Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՕՖՇՈՐԱՅԻՆ ՍԿԱՆԴԱԼԸ. Ո՞ՐՆ Է ԽԱՂԱԴՐՈՒՅՔԸ

05/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013

ՄԱՆՎԵԼ ԲԱԽՇԻՅԱՆ

Վերջին շրջանում վարչապետ Տիգրան Սարգսյանի շուրջը մեկը մյուսի հետեւից ծագող այսպես կոչված սկանդալների իրական նպատակի մասին թերեւս ճիշտ արտահայտվեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, – սկսվել է «իրավահաջորդ օպերացիան»: Այսինքնՙ արդեն այսօրվանից սկսվել է պայքարը նախագահի հաջորդ թեկնածուի համար, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ ուժային որոշ կենտրոններ, որոնք հստակ կերպով գործում են իշխանական համակարգում, սկսեն վերադասավորումները: Այսպես կոչված բացահայտումների եւ կոմպրոմատների հետեւում կանգնած են մարդիկ, որոնք ցանկանում են ճանապարհից հեռացնել գործող վարչապետինՙ բացարձակ իշխանության հասնելու համար եւ հավանաբար հասկանում են, թե ինչ ռիսկի են գնում, քանի որ ճշմարտությունը վաղ թե ուշ կբացահայտվի, թեեւ, մյուս կողմից, խաղադրույքն էլ շատ գայթակղիչ էՙ վերահսկողություն Հայաստանի Հանրապետության նկատմամբ գործող նախագահի պաշտոնավարության ավարտից հետո:

Հետեւաբար հիմնական հարցը թերեւս հնչում է այսպես. իսկ ո՞ւմ է խանգարում գործող վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հաշվի առնելով թիրախավորված հարձակումը, որը կազմակերպվում է թե մի շարք թերթերի ու կայքերի միջոցով եւ թե՛ Վերահսկիչ պալատի հանկարծահաս բացահայտումներով, ու լուրերն այն մասին, թե 100-ից մինչեւ 200 հազար դոլար գումար է ծախսված այդ սկանդալի ստեղծման ու տարածման համար, պարզ է, որ գործում է լավ ֆինանսավորվող եւ կոմպրոմատներ ստեղծող մի մեխանիզմ, որը կարող էր գոյություն ունենալ միայն իշխանական համակարգին մոտ կանգնած անձանց հնարավորությունների պայմաններում: Հետեւաբար իսկապես արժե վերջիվերջո հասկանալՙ իրականում ինչ է տեղի ունենում եւ ինչու ուժային ու քաղաքական որոշ շրջանակների համար հենց այս պահին վարչապետը դարձավ խոչընդոտ իրենց նպատակները իրականացնելու ճանապարհին եւ ընդհանրապես որո՞նք են այդ շրջանակների նպատակները:

Նախընտրական տարին մեկ անգամ եւս ապացուցեց, որ իշխանական ռեսուրսներին տիրապետող Հանրապետական կուսակցությունը բացարձակ ազդեցություն ունի երկրում, հաղթելով թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական եւ թե՛ Երեւան քաղաղաքի ավագանու ընտրություններում: Հետեւաբար միջկուսակցական պայքարին փոխարինելու եկավ ներկուսակցական պայքարը, որի նպատակն է մեծացնել ազդեցությունը բացարձակ իշխանություն ունեցող Հանրապետական կուսակցության ներսում, այսպիսով հաջորդ ընտրությունների համար սկսել դիրքավորվել, որպեսզի մի քանի տարի հետո հնարավորինս լավ պայամաններում իրականացվի պայքարը իշխանության համար:

Պարզ է, որ գործող նախագահը չի կարող երրորդ անգամ անընդմեջ առաջադրվել, հետեւաբար հաջորդ նախագահի ամենահավանական թեկնածուն պետք է այսօրվանից տեղ զբաղեցնի իշխանական համակարգի «ամենագրավիչ»ՙ վարչապետի պաշտոնում: Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին ձեւավորված ավանդույթի համաձայն, նախագահի ամենահավանական թեկնածուն գործող վարչապետն է: Հիշենք Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի պարագան, վերջիններս նախագահի իրենց թեկնածությունները առաջադրեցին լինելով գործող վարչապետներ: Հետեւաբար հեռացող նախագահի պարագայում վարչապետի պաշտոնը դառնում է ռազմավարական նշանակության եւ այն զբաղեցնողը կա՛մ կլինի նախագահի ամենահավանական թեկնածուն, կա՛մ ճանապարհ կհարթի այդ թեկնածուի համար:

Այս պայմաններում հասկանալի է, թե ինչու է գործող վարչապետը դարձել որոշ հավակնոտ ուժերի թիրախ, որոնք ծրագրված արշավ են սկսել կառավարության ղեկավարին ամեն գնով վարկաբեկելու եւ քաղաքական դաշտից հեռացնելու համար: Ծրագրի իրականացման համար փաստորեն գործի են դրվում հսկայական ֆինասական եւ իշխանական ռեսուրսներ, որոնք ըստ այդ հնարավորությունները տիրապետող ուժերիՙ հավանաբար բավարար կլինեն Տիգրան Սարգսյանին պաշտոնից հեռացնելու համար: Իսկ այսօրվա գործող քաղաքական համակարգում վերը նշված ռեսուրսներին տիրապետում է միայն իշխանության հետ սերտաճած օլիգարխիան, որը երբեք էլ իր հակակրանքը գործող վարչապետի հանդեպ չի թաքցրել եւ նույնիսկ օգտագործելով Ազգային ժողովում ունեցած իր ազդեցությունը, միշտ էլ փորձել է, ու շատ դեպքերում հաջողեցրել է, տապալել գործող կառավարության այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնց նպատակն է սահմանափակել եւ վերահսկել օլիգախիայի հնարավորութունները, վերջիններիս բերելով օրենքի եւ հարկային դաշտ:

Մի քանի օր առաջ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած հավաքը մեկ անգամ եւս ապացուցեց, որ իրական պայքարը տեղի է ունենում Հանրապետական կուսակցության ներսում, եւ իզուր չէ, որ նախագահը հայտարարեց, թե կան մի շարք հարցեր, որոնք նա կքննարկի կուսակցության ներսում միայն, այսպիսով հասկանալ տալով, թե որտեղից են սկիզբ առնում վերջին օրերի սկանդալները:

Հետեւաբար շրջանառվող լուրերն այն մասին, թե վարչապետի դեմ կազմակերպված հարձակման ամենահավանական կազմակերպիչը ԱԺ գործող նախագահն է, չի թվում անհիմն: Բացառված չէ, որ վարչապետի դեմ կազմակերպված պայքարին միացել է նաեւ ԲՀԿ-ի ղեկավարը, որը բազմիցս հայտարարել է կառավարության ղեկավարի հրաժարականի իր պահանջը: Այսինքն այս իրավիճակում կարող է ուժային նոր տանդեմ ձեւավորվել հանձինս ԲՀԿ եւ ԱԺ ղեկավարների, որոնց խնամիական կապերը միայն ուժեղացնում են վերջիններիս ցանկությունըՙ ամեն գնով ճանապարհից հեռացնելու գործող վարչապետին, որից հետո ունենալով բացարձակ մեծամասնություն խորհրդարանումՙ կարող են ձեւավորել իրենց համար ընդունելի կառավարությունը, այդպիսով ճանապարհ հարթելով դեպի նախագահի պաշտոնը:

Ինչեւէ, վերջին օրերի իրադարձությունները լավ նյութ են պարունակում հայրենի քաղաքական դաշտի մտավոր, անալիտիկ ու քաղաքական հնարավորությունների խորությունը հասկանալու համար: Մասնավորապես պարզ է, որ լավ երեւացող այս պայքարում հայրենի քաղաքական ընդդիմադիր ուժերը նախընտրեցին լինել օլիգարխիայի կողքին` իրենց ամենօրյա ասուլիսներում նրանց մեծամասնությունը պահանջում էր վարչապետի հրաժարականը, այսպիսով ջուր լցնելով օլիգարխիայի ջրաղացին: Հետեւաբար հարց է առաջանումՙ սա իրավիճակի սխալ գնահատո՞ւմ է, թե՞ 200 հազար դոլարի ազդեցությունը: Կարծում եմ իրադարձությունները մեկ անգամ եւս ապացուցեցին, որ յոթնամյա կրթությամբ մեր «սիրելի» օլիգարխիան տակտիկական առումով ավելի գրագետ է գործում, քան հայրենի «փայլուն» կրթությամբ ընդդիմությունը, որն օգտագործվում է նույն այդ օլիգարխիայի կողմից:

Եվ այսպես, ձեւավորվում է քաղաքական նոր իրավիճակ, երբ հայրենի օլիգարխիան, սերտաճած իշխանական որոշ խմբերի հետ, ինքնուրույն քաղաքական գործոնի է վերածվում եւ իր ատամներն է փորձում ցույց տալ, շատ լավ հասկանալով, որ գործող վարչապետի դիրքերի ուժեղացումը միայն վտանգում է իր մենաշնորհային դրությունը տնտեսության մի շարք ճյուղերում: Իսկ վարչապետի վարած արտահանման ուժեղացմանն ուղղված քաղաքականութունը վնասում հիմնականում ներմուծմամբ սնվող օլիգարխիայի բացարձակ դիրքերը պետության ներսում:

Ստեղծված իրավիճակում թերեւս վճռորոշ կարող է լինել նախագահի հստակ դիրքրորոշումը, ինչը արտահայտվեց վերջին խորհրդակցության ժամանակ: Սակայն մի բան պարզ է, որ ինչպես ասում ենՙ Պանդորայի արկղը բացվել է եւ այն նորից չես փակի, եւ կուլիսային պայքարը Հանրապետական կուսակցությունից դուրս է եկել ընդհանուր քաղաքական եւ լրատվական դաշտ, հետեւաբար իրավիճակը կարելի է ժամանակավորապես խաղաղեցնել, սակայն դա հարցի լուծում լինել չի կարող, քանի որ մենք ականատեսը եղանք պայքարի միայն առաջին ռաունդին եւ բացառված չէ, որ հետագայումՙ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների մոտենալուն հետ էլ ավելի սրվի ներքին լարվածությունը եւ ի հայտ գան նոր, այս անգամ փոխադարձ, կոմպրոմատներ եւ սկանդալներ:

Հունիսի 17-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում գործող վարչապետը հստակ կերպով հայտարարեց, թե նախագահական ամբիցիաներ եւ հավակնություններ չունի, հետեւաբար կառավարության ղեկավարի դեմ սկսված արշավը մի տեսակ ֆալս-ստարտի տպավորություն է թողում, ինչը սակայն նաեւ հնարավորություն է տալիս տեսնելու, որ վարչապետի հեռացումը երազող օլիգարխիկ համակարգի համար սա քիչ է, նա արդեն նախագծում է ապագա Հայաստանի իր տեսլականը, ինչը ՀՀ քաղաքացու մոտ միայն սարսափ կարող է առաջացնել:

Հասկանալի է, որ այս պայմաններում հայրենի քաղաքական կուսակցությունները պետք է որոշակի դիրքորոշում ցուցաբերեն ու լինեն ոչ թե դեպքերին պասիվ հետեւողներ, այլ դրա մասնակիցը ու հասկանան, որ պետության ապագան հանձնել մեր «սիրելի» օլիգարխիայի ձեռքը չի կարելի, այն իր մեջ լուրջ սպառնալիքներ է պարունակում, իսկ այդ ուժին կանգնեցնել կարող է միայն գործող կառավարությունը նախագահի ու վարչապետի գլխավորությամբ:

Նախորդ գրառումը

ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՏՈՆԵՑ

Հաջորդ գրառումը

ՆՈՐԻՑ ՍՐՎԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԻԱ-ԻՍՐԱՅԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՆՈՐԻՑ ՍՐՎԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԻԱ-ԻՍՐԱՅԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական