Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՈՒ ՏԱՐՕՐԻՆԱԿ

04/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Հ.

«Ազգ» օրաթերթը նախորդ շաբաթ հոդված էր հրապարակել «Մարտունու զինկոմիսարիատը չի վճարել 8 բուժաշխատողների 2 ամսվա աշխատավարձը» վերնագրով, որտեղ ներկայացրել էինք, որ նախազորակոչայինի ժամանակ բուժաշխատողները հունվար-փետրվար ամիսներին աշխատել են, սակայն աշխատավարձ չեն ստացել:

Մարտունու բժշկական կենտրոնից հոդվածի առնչությամբ նամակ ենք ստացել, որ զինկոմիսարիատն իրավունք չունի վարձատրելու բուժաշխատողների աշխատավարձը: Վճարները կատարում է «Մարտունու ԲԿ» ՓԲԸ-ն: Բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Եղիշե Հարեյանի հետ հեռախոսազրույցից պարզ դարձավ, որ իրենք գումարը ստանում են առողջապահության նախարարությունից: Հետաքրքրականն այն է, որ, ըստ օրենքի եւ պայմանագրի, նրանք վարձատրվում են 8 ամսվա աշխատանքի համար, այսինքնՙ հունվար-փետրվար ամիսներին բժիշկները աշխատում են, սակայն չեն վարձատրվում: Հարեյանի խոսքերովՙ միշտ էլ այդպես է եղել ու երբեւիցէ դժգոհություններ չեն եղել:

Տարեսկզբին Մարտունու զինկոմիսարիատում տեղի է ունեցել ժողով, որի ժամանակ զինկոմը հայտարարել է, որ բժիշկների համար լավ լուր ունիՙ հունվար-փետրվար ամիսների համար էլ են վարձատրվելու: Մեր այս դիտարկմանը Հարեյանն ասաց. «Ով նման հայտարարություն է անում, թող նրանից պահանջեն: Մենք, ըստ օրենքի եւ ըստ սահմանված չափի, բժիշկներին գումար տրամադրում ենք: Ես խաբելու ոչինչ չունեմ»:

Բնականաբար, գլխավոր բժշկին չհավատալու պատճառ չունենք, մանավանդ որ նախորդ հոդվածում էլ որեւէ կերպ իրեն չէր վերագրվում կատարվածը, այլՙ զինկոմին, ով իրավասու չլինելով հանդերձ հայտարարում է աշխատավարձերի տրամադրման մասին, հետո լռումՙ ստեղծելով տպավորություն, թե քաղաքացիներին խաբել են:

Մյուս կողմից, անհասկանալի է նաեւ առողջապահության նախարարության դիրքորոշումն առ այն, որ բուժաշխատողները պետք է ողջ տարին աշխատեն, սակայն աշխատավարձ տրամադրվի 8 ամսվա համար: Ինչի՞ համար է նման որոշումն ու ինչո՞ւ պետք է բժիշկները չվարձատրվեն այն ամիսների համար, երբ իրոք գործ են կատարում: Սա, մեղմ ասած, տարօրինակ ու անհասկանալի է:

Ինչպես զինվորականներն են փաստում, ինչպես հաճախ նշում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բանակը սկսվում է զորակոչից: Այս առնչությամբ գլխավոր հանգամանքն այն է, որ հիվանդ կամ խնդիրներ ունեցող տղաներին բանակ չտանեն, կամ ուղարկեն համապատասխան ստորաբաժանումներում ծառայելու: Ի վերջո չի կարելի կարճատես կամ սրտից թույլ զինվորին համարել պիտանի եւ ուղարկել առաջին գիծ: Այս առնչությամբ ամբողջ պատասխանատվությունը դրվում է բժիշկների վրա, իսկ նրանք բարեխի՞ղճ կկատարեն իրենց պարտականությունը, երբ, ըստ օրենքի, կատարած աշխատանքի համար չեն վարձատրվելո՞ւ: Մարդկային գործոնն իհարկե շատ կարեւոր է, հայրենասիրությունըՙ նույնպես, սակայն դրանցով ընտանիք չես կարող պահել:

Այս առնչությամբ ակնկալում ենք նաեւ առողջապահության նախարարության պատասխանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆ-ԼԻԲԱՆԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐ

Հաջորդ գրառումը

ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պուտինը ստորագրել է օրենք՝ արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար ԶՈւ կիրառման մասին

26/05/2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար։ Փաստաթղթով նախատեսվում...

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական