «դրախտավայրի» իմաստ: Ավելին, իսլամը ընդունում է Մովսես մարգարեին, Հիսուս Քրիստոսին, հրեաներին ու քրիստոնյաներին, ըստ Ղուրանի, համարում է «սուրբ գրքի տեր» ժողովուրդներ, իսկ մովսեսականությունն ու քրիստոնեությունըՙ երկնային կրոններ:

Սակայն «Ալ Ղաիդան» ահաբեկչական կազմակերպություն է եւ իսլամական, «Ան Նուսրան»ՙ իսլամ արմատական, որի ներկայացուցիչները չեն խորշել օտարերկրյա հեռուստաալիքների տեսախցիկի առջեւ սպանել Սիրիայի բանակի զինվորին, որն իրենց կրոնակիցն է, ապա հանել են սիրտը եւ կրծոտել: Նրանք ալավի լինելու պատճառով ողջ-ողջ սղոցով անդամահատել են մարդկանց:

Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարն ու նրա մասին ֆիլմը, որքան էլ անընդունելի լինեն, չեն կարող համարժեք համարվել «Ալ Ղաիդայի» ահաբեկչությանն ու «Ան Նուսրայի» արյունախում վայրենությանը: Թվում է, թե «խաղաղության կրոն իսլամի» հանդեպ քրիստոնեությանը անհանդուրժողականության մեջ մեղադրող իսլամական աշխարհը, արաբական երկրներով հանդերձ, չպետք է հանդուրժեր այս ահաբեկչությունն ու վայրագությունը:

Հատկանշական է, որ նրանք նույն հանդուրժողականությամբ լռության են մատնում եգիպտական բանակի սպանությունները, որոնք գագաթնակետին հասան հուլիսի 8-ի առավոտյան, երբ ազգային գվարդիայի կենտրոնակայանին հարող հրապարակում գնդակահարվեց պաշտոնանկ նախագահ Մուրսիի 55 կողմնակիցներ:

Կողմնակիցները մահմեդական են, ինչպես եւ եգիպտական բանակի զինվորները, որոնք գնդակահարել են:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՈՒՆԱՍՏԱՆԸ 6,8 ՄԼՐԴ ԵՎՐՈ ԿՍՏԱՆԱ ԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԽՍՏԱՑՄԱՆ ԴԻՄԱՑ

Հաջորդ գրառումը

ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԸ ԲԱԺԱՆ-ԲԱԺԱՆ ԵՆ ԱՐԵԼ ՂՐԻՄԸ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԸ ԲԱԺԱՆ-ԲԱԺԱՆ ԵՆ ԱՐԵԼ ՂՐԻՄԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական