Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԻ ԿԵՍԻՑ ԱՎԵԼԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐՆ ՈՒ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐՆ ԵՆ

09/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Պետական բյուջեի մասին բնակչության շրջանում խոսակցությունները հաճախ լինում են առանց պատկերացում կազմելու, թե ի՞նչ է պետական բյուջեն, ինչպե՞ս է ձեւավորվում եւ որտե՞ղ է ծախսվում: Բնակչության մի մասի պատկերացումների բացակայությունն էլ որոշ քաղաքական գործիչներ օգտագործում են բյուջեի գումարների ծախսման վերաբերյալ զուտ քաղաքական նպատակ հետապնդող հայտարարություններ անելու եւ այդ կերպ սեփական վարկանիշը բարձրացնելու համար: Դա գուցե բնական պետք է համարել քաղաքական գործունեության համար, բայց բյուջեի մասին բնակչության պատկերացումները թերեւս պետք է ավելի լուրջ եւ առարկայական լինեն: Ընդ որում, պարտադիր չէ տնտեսական մեծ գիտելիքներ ունենալ պատկերացում կազմելու համար, թե ի՞նչ է պետական բյուջեն, ի՞նչ ուղղությամբ են ծախսերը կատարվում, որտե՞ղ կարող են լինել չարաշահումները, որտե՞ղ դրանք պարզապես բացառվում են:

Բյուջեն ընդհանրապես բարդ հասկացություն չէ: Անձնական, ընտանեկան, ձեռնարկության կամ ընկերության, համայնքի եւ վերջապես պետական բյուջե: Սրանք իրարից հիմնականում տարբերվում են գումարային չափերով, բայց ձեւավորվում են նույն սկզբունքներով: Բյուջեն ունի եկամուտներ եւ ծախսեր: Ծախսերը պետք է համապատասխան լինեն եկամուտներին, չնայած պետական բյուջեները լինում են նաեւ պակասուրդով, որը ծածկվում է ներքին եւ արտաքին ֆինանսավորման աղբյուրներից: Ներքին աղբյուրներից են, օրինակ, պետական պարտատոմսերը, արտաքին աղբյուրներից, օրինակ` Համաշխարհային բանկի տրամադրած վարկերը: Ինչ վերաբերում է պետական բյուջեի ծախսերին, ապա դրանց առյուծի բաժինը կազմում են պետական ոլորտի աշխատողների աշխատավարձերը, նպաստներն ու կենսաթոշակները:

Նպաստներ եւ կենսաթոշակներ` 304 մլրդ դրամ

2013-ի պետական բյուջեի ծախսերը 1 տրլն 152 մլրդ դրամ են: Ինչպես այս տարվա, այնպես էլ նախորդ տարիների պետական բյուջեներում ծախսերի գերակշիռ մասը հատկացվում է սոցիալական ծախսերին: Այս տարի սոցիալական ոլորտին է հատկացվել 304,6 մլրդ դրամ: Այսինքն, պետական բյուջեի մոտ 26 տոկոսը հատկացվում է կենսաթոշակների եւ սոցվճարների վճարման համար: Շուրջ 500 հազար կենսաթոշակառուներին հատկացվող կենսաթոշակների վճարման համար հատկացվող գումարն այս տարի 197,7 մլրդ դրամ է կամ պետական բյուջեի մոտ 17 տոկոսը: Այլ հարց է, որ կենսաթոշակի չափը չի կարող բավարարել տարեցների կենսական պահանջների բավարարմանը: Սակայն ակհայտ է, որ այսօր պետության կողմից միայն կենսաթոշակների վճարման համար տրամադրվող գումարներն ավելի են, քան անգամ երկրի պաշտպանության համար հատկացված 180 մլրդ դրամը: Եվս 104 մլրդ դրամ էլ տրամադրվում է նպաստներին` ընտանեկան, երեխաների, մայրության, հաշմանդամության, գործազրկության եւ այլ նպաստներ: Փաստորեն, պետությունն այսօր սոցիալական նպատակներով կատարում է ամենամեծ հատկացումը բյուջեից:

Հաջորդ հարցն այն է, թե որքանո՞վ են այստեղ հնարավոր չարաշահումները: Հիշեցնենք, որ 2011-ին կենսաթոշակների բաշխման համակարգում հայտնաբերված չարաշահումների համակարգը հնարավորություն էր տվել պետական բյուջեից 11 մլրդ դրամ յուրացնել տվյալ ոլորտի պետական կառավարման տարբեր օղակներում: Ընդ որում, այդ համակարգն ամենեւին էլ սոցհիմնադրամի դատվող նախագահի ժամանակ չի ձեւավորվել եւ արդարացի կլիներ պատասխանատվության ենթարկել նրան նախորդողներին եւս: Ամեն դեպքում, այս համակարգը արմատապես փոխվեց, մահացած կենսաթոշակառուի անվանումը անմիջապես դուրս է գալիս կենսաթոշակառուների բազայից, կենսաթոշակառուները տարեկան մեկ անգամ պարտավոր են ներկայանալ իրենց անձը հաստատող փաստաթղթով եւ ապա շարունակել ստանալ կենսաթոշակը: Այսինքն, կարող ենք ասել, որ այս համակարգում գոնե խոշոր չարաշահումները բացառելու համար մեխանիզմներ են ստեղծվել, հետեւաբար ծախսերն այստեղ այլեւս ռիսկային անվանել չենք կարող:

Պետական աշխատավարձեր` ըստ ոլորտների

Պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերը` ներառյալ եկամտային հարկը, 2013-ին կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրով կազմել են մոտ 63 մլրդ դրամ: Այդ գումարով վճարվել են մոտ 17 հազար պետական կառավարման մարմինների աշխատողների աշխատավարձերը: Մասնավորապես, խոսքը քաղաքացիական ծառայողների, դատական եւ դատախազական համակարգի, արտգործնախարարության, հարկային եւ մաքսային ծառայողների աշխատավարձերի մասին է: Թերեւս պարզ է, որ այստեղ նույնպես չարաշահումներ չեն կարող լինել, հատկապես այս տարի, երբ գործում է աշխատողների եկամտային հարկի էլեկտրոնային հաշվետվությունների համակարգը:

Նույնը կարելի է ասել նաեւ կրթության ոլոտի աշխատավարձերի մասին: Պետական բյուջեից կրթության ոլորտին հատկացված 108 մլրդ դրամի գերակշիռ մասը մանկավարժների աշխատավարձերն են կազմում: Մասնավորապես, նախադպրոցական եւ տարրական կրթության համակարգին տրամադրվում է 23 մլրդ դրամ, միջնակարգ ընդհանուր կրթությանը` 48 մլրդ դրամ, նախնական եւ միջին մասնագիտական կրթությանը` 6 մլրդ դրամ, բարձրագույն կրթությանը` 8,1 մլրդ դրամ: Մոտ 85 մլրդ դրամ կազմող աշխատավարձերը հիմնականում վճարվում են բանկային պլաստիկ քարտերով, աշխատողների մասին էլեկտրոնային հաշվետվություններն ուղարկվում հարկային ծառայություն: Գրեթե անհավանական է, որ այստեղ լինեն յուրացումներ:

Պաշտպանության ոլորտին հատկացվող 180 մլրդ դրամի մոտ կեսը, երկրի նախագահի վկայությամբ, նույնպես աշխատավարձերն են: Այսինքն, մոտ 90 մլրդ դրամը: Հասարակական կարգի պահպանության համար տրամադրվող 72 մլրդ դրամից 29,5 մլրդ դրամը ոստիկանության, 16,7 մլրդ դրամը ազգային անվտանգության ծառայության, 5,7 մլրդ դրամը փրկարար ծառայության աշխատավարձերն են: Մոտ 52 մլրդ դրամ էլ աշխատավարձեր այստեղ են:

Փաստորեն, վերոնշյալ բոլոր ոլորտների աշխատավարձերը միասին վերցրած կազմեցին 291 մլրդ դրամ` փոքր-ինչ ավելի ցածր կենսաթոշակներին հատկացվող ընդհանուր գումարից: Այսինքն, պետական աշխատավարձերն ու կենսաթոշակները միասին վերցրած կազմում են գրեթե 600 մլրդ դրամ կամ պետական բյուջեի ծախսերի ավելի քան կեսը:

Առողջապահության ծախսեր եւ պետական պարտք

Առողջապահությանը հատկացվող գումարն այս տարի կազմել է մոտ 72 մլրդ դրամ: Այստեղ գումարի բաշխման այլ սկզբունք է գործում: Դրա մի փոքր մասն ուղղվում է բժշկական սարքավորումների, ապրանքների, դեղագործական ապրանքների ձեռք բերմանը: Այստեղ արձանագրված չարաշահումները, մասնավորապես դեղորայքի պետգնումների հետ կապված, անցյալ տարի բացահայտվեցին տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից: Այդուհանդերձ, նշենք, որ այս ոլորտին բյուջեով կատարված հատկացումները կազմում են 3,6 մլրդ դրամ: Այնպես չէ, որ այստեղ արդեն չարաշահումների ռիսկեր չկան, բայց եւ այնպես էլ չէ, թե չարաշահումների ժամանակ այդ ամբողջ գումարը կամ դրա մեծ մասն է յուրացվում: Այժմ պետգնումների ոլորտն, ընդհանուր առմամբ, գտնվում է կառավարության հատուկ ուշադրության կենտրոնում, եւ յուրացնել այս տողով հատկացված գումարն այժմ անհամեմատ դժվար է եւ ռիսկային հենց իրենց` յուրացնողների համար:

Միեւնույն ժամանակ, նշենք, որ առողջապահությանը հատկացված գումարի հիմնական մասը դարձյալ աշխատավարձերն են: Հիվանդանոցային ծառայությունների համար հատկացված 27 մլրդ դրամը եւ արտահիվանդանոցային ծառայությունների համար հատկացված 23 մլրդ դրամը հիմնականում բուժաշախտողների աշխատավարձերն են: Այսինքն, եւս 50 մլրդ դրամի աշխատավարձեր:

Ավելացնենք, որ այս տարի արտաքին պետական պարտքի սպասարկման առումով բավականին ծանր տարի էր: Այդ նպատակով բյուջեից հատկացված է 52,5 մլրդ դրամ: Այս գումարով ամբողջությամբ մարվում է արտաքին պարտքը եւ անիմաստ է խոսել որեւէ յուրացումների մասին:

Ռիսկային ոլորտները հայտնի են

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի տեղեկացմամբ, պետական գնումների իրականացման համար պետական բյուջեից տրամադրված գումարները կազմում են մոտ 262 մլրդ դրամ: Նրա հավաստմամբ, այստեղ կան ռիսկեր, որոնք սակայն համակարգային չեն եւ հնարավոր են մի քանի հարյուր միլիոն դրամի յուրացումներ: Դավիթ Սարգսյանը նաեւ ներկայացրեց, թե ի՞նչ քայլեր են արվում պետական գնումների համակարգում յուրացումները բացառելու համար: Բնական է, որ այդ քայլերը որոշակի արդյունքներ կտան: Այնուամենայնիվ, այս ոլորտում ռիսկեր կան եւ անհրաժեշտ են ֆինանսների նախարարության, վերահսկիչ պալատի մշտական հսկողությունը դրանք նվազագույնի հասցնելու ուղղությամբ:

Հասկանալի է, որ պետական միջոցների անարդյունավետ վատնելու մեծ ռիսկեր ունեցող ոլորտը շինարարությունն է: Այս ոլորտը մշտապես եւ ամենուր է ռիսկային, հետեւաբար այն պետական վերոնշյալ կառույցների մշտադիտարկման ներքո գտնվող երկրորդ կարեւոր ոլորտը պետք է լինի` պետգնումներին զուգահեռ:

Այսպիսով, ելնելով պետական բյուջեի ծախսերի մեծություններից, ոլորտներից եւ տրամաբանությունից, կարելի է եզրակացնել, որ այդ ծախսերը հիմնականում ծառայում են իրենց նպատակներին: Պետական աշխատողները ստանում են իրենց աշխատավարձերը, կատարվում են պետական գնումներն ու շինարարությունը, մատուցվում են ծառայությունները: Մնում է միայն ավելի ուշադիր լինել ռիսկային ոլորտներում կատարվող ծախսերի նկատմամբ, որպեսզի դժվարությամբ հավաքվող հարկային եկամուտները չփոշիացվեն եւ չվատնվեն որոշ անկուշտ պետական պաշտոնյաների կողմից: Միեւնույն ժամանակ նշենք, որ այդ ոլորտների ծախսերը, ինչպես արդեն ցույց տվեցինք վերեւում, ամենեւին էլ պետական բյուջեի մեծ մասը չեն կազմում, ինչպես ներկայացվել էր վերջերս:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵԼ ՉՀԱՋՈՂՎԵՑ

Հաջորդ գրառումը

ԶԻՆՎՈՐԸ ԿԱԽՎԵԼ Է ԱԼԵՀԱՎԱՔԻ ԱՇՏԱՐԱԿԻՑ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԶԻՆՎՈՐԸ ԿԱԽՎԵԼ Է ԱԼԵՀԱՎԱՔԻ ԱՇՏԱՐԱԿԻՑ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Վեհափառի դեմ իշխանական ԶԼՄ-ների տարածած ձայնագրությունը քննության առարկա է դարձել

17/10/2025

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ համացանցում տարածվող ձայնագրությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդառնա: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին գլխավոր դատախազությունիցԱվելի...

ԿարդալDetails

Լավատեսության ռեսուրս կա, և այն արդեն ակտիվանում է

17/10/2025

Սա հենց իշխանության մուրճի կիրառությունն է գործի մեջ` բռնություն, անօրինականություն. Արման Թաթոյան

17/10/2025

Ռեժիմի վարքն էլ լավ գիտեմ` գրեթե ամեն օր դրսևորվում է բռնոցիներով, մարդ նստեցնելով, օրենք տշելով. Տիգրան Աբրահամյան

17/10/2025

Արամ Ա-ն քայլ է անում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ․ ի՞նչ պատասխան կտա Փաշինյանը. Սուրեն Սուրենյանց

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական