Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՆ

Բարսելոնում մեկնարկած շախմատային փառատոնի գլխավոր մրցաշարում հաջող է հանդես գալիս գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, որը 3 տուրից հետո 2,5 միավորով առաջատարների խմբում է: Կարենը հաղթել է Ալբերտո Գոմեսին եւ Սաչդեւ Տանիային, հաշտություն է կնքել Շարդուլ Գագարեի հետ:

Հովիկ Հայրապետյանը հաղթելով Սամուել Նավարետեին, ոչ-ոքի է խաղացել Սարդանա Ռիշի եւ Կամիլո Ռիոսի հետ: Նա ունի 2 միավոր: Մարկ Բասենչյանը վաստակել է 1 միավոր: 3-ական միավորով առաջատարներն են Քրիստիան Կրուզը, Մարկ Նարցիսոն, Ռեյնալդո Օրտիզն ու Ռոյ Սապտարշին: